< ԵՐԿՐՈՐԴ ԿՈՐՆԹԱՑԻՍ 8 >

1 Եղբայրնե՛ր, ձեզի կը տեղեկացնենք Աստուծոյ շնորհքին մասին, որ տրուած է Մակեդոնիայի եկեղեցիներուն.
והננו מודיעים אתכם אחי את חסד אלהים הנתן בקהלות מקדוניא׃
2 թէ ի՛նչպէս՝ տառապանքի մեծ փորձի մը մէջ՝ իրենց առատ ուրախութիւնը եւ իրենց ծանր աղքատութիւնը ճոխացան իրենց հարուստ առատաձեռնութեամբ:
כי ברב נסיון הלחץ רבתה שמחתם ושפלות רישם העדיפה להראות עשר תמתם׃
3 Որովհետեւ ես կը վկայեմ թէ իրենց կարողութեան համեմատ, ու կարողութենէն ալ աւելի յօժարակամ ըլլալով,
כי מעיד אנכי אשר לפי כחם ויותר מכחם התנדבו׃
4 շատ պնդումով կ՚աղերսէին մեզի՝ որ ընդունինք շնորհքը եւ սուրբերուն համար եղած սպասարկութեան հաղորդակցութիւնը:
ויבקשו ממנו ברב תחנונים להיות חברינו בגמילות חסדם לעזרת הקדשים׃
5 Ո՛չ թէ ինչպէս մենք կը յուսայինք, հապա իրենք զիրենք ալ տուին՝ նախ Տէրոջ, ու յետոյ մեզի՝ Աստուծոյ կամքով:
ולא כאשר הוחלנו כי אם את עצמם נתנו בראשונה לאדון וגם לנו ברצון האלהים׃
6 Ա՛յնքան՝ որ աղաչեցինք Տիտոսի, որ ինչպէս ան նախապէս սկսաւ, նոյնպէս նաեւ աւարտէ ձեր մէջ այդ շնորհքն ալ:
עד כי בקשנו מן טיטוס כאשר החל כן גם לגמור בכם את גמילות החסד הזאת׃
7 Հետեւաբար, ինչպէս դուք ճոխացած էք ամէն բանով, (հաւատքով, խօսքով, գիտութեամբ, ամբողջ փութաջանութեամբ եւ մեզի հանդէպ ձեր տածած սիրով, ) ճոխացէ՛ք նաեւ այս շնորհքով:
אבל כאשר הותרתם בכל באמונה ובדבור ובדעת ובכל זריזות ובאהבתכם אתנו כן גם תותירו בחסד הזה׃
8 Կը խօսիմ ո՛չ թէ հրամայելով, հապա՝ ուրիշներուն փութաջանութեան առիթով, ու փորձարկելու համար ձեր սիրոյն անկեղծութիւնը:
ואינני אמר זאת בדרך צווי כי אם לבחן על ידי זריזות אחרים גם את אמתת אהבתכם׃
9 Քանի որ դուք գիտէք մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի շնորհքը, որ թէպէտ հարուստ էր՝ ձեզի համար աղքատ եղաւ, որպէսզի դուք հարստանաք անոր աղքատանալով:
כי ידעים אתם את חסד אדנינו ישוע המשיח כי בהיותו עשיר נעשה רש בעבורכם למען תעשירו על ידי רישו׃
10 Եւ այս մասին կարծիք մը կու տամ, որովհետեւ ասիկա օգտակար է ձեզի, դո՛ւք՝ որ նախապէս սկսաք՝ անցեալ տարուընէ՝ ո՛չ միայն ընել, այլ նաեւ կամենալ:
ואחוה את דעתי בדבר הזה כי זאת להועיל לכם אשר הקדמתם כבר בשנה שעברה לא לעשות בלבד כי גם לחפץ׃
11 Իսկ հիմա ընե՛լն ալ կատարեցէք, որպէսզի՝ ինչպէս յօժարութիւն կար, նոյնպէս ալ կատարում ըլլայ՝ ձեր ունեցածէն:
ועתה גם השלימו את המעשה למען כאשר התנדבתם לעשות כן גם תגמרו כפי יכלתכם׃
12 Որովհետեւ եթէ նախապէս յօժարութիւն ըլլայ, տալը ընդունելի է՝ մէկու մը ունեցածին համեմատ, եւ ո՛չ թէ չունեցածին համեմատ:
כי בהמצא לאיש רוח נדיבה רצויה היא לפי מה שיש לו ולא לפי מה שאין לו׃
13 Քանի որ ես չեմ ուզեր որ ուրիշները անդորր ըլլան ու դուք տառապիք.
כי לא למען תהיה רוחה לאחרים ולכם צוקה כי אם בשווי ימלא יתרכם בעת הזאת את מחסורם׃
14 հապա հաւասարութեամբ՝ հիմա, այս ատեն, ձեր լիութիւնը լրացնէ անոնց պակասը, որպէսզի անոնց լիութիւնն ալ օր մը լրացնէ ձե՛ր պակասը, եւ այսպէս հաւասարութիւն ըլլայ:
למען גם יתרם יהיה למלא מחסרכם כדי להשות׃
15 Ինչպէս գրուած է. «Անոր որ շատ ժողվեց՝ ոչի՛նչ աւելցաւ, իսկ անոր որ քիչ ժողվեց