< ԵՐԿՐՈՐԴ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՍ 1 >

1 Պօղոս, Սիղուանոս ու Տիմոթէոս, Թեսաղոնիկեցիներու եկեղեցիին՝ մեր Հայր Աստուծմով ու Տէր Յիսուս Քրիստոսով.
مِنْ بُولُسَ وَسِلْوَانُسَ وَتِيمُوثَاوُسَ، إِلَى كَنِيسَةِ مُؤْمِنِي تَسَالُونِيكِي الَّذِينَ هُمْ فِي اللهِ أَبِينَا وَالرَّبِّ يَسُوعَ الْمَسِيحِ.١
2 շնորհք եւ խաղաղութիւն ձեզի Աստուծմէ՝ մեր Հօրմէն, ու Տէր Յիսուս Քրիստոսէ:
لِتَكُنْ لَكُمُ النِّعْمَةُ وَالسَّلامُ مِنَ اللهِ الآبِ وَالرَّبِّ يَسُوعَ الْمَسِيحِ.٢
3 Պարտական ենք ամէն ատեն Աստուծմէ շնորհակալ ըլլալ ձեզի համար, եղբայրնե՛ր, ինչպէս որ արժանավայել է. քանի որ ձեր հաւատքը շատ կ՚աճի, եւ ձեզմէ իւրաքանչիւրին սէրը կ՚աւելնայ իրարու հանդէպ:
مِنْ وَاجِبِنَا أَنْ نَشْكُرَ اللهَ عَلَى الدَّوَامِ لأَجْلِكُمْ أَيُّهَا الإِخْوَةُ. كَمَا أَنَّ هَذَا حَقٌّ: لأَنَّ إِيمَانَكُمْ يَنْمُو نُمُوّاً فَائِقاً، وَمَحَبَّةَ أَحَدِكُمْ لِلآخَرِ تَفِيضُ بَيْنَكُمْ جَمِيعاً.٣
4 Ուստի մենք ալ կը պարծենանք ձեզմով Աստուծոյ եկեղեցիներուն մէջ, ձեր համբերութեան ու հաւատքին համար՝ ձեր բոլոր հալածանքներուն եւ տառապանքներուն մէջ, որոնց կը հանդուրժէք:
حَتَّى إِنَّنَا، نَحْنُ أَنْفُسَنَا، نَفْتَخِرُ بِكُمْ فِي كَنَائِسِ اللهِ بِسَبَبِ ثَبَاتِكُمْ وَإِيمَانِكُمْ فِي وَسَطِ كُلِّ مَا تَحْتَمِلُونَهُ مِنِ اضْطِهَادَاتٍ وَضِيقَاتٍ.٤
5 Ասիկա Աստուծոյ արդար դատաստանին ապացոյցն է՝ որպէսզի դուք արժանանաք Աստուծոյ թագաւորութեան, որուն համար կը չարչարուիք ալ:
وَفِي هَذَا دَلِيلٌ عَلَى حُكْمِ اللهِ الْعَادِلِ، بِقَصْدِ أَنْ تُعْتَبَرُوا مُؤَهَّلِينَ لِمَلَكُوتِ اللهِ الَّذِي مِنْ أَجْلِهِ تُلاقُونَ الآلامَ.٥
6 Քանի որ Աստուծոյ քով արդարութիւն է տառապանք հատուցանել ձեզ տառապեցնողներուն,
فَمِنَ الْعَدْلِ عِنْدَ اللهِ حَقّاً أَنْ يُجَازِيَ بِالضِّيقَةِ أُولئِكَ الَّذِينَ يُضَايِقُونَكُمْ،٦
7 իսկ ձեզի՝ տառապանք կրողներուդ՝ անդորրութիւն մեզի հետ, երբ Տէր Յիսուս յայտնուի երկինքէն՝ իր հզօր հրեշտակներով,
وَأَنْ يُكَافِئَكُمْ، أَنْتُمُ الَّذِينَ تَتَضَايَقُونَ، كَمَا يُكَافِئُنَا نَحْنُ، بِالرَّاحَةِ لَدَى ظُهُورِ الرَّبِّ يَسُوعَ عَلَناً مِنَ السَّمَاءِ، وَمَعَهُ مَلائِكَةُ قُدْرَتِهِ،٧
8 բոցավառ կրակով վրէժ առնելու անոնցմէ՝ որ չեն ճանչնար Աստուած, ու չեն հնազանդիր մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի աւետարանին:
وَسَطَ نَارٍ مُلْتَهِبَةٍ، مُنْتَقِماً إِلَى التَّمَامِ مِنْ الَّذِينَ لا يَعْرِفُونَ اللهَ وَغَيْرِ الْمُطِيعِينَ لإِنْجِيلِ رَبِّنَا يَسُوعَ.٨
9 Անոնք պիտի պատժուին յաւիտենական աւերումով՝ վտարուելով Տէրոջ ներկայութենէն եւ անոր ոյժին փառքէն, (aiōnios g166)
فَهَؤُلاءِ سَيُكَابِدُونَ عِقَابَ الْهَلاكِ الأَبَدِيِّ، بَعِيداً عَنْ حَضْرَةِ الرَّبِّ وَعَنْ مَجْدِ قُوَّتِهِ، (aiōnios g166)٩
10 երբ ինք գայ փառաւորուելու իր սուրբերուն մէջ, ու այդ օրը սքանչացումի առարկայ ըլլալու բոլոր հաւատացեալներուն մէջ (որովհետեւ դուք հաւատացիք ձեր մէջ տրուած մեր վկայութեան):
عِنْدَمَا يَعُودُ فِي ذَلِكَ الْيَوْمِ لِيَتَمَجَّدَ فِي قِدِّيسِيهِ وَيَكُونَ مَوْضِعَ الْعَجَبِ عِنْدَ جَمِيعِ الَّذِينَ آمَنُوا، وَأَنْتُمْ قَدْ آمَنْتُمْ بِشَهَادَتِنَا لَكُمْ!١٠
11 Հետեւաբար ամէն ատեն կ՚աղօթենք ձեզի համար, որ մեր Աստուածը արժանացնէ ձեզ ձեր կոչումին, եւ զօրութեամբ իրագործէ իր բարութեան ամբողջ բարեհաճութիւնն ու հաւատքին գործը.
لأَجْلِ ذَلِكَ أَيْضاً نُصَلِّي مِنْ أَجْلِكُمْ عَلَى الدَّوَامِ، لِكَيْ يَجْعَلَكُمْ إِلهُنَا مُؤَهَّلِينَ لِلدَّعْوَةِ الإِلهِيَّةِ وَيُتِمَّ فِيكُمْ، بِقُدْرَتِهِ، كُلَّ مَا يُسِرُّهُ مِنَ الصَّلاحِ وَفَعَّالِيَّةِ الإِيمَانِ،١١
12 որպէսզի մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի անունը փառաւորուի ձեր մէջ, եւ դուք ալ անոր մէջ, մեր Աստուծոյն ու Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքին համաձայն:
حَتَّى يَتَمَجَّدَ اسْمُ رَبِّنَا يَسُوعَ فِيكُمْ وَتَتَمَجَّدُوا أَنْتُمْ فِيهِ وَفْقاً لِنِعْمَةِ إِلهِنَا وَرَبِّنَا يَسُوعَ الْمَسِيحِ.١٢

< ԵՐԿՐՈՐԴ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՍ 1 >