< ԵՐԿՐՈՐԴ ԿՈՐՆԹԱՑԻՍ 9 >

1 Արդարեւ աւելորդ է որ գրեմ ձեզի՝ սուրբերուն սպասարկութեան մասին,
אמנם אין צרך לכתב אליכם על דבר השרות אשר לעזרת הקדשים׃
2 քանի գիտեմ ձեր յօժարութիւնը. անոր մասին կը պարծենամ ձեզմով Մակեդոնացիներուն առջեւ, ըսելով թէ Աքայիացիները անցեալ տարուընէ պատրաստուած էին. ու ձեր նախանձախնդրութիւնը դրդեց շատ շատերը:
כי ידעתי את נדיבתכם אשר עליה אני מתהלל בכם לפני אנשי מקדוניא לאמר אכיא מזמנת היא משנה שעברה ותער הקנאה היוצאת מכם את רוח רבם׃
3 Սակայն ղրկեցի եղբայրները, որպէսզի ձեզի հանդէպ մեր պարծանքը ընդունայն չըլլայ այս մասին, հապա՝ ինչպէս ըսեր եմ՝ պատրաստուած ըլլաք.
אבל שלחתי את האחים פן תהיה לריק תהלתנו עליכם בדבר הזה ולמען תהיו מזמנים כאשר אמרתי׃
4 որպէսզի՝ երբ Մակեդոնացիները գան ինծի հետ եւ անպատրաստ գտնեն ձեզ՝ մենք (որ չըսենք՝ դո՛ւք) ամօթահար չըլլանք այս նոյն պարծանքին վստահութեան համար:
פן בבוא אתי אנשים ממקדוניא ימצאו אתכם לא מזמנים ונבוש אנחנו ואינני אמר אתם בבטחון הזה אשר התהללנו בו׃
5 Ուրեմն հարկաւոր համարեցի յորդորել եղբայրները, որ նախապէս գան ձեզի ու կանխաւ համախմբեն ձեր նախապէս ծանուցանած առատաձեռնութիւնը, որպէսզի ան պատրաստ ըլլայ իբր առատաձեռնութիւն, ո՛չ թէ իբր ագահութիւն:
על כן היה נכון בעיני לבקש מן האחים כי יקדמו ללכת אליכם ויכינו את ברכתכם המיועדה מלפנים למען תהיה מוכנת כעין ברכה ולא כעין כילות׃
6 Բայց սա՛ գիտցէք, թէ ա՛ն որ խնայելով կը սերմանէ՝ խնայելով ալ պիտի հնձէ, եւ ա՛ն որ առատաձեռնութեամբ կը սերմանէ՝ առատաձեռնութեամբ պիտի հնձէ:
כי הנה הזרע בצמצום גם יקצר בצמצום והזרע בברכות גם יקצר בברכות׃
7 Իւրաքանչիւրը թող տայ՝ ինչպէս որոշած է իր սիրտին մէջ, ո՛չ թէ տրտմութեամբ կամ հարկադրաբար. որովհետեւ Աստուած կը սիրէ ցնծութեամբ տուողը:
וכל איש כאשר ידבנו לבו לא מצער ולא מאנס כי הנתן בלב שמח יאהבנו אלהים׃
8 Եւ Աստուած կարող է բոլոր շնորհքներով ճոխացնել ձեզ, որպէսզի դուք՝ ամէն բանի մէջ ամէն ատեն լման ինքնաբաւութիւն ունենալով՝ ճոխանաք ամէն բարի գործով,
ואלהים יכל להשפיע עליכם כל חסד עד כי יהיה לכם בכל עת די ספוקכם בכל ותותירו בכל מעשה טוב׃
9 ինչպէս գրուած է. «Սփռեց եւ աղքատներուն տուաւ. անոր արդարութիւնը յաւիտեան կը մնայ»: (aiōn g165)
ככתוב פזר נתן לאביונים צדקתו עמדת לעד׃ (aiōn g165)
10 Ուրեմն ա՛ն՝ որ սերմ կը հայթայթէ սերմնացանին, կերակուրի համար հաց հայթայթէ ձեզի ու բազմացնէ ձեր հունտը՝՝, եւ աճեցնէ ձեր արդարութեան պտուղները:
והנתן זרע לזרע ולחם לאכל יתן וירבה את זרעכם ויפריא תנובות צדקתכם׃
11 Ամէն բանի մէջ հարստացած էք ամէն տեսակ առատաձեռնութեամբ, ինչ որ մեր միջոցով շնորհակալութիւն կը գոյացնէ Աստուծոյ հանդէպ.
למען תעשירו בכל לכל התמימות הפעלת תודה לאלהים על ידינו׃
12 որովհետեւ այս պաշտօնին սպասարկումը ո՛չ միայն կը լրացնէ սուրբերուն պակասը, այլ նաեւ կը ճոխանայ շատ շնորհակալութիւններով՝ ուղղուած Աստուծոյ:
כי שרות העבודה הזאת לא לבד ימלא את מחסרי הקדושים כי גם יודו רבים לאלהים בשרותכם הנאמן הזה׃
13 Այս սպասարկութեան փորձառութեամբ անոնք պիտի փառաւորեն Աստուած՝ Քրիստոսի աւետարանին ձեր դաւանած ենթարկումին համար, նաեւ ձեր առատաձեռն հաղորդակցութեան համար՝ անոնց եւ բոլորին հետ.
ויכבדו את האלהים על משמעת הודאתכם לבשורת המשיח ועל תמת התחברותכם אליהם ואל כלם׃
14 ու պիտի աղերսեն ձեզի համար, կարօտնալով ձեզ Աստուծոյ գերազանց շնորհքին համար՝ որ ձեր մէջ է:
והם בהתחננם בעדכם נכספים לכם בעבור חסד האלהים אשר גבר עליכם׃
15 Շնորհակալութի՛ւն Աստուծոյ՝ իր անպատմելի պարգեւին համար:
ותודה לאלהים על מתנתו העצומה מספר׃

< ԵՐԿՐՈՐԴ ԿՈՐՆԹԱՑԻՍ 9 >