< ԵՐԿՐՈՐԴ ՊԵՏՐՈՍԻ 1 >

1 Սիմոն Պետրոս, ծառայ եւ առաքեալ Յիսուս Քրիստոսի, անոնց՝ որոնց վիճակուած է նոյն պատուական հաւատքը մեզի հետ, Աստուծոյ ու մեր Փրկիչ Յիսուս Քրիստոսի արդարութեամբ.
שמעון פטרוס עבד ישוע המשיח ושליחו אל אשר קבלו אמונה יקרה כשלנו בצדקת אלהינו ומושיענו ישוע המשיח׃
2 շնորհք եւ խաղաղութիւն թող շատնան ձեր վրայ Աստուծոյ եւ մեր Տէրոջ՝ Յիսուսի ճանաչումով:
חסד ושלום יהיו לכם למכביר בדעת האלהים וישוע אדנינו׃
3 Արդարեւ իր աստուածային զօրութիւնը պարգեւեց մեզի ամէն ինչ՝ որ կը վերաբերի կեանքի ու բարեպաշտութեան, ճանչցնելով ա՛ն՝ որ կանչեց մեզ փառքի եւ առաքինութեան:
באשר גבורתו האלהית נתנה לנו את כל אשר לחיים ולחסידות על ידי דעת הקורא אתנו בכבודו וחילו׃
4 Ասոնցմով ամենամեծ ու պատուական խոստումներ պարգեւուած են մեզի, որպէսզի անոնցմով հաղորդակցիք աստուածային բնութեան՝ փախչելով ապականութենէն, որ ցանկութենէն յառաջացած է աշխարհի մէջ:
אשר בהם נתן לנו הבטחות גדלות מאד ויקרות למען תקחו על ידן חלק בטבע אלהים בהמלטכם מכליון התאוה אשר בעולם׃
5 Ասոր համար ալ՝ ամբողջ փութաջանութեամբ աւելցուցէ՛ք ձեր հաւատքին վրայ առաքինութիւն, առաքինութեան վրայ՝ գիտութիւն,
בעבור זאת השתדלו להעמיד באמונתכם את הצדקה ובצדקה את הדעת׃
6 գիտութեան վրայ՝ ժուժկալութիւն, ժուժկալութեան վրայ՝ համբերութիւն, համբերութեան վրայ՝ բարեպաշտութիւն,
ובדעת את הפרישות ובפרישות את הסבלנות ובסבלנות את החסידות׃
7 բարեպաշտութեան վրայ՝ եղբայրսիրութիւն, ու եղբայրսիրութեան վրայ՝ սէր:
ובחסידות את האחוה ובאחוה את האהבה׃
8 Որովհետեւ եթէ այս բաները ըլլան ձեր մէջ եւ աւելնան, անգործ ու անպտուղ չեն ըներ ձեզ մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի ճանաչումով:
כי אם אלה תמצאנה ותרבינה בכם לא תתנה אתכם להיות בטלים ובלא עשות פרי לדעת אדנינו ישוע המשיח׃
9 Բայց ա՛ն՝ որուն մէջ այս բաները չկան՝ կոյր է, կարճատես, եւ մոռցած է իր հին մեղքերէն մաքրուած ըլլալը:
כי האיש אשר אין אלה לו עור הוא קצר הראות ושכח את טהרתו מחטאתיו הראשנות׃
10 Ուստի, եղբայրնե՛ր, առաւելապէս ջանացէ՛ք՝ որ հաստատէք ձեր կոչումն ու ընտրութիւնը, որովհետեւ ասիկա ընելով՝ բնա՛ւ պիտի չսայթաքիք.
