< ԵՐԿՐՈՐԴ ՊԵՏՐՈՍԻ 2 >

1 Բայց նաեւ սուտ մարգարէներ կային ժողովուրդին մէջ, ինչպէս ձեր մէջ ալ պիտի ըլլան սուտ վարդապետներ, որոնք գաղտնի պիտի ներմուծեն կորստաբեր հերձուածներ, եւ ուրանալով զիրենք գնող Տէրը՝ արագահաս կորուստ պիտի բերեն իրենց վրայ:
Были и лжепророки в народе, как и у вас будут лжеучители, которые введут пагубные ереси и, отвергаясь искупившего их Господа, навлекут сами на себя скорую погибель.
2 Շատեր պիտի հետեւին անոնց կորստաբեր ճամբաներուն՝՝, եւ անոնց պատճառով ճշմարտութեան ճամբան պիտի հայհոյուի:
И многие последуют их разврату, и через них путь истины будет в поношении.
3 Անոնք ագահութեամբ ու շինծու խօսքերով պիտի շահագործեն ձեզ. սակայն անոնց դատաստանը՝ վաղուց պատրաստ ըլլալով՝ անգործ չէ, եւ անոնց կորուստը չի մրափեր:
И из любостяжания будут уловлять вас льстивыми словами; суд им давно готов, и погибель их не дремлет.
4 Արդարեւ Աստուած չխնայեց մեղանչած հրեշտակներուն, հապա նետեց տարտարոսը ու մատնեց մթութեան կապանքներուն՝ դատաստանի վերապահելու համար: (Tartaroō g5020)
Ибо, если Бог ангелов согрешивших не пощадил, но, связав узами адского мрака, предал блюсти на суд для наказания; (Tartaroō g5020)
5 Նաեւ չխնայեց նախկին աշխարհին. բայց պահեց Նոյը՝ ութերորդ անձը, արդարութեան քարոզիչը, երբ ջրհեղեղը բերաւ ամբարիշտներու աշխարհին վրայ:
и если не пощадил первого мира, но в восьми душах сохранил семейство Ноя, проповедника правды, когда навел потоп на мир нечестивых;
6 Մոխիրի վերածելով Սոդոմի ու Գոմորի քաղաքները՝ դատապարտեց զանոնք կործանումով, եւ օրինակ դարձուց յետագայ ամբարիշտներուն.
и если города Содомские и Гоморрские, осудив на истребление, превратил в пепел, показав пример будущим нечестивцам,
7 սակայն ազատեց արդար Ղովտը, որ ընկճուած էր անօրէններուն շուայտ վարքէն:
а праведного Лота, утомленного обращением между людьми неистово развратными, избавил
8 (Որովհետեւ անոնց մէջ բնակող այդ արդարը, տեսնելով ու լսելով անոնց անօրէն գործերը, օրէ օր կը տանջէր իր արդար անձը: )
ибо сей праведник, живя между ними, ежедневно мучился в праведной душе, видя и слыша дела беззаконные
9 Տէրը գիտէ բարեպաշտները ազատել փորձութենէ, եւ անարդարները վերապահել դատաստանի օրուան՝ պատուհասի համար.
то, конечно, знает Господь, как избавлять благочестивых от искушения, а беззаконников соблюдать ко дню суда, для наказания,
10 մա՛նաւանդ անոնք՝ որ կ՚ընթանան մարմինի ետեւէն՝ պղծութեան ցանկութեամբ, ու կ՚արհամարհեն տէրութիւնը: Յանդուգն եւ ինքնահաւան ըլլալով՝ չեն դողար փառաւորներուն հայհոյելով,
а наипаче тех, которые идут вслед скверных похотей плоти, презирают начальства, дерзки, своевольны и не страшатся злословить высших,
11 մինչդեռ հրեշտակները՝ որ անոնցմէ աւելի մեծ են ոյժով ու կարողութեամբ՝ Տէրոջ առջեւ հայհոյալից դատավճիռ չեն արձակեր՝՝ անոնց դէմ:
тогда как и Ангелы, превосходя их крепостью и силою, не произносят на них пред Господом укоризненного суда.
