< ԵՐԿՐՈՐԴ ՅՈՎՀԱՆՆՈՒ 1 >

1 Երէցը՝ ընտրեալ տիկնոջ եւ անոր զաւակներուն, որ կը սիրեմ ճշմարտութեամբ, (ո՛չ միայն ես, այլ նաեւ բոլոր անոնք՝ որ գիտցած են ճշմարտութիւնը, )
הזקן אל הגבירה הבחירה ואל בניה אשר אני אהב אתם באמת ולא אני לבדי כי אם גם כל ידעי האמת׃
2 այն ճշմարտութեան համար՝ որ կը բնակի մեր մէջ ու յաւիտեան պիտի ըլլայ մեզի հետ. (aiōn g165)
למען האמת העמדת בקרבנו וגם תהיה עמנו לעולם׃ (aiōn g165)
3 ձեզի հետ թող ըլլան շնորհք, ողորմութիւն եւ խաղաղութիւն՝ Հայր Աստուծմէ ու Տէր Յիսուս Քրիստոսէ, Հօրը Որդիէն, ճշմարտութեամբ եւ սիրով:
יהי עמכם חסד ורחמים ושלום מאת האלהים אבינו ומאת אדנינו ישוע המשיח בן האב באמת ובאהבה׃
4 Մեծապէս ուրախացայ, գտնելով թէ զաւակներէդ ոմանք կ՚ընթանան ճշմարտութեամբ, այն պատուիրանին համաձայն՝ որ ստացանք Հօրմէն:
שמחתי למאד כי מצאתי מבניך מתהלכים באמת כמצוה אשר קבלנו מאת האב׃
5 Հիմա կը թախանձեմ քեզի, տիկի՛ն, որ սիրենք զիրար. կը գրեմ քեզի ո՛չ թէ նոր պատուիրան մը, հապա ա՛ն՝ որ ունէինք սկիզբէն:
ועתה מבקש אני ממך הגבירה ולא ככתב אליך מצוה חדשה כי אם את אשר היתה לנו מראש לאהבה איש את רעהו׃
6 Սէրը սա՛ է.- ընթանալ անոր պատուիրաններուն համաձայն: Եւ պատուիրանը սա՛ է.- ընթանալ սկիզբէն ի վեր ձեր լսածին համաձայն:
וזאת היא האהבה אשר נתהלך במצותיו זאת היא המצוה אשר שמעתם מראש להתהלך בה׃
7 Արդարեւ աշխարհ մտած են շատ մոլորեցուցիչներ, որոնք չեն դաւանիր թէ Յիսուս Քրիստոս մարմինով եկաւ: Այսպիսին մոլորեցուցիչ ու նեռ է:
כי מתעים רבים באו לעולם אשר אינם מודים בישוע המשיח כי בא בבשר זה הוא המתעה וצר המשיח׃
8 Զգուշացէ՛ք դուք ձեզի համար, որ չկորսնցնենք մեր աշխատանքը, հապա ստանանք լման վարձատրութիւն:
השמרו לכם פן תאבד ממנו פעלתנו כי אם נקח משכרתנו שלמה׃
9 Ո՛վ որ զանցառու կ՚ըլլայ եւ չի մնար Քրիստոսի ուսուցումին մէջ, չունի Աստուած: Իսկ ա՛ն որ կը կենայ Քրիստոսի ուսուցումին մէջ, ունի թէ՛ Հայրը, թէ՛ ալ Որդին:
כל העבר על תורת המשיח ואיננו עמד בה אין לו אלהים והעמד בתורת המשיח יש לו גם האב גם הבן׃
10 Եթէ մէկը գայ ձեզի ու չբերէ այս ուսուցումը, մի՛ ընդունիք զայն ձեր տունը, եւ մի՛ բարեւէք.
כל הבא אליכם ולא יביא את התורה הזאת לא תאספו אתו הביתה ולא תשאלו לו לשלום׃
11 որովհետեւ ո՛վ որ բարեւէ զայն՝ կը հաղորդակցի անոր չար գործերուն:
כי השאל בשלומו הוא משתתף במעשיו הרעים׃
12 Ձեզի գրելիք շատ բան ունէի, բայց չուզեցի գրել թուղթով ու մելանով. քանի որ կը յուսամ գալ ձեզի եւ խօսիլ դէմ առ դէմ, որպէսզի մեր ուրախութիւնը լման ըլլայ:
הרבה לי לכתב אליכם ולא חפצתי בניר ובדיו כי אקוה לבוא אליכם ולדבר פה אל פה למען תהיה שמחתנו שלמה׃
13 Ընտրեալ քրոջդ զաւակները կը բարեւեն քեզ:
בני אחותך הבחירה שאלים לשלומך אמן׃

< ԵՐԿՐՈՐԴ ՅՈՎՀԱՆՆՈՒ 1 >