< ԵՐԿՐՈՐԴ ՊԵՏՐՈՍԻ 3 >

1 Սիրելինե՛ր, այս երկրորդ նամակն է որ կը գրեմ ձեզի: Երկուքին մէջ ալ՝ յիշեցնելով արթուն կը պահեմ ձեր անկեղծ միտքը,
זאת היא האגרת השנית אשר אני כתב אליכם אהובים ובשתיהן אעיר בדרך הזכרה את תמת לבבכם׃
2 որպէսզի յիշէք սուրբ մարգարէներուն նախապէս ըսած խօսքերը, նաեւ մեր՝ այսինքն Տէրոջ ու Փրկիչին առաքեալներուն պատուէրը:
לזכר את הדברים הנאמרים מקדם בידי הנביאים הקדשים ואת מצות אדנינו ומושיענו אשר נתנה בידנו השליחים׃
3 Նախ սա՛ գիտցէք՝ թէ վերջին օրերը պիտի գան ծաղրողներ, որոնք պիտի ընթանան իրենց սեփական ցանկութիւններուն համաձայն
ודעו זאת לכם ראשנה כי באחרית הימים יבאו לצים ההלכים אחרי תאות נפשם ויתלוצצו לאמר׃
4 եւ պիտի ըսեն. «Ո՞ւր է անոր գալուստին խոստումը, որովհետեւ հայրերուն ննջելէն ի վեր՝ ամէն բան կը մնայ ա՛յնպէս, ինչպէս որ էր արարչութեան սկիզբը»:
איה הבטחת באו כי מאז שכבו האבות הכל עמד כמו מראשית הבריאה׃
5 Քանի որ անոնք կ՚ուզեն սա՛ թաքուն պահել, թէ երկինք վաղուց կար Աստուծոյ խօսքով, ու երկիր միասին կանգուն էր՝ ջուրերէն եւ ջուրերուն մէջտեղ:
ונסתר מהם באשר לא יאבו לדעת כי מקדם קמו השמים והארץ בדבר אלהים מן המים ועל ידי המים׃
6 Անո՛վ կորսուեցաւ այն ատենուան աշխարհը՝ ջրհեղեղով:
ובמים אבדה תבל מאז כי נשטפה במי המבול׃
7 Իսկ երկինքն ու երկիրը որ կան հիմա՝ պահեստի դրուած են նո՛յն խօսքով, վերապահուած կրակի համար՝ մինչեւ դատաստանին եւ ամբարիշտ մարդոց կորուստին օրը:
גם השמים והארץ אשר לפנינו נצפנו בדברו והם שמורים לאש ליום הדין ואבד אנשי הרשע׃
8 Բայց, սիրելինե՛ր, սա՛ մէ՛կ բանը թող թաքուն չմնայ ձեզմէ, թէ Տէրոջ քով՝ մէկ օրը հազար տարուան պէս է, ու հազար տարին՝ մէկ օրուան պէս:
וזאת האחת אל תעלם מכם אהובים כי יום אחד כאלף שנים בעיני יהוה ואלף שנים כיום אחד׃
9 Տէրը չի յապաղիր իր խոստումը գործադրելու մէջ, ինչպէս ոմանք յապաղած կը համարեն, հապա՝ համբերատար է մեզի հանդէպ. որովհետեւ կը փափաքի որ ո՛չ մէկը կորսուի, հապա՝ բոլորը ընդունին ապաշխարութիւնը:
ולא יאחר יהוה את אשר הבטיח כאשר יש חשבים אתה לאחור כי אך האריך אפו בעבורנו ולא יחפץ באבד איש כי אם בפנות כלם לתשובה׃
10 Սակայն Տէրոջ օրը պիտի գայ գողի պէս: Այդ ատեն երկինքը պիտի անցնի շառաչիւնով, տարրերը բռնկելով պիտի անջատուին, իսկ երկիրը եւ անոր մէջ եղող գործերը պիտի այրուին:
בא יבא יום יהוה כגנב בלילה אז השמים בשאון יחלפו והיסדות יבערו והתמגגו והארץ והמעשים אשר עליה ישרפו׃
11 Ուրեմն, քանի որ այս բոլոր բաները պիտի լուծուին, ինչպիսի՞ մարդիկ պէտք է ըլլաք՝ սուրբ վարքով ու բարեպաշտութեամբ,
ועתה אם כל אלה ימוגו מה מאד חיבים אתם להתהלך בקדשה ובחסידות׃
12 սպասելով եւ փութալով Աստուծոյ օրուան գալուստին, երբ հրավառ երկինքը պիտի լուծուի, ու տարրերը բռնկելով պիտի հալին:
ולחכות לבא יום יהוה ולהחיש אתו אשר בגללו השמים ימוגו באש והיסדות יבערו ונמסו׃
13 Սակայն մենք՝ իր խոստումին համաձայն՝ կը սպասենք նոր երկինքի մը եւ նոր երկրի մը, որոնց մէջ արդարութի՛ւնը կը բնակի:
ואנחנו כפי הבטחתו מחכים לשמים חדשים ולארץ חדשה אשר צדק ילין בם׃
14 Ուստի, սիրելինե՛ր, սպասելով ասոնց՝ փութացէ՛ք որ ան գտնէ ձեզ խաղաղութեան մէջ, անբիծ եւ անարատ.
על כן אהובים אשר לאלה חכיתם שקדו להמצא לפניו בשלום נקים וזכים מפשע׃
15 փրկութի՛ւն համարեցէք մեր Տէրոջ համբերատարութիւնը, ինչպէս մեր սիրելի եղբայրը՝ Պօղոս ալ գրեց ձեզի, իրեն տրուած իմաստութեամբ:
ואת ארך רוח אדנינו תחשבו לתשועה כאשר גם אחינו האהוב פולוס כתב אליכם כפי החכמה הנתונה לו׃
16 Բոլոր նամակներուն մէջ ալ կը խօսի այս բաներուն մասին. անոնց մէջ կան քանի մը դժուարիմաց խօսքեր, որ տգէտներն ու անհաստատները կը խեղաթիւրեն՝ ինչպէս միւս Գիրքերն ալ՝ իրենց սեփական կորուստին համար:
וכן בכל אגרותיו בדברו שם על אלה ובהם יש דברים קשי ההבנה והבערים והפתאים יהפכו אתם כאשר גם יעשו לכתבים האחרים לאבדן נפשם׃
17 Ուրեմն դո՛ւք, սիրելինե՛ր, կանխաւ գիտնալով այս բաները, զգուշացէ՛ք որ չիյնաք ձեր ամրութենէն՝ տարուած անօրէններուն մոլորութենէն:
ואתם אהובים אשר ידעתם זאת השמרו לנפשתיכם פן תמשכו אחרי טעות אנשי בליעל ונפלתם ממעזכם׃
18 Հապա աճեցէ՛ք շնորհքով, եւ մեր Տէրոջ ու Փրկիչին՝ Յիսուս Քրիստոսի գիտութեամբ: Անոր փա՜ռք թէ՛ հիմա, թէ՛ մինչեւ յաւիտենական օրը: Ամէն: (aiōn g165)
ורבו בחסד ובדעת אדנינו ומושיענו ישוע המשיח אשר לו הכבוד גם היום וגם ליום העולם אמן׃ (aiōn g165)

< ԵՐԿՐՈՐԴ ՊԵՏՐՈՍԻ 3 >

The Great Flood
The Great Flood