12 Իսկ ասոնք կը հայհոյեն իրենց չգիտցած բաները. սակայն բնութեան անբան կենդանիներուն պէս, (որոնք եղած են որսի եւ ապականութեան համար, ) պիտի ապականին իրե՛նց ապականութեան մէջ,
Они, как бессловесные животные, водимые природою, рожденные на уловление и истребление, злословя то, чего не понимают, в растлении своем истребятся.
13 ստանալով անիրաւութեան վարձատրութիւնը: Ասոնք ցերեկուան մէջ եղած հեշտանքը հաճոյք կը համարեն: Բիծ ու արատ են, զուարճանալով իրենց խաբէութիւններով՝ մինչ խրախճանք կ՚ընեն ձեզի հետ:
Они получат возмездие за беззаконие, ибо они полагают удовольствие во вседневной роскоши; срамники и осквернители, они наслаждаются обманами своими, пиршествуя с вами.
14 Շնութեամբ լի աչքեր ունին, որոնք երբեք չեն դադրիր մեղանչելէ՝ խաբելով անհաստատ անձերը: Ագահութեան վարժուած սիրտ ունին, եւ անիծեալ զաւակներ են:
Глаза у них исполнены любострастия и непрестанного греха; они прельщают неутвержденные души; сердце их приучено к любостяжанию: это сыны проклятия.
15 Ուղիղ ճամբան ձգելով մոլորեցան՝ հետեւելով Բէովրեան Բաղաամի ճամբային, որ սիրեց անիրաւութեան վարձքը.
Оставив прямой путь, они заблудились, идя по следам Валаама, сына Восорова, который возлюбил мзду неправедную,
16 բայց կշտամբուեցաւ իր օրինազանցութեան համար, երբ մունջ էշը՝ խօսելով մարդկային ձայնով՝ արգիլեց մարգարէին անմտութիւնը:
но был обличен в своем беззаконии: бессловесная ослица, проговорив человеческим голосом, остановила безумие пророка.
17 Ասոնք անջուր աղբիւրներ են, ու փոթորիկէն քշուած ամպեր, որոնց վերապահուած է խաւարին մթութիւնը յաւիտեան: (questioned)
Это безводные источники, облака и мглы, гонимые бурею: им приготовлен мрак вечной тьмы. (questioned)
18 Քանի որ երբ կը խօսին ունայնութեան յոխորտաբանութիւններ, մարմինի ցանկութիւններով, ցոփութիւններով կը խաբեն անո՛նք՝ որ հազիւ փախեր էին մոլորութեան մէջ ընթացողներէն:
Ибо, произнося надутое пустословие, они уловляют в плотские похоти и разврат тех, которые едва отстали от находящихся в заблуждении.
19 Ազատութիւն կը խոստանան անոնց, մինչդեռ իրե՛նք ստրուկներ են ապականութեան. որովհետեւ մէկը ինչ բանէ որ պարտուի, ստրուկ կ՚ըլլայ անոր:
Обещают им свободу, будучи сами рабы тления; ибо, кто кем побежден, тот тому и раб.
20 Արդարեւ եթէ իրենք, փախչելէ ետք աշխարհի պղծութիւններէն՝ Տէր ու Փրկիչ Յիսուս Քրիստոսի ճանաչումով, դարձեալ կաշկանդուին ու պարտուին անոնցմէ, իրենց վախճանը աւելի գէշ կ՚ըլլայ առաջին վիճակէն:
Ибо если, избегнув скверн мира чрез познание Господа и Спасителя нашего Иисуса Христа, опять запутываются в них и побеждаются ими, то последнее бывает для таковых хуже первого.
21 Որովհետեւ աւելի լաւ կ՚ըլլար իրենց՝ որ բնա՛ւ չգիտնային արդարութեան ճամբան, քան թէ՝ գիտնալէ ետք՝ հեռանային իրենց աւանդուած սուրբ պատուիրանէն:
Лучше бы им не познать пути правды, нежели, познав, возвратиться назад от преданной им святой заповеди.
22 Սակայն իրենց պատահեցաւ ինչ որ ճշմարիտ առակը կ՚ըսէ. «Շունը կը վերադառնայ իր փսխածին, ու լուացուած խոզը՝ ցեխին մէջ թաւալելու»:
Но с ними случается по верной пословице: пес возвращается на свою блевотину, и вымытая свинья идет валяться в грязи.

< ԵՐԿՐՈՐԴ ՊԵՏՐՈՍԻ 2 >