לכן אחי הוסיפו והשתדלו לחזק את קריאתכם ובחירתכם כי בעשותכם זאת כשול לא תכשלו׃
11 արդարեւ ա՛յսպէս է որ ճոխութեամբ պիտի հայթայթուի ձեզի մեր Տէրոջ ու Փրկիչին՝ Յիսուս Քրիստոսի յաւիտենական թագաւորութեան մուտքը: (aiōnios g166)
כי כן יפתח לפניכם לרוחה המבוא אל מלכות עולם אשר לאדנינו ומושיענו ישוע המשיח׃ (aiōnios g166)
12 Ուստի երբեք անհոգ պիտի չըլլամ միշտ յիշեցնելու ձեզի այս բաները, թէպէտ գիտէք եւ ամրացած էք ներկայ ճշմարտութեան մէջ:
על כן לא אחדל להזכירכם על אלה בכל עת גם כי ידעתם והתכוננתם באמת אשר היא לפנינו׃
13 Իրաւացի կը համարեմ, այնքան ատեն որ այս մարմինին մէջ եմ, յիշեցնելով ձեզ արթուն պահել,
ואחשב כי נכון להזכיר ולהעיר אתכם כל ימי היותי במשכן הזה׃
14 գիտնալով թէ շուտով պիտի լքեմ այս մարմինս, ինչպէս մեր Տէրը՝ Յիսուս Քրիստոս բացայայտեց ինծի:
באשר ידעתי כי מהר יעתק משכני כאשר גם גלה לי אדנינו ישוע המשיח׃
15 Ուստի պիտի ջանամ որ միշտ յիշէք այս բաները՝ այս աշխարհէն մեկնելէս ետքն ալ:
ואשתדל שיהיה לכם תמיד גם אחרי פטירתי זכרון הדברים האלה׃
16 Արդարեւ մենք չհետեւեցանք յերիւրածոյ առասպելներու, երբ գիտցուցինք ձեզի մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի զօրութիւնն ու գալուստը, հապա ականատես եղանք անոր մեծափառութեան:
כי הודענו אתכם גבורת אדנינו ישוע המשיח ובאו לא בלכתנו אחרי הגדות מחכמות כי אם ראות היו עינינו את גדלתו׃
17 Որովհետեւ ինք պատիւ եւ փառք ստացաւ Հայր Աստուծմէ, երբ այն մեծավայելուչ փառքէն այսպիսի ձայն մը եկաւ իրեն. «Ա՛յս է իմ սիրելի Որդիս՝ որուն ես հաճեցայ»:
כי לקח מאת אלהים האב יקר וכבוד בבא אליו קול מתוך הדרת כבודו לאמר זה בני ידידי רצתה נפשי בו׃
18 Ու մենք լսեցինք երկինքէն եկած այս ձայնը, երբ անոր հետ էինք սուրբ լերան վրայ:
ואת הקול הזה שמענו באזנינו יצא משמים בהיותנו עמו בהר הקדש׃
19 Նաեւ ունինք մարգարէական խօսքը՝ որ աւելի հաստատուն է, ու նպաստաւոր է՝՝ ուշադիր ըլլալ անոր, որպէս թէ մութ տեղը լուսաւորող ճրագի մը, մինչեւ որ օրը լուսնայ եւ արուսեակը ծագի ձեր սիրտերուն մէջ:
ועתה דבר הנבואה יותר קים אתנו והטיבתם עשות אשר שתם לבכם אליו כמו אל נר מאיר במקום אפל עד כי יבקע אור היום וזרח כוכב הנגה בלבבכם׃
20 Բայց նախ սա՛ գիտցէք՝ թէ Գիրքերուն ո՛չ մէկ Մարգարէութիւնը ունի իր յատուկ մեկնութիւնը.
וזאת תדעו ראשונה אשר כל נבואת המקרא איננה תלה בפתרון אדם מלבו׃
21 որովհետեւ Մարգարէութիւնը երբեք չտրուեցաւ մարդոց կամքին համաձայն, հապա Աստուծոյ սուրբ մարդիկը խօսեցան՝ մղուած Սո՛ւրբ Հոգիէն:
כי מעולם לא יצאה נבואה ברצון האדם כי אם ברוח הקדש אשר נשאם דברו אנשי אלהים הקדושים׃

< ԵՐԿՐՈՐԴ ՊԵՏՐՈՍԻ 1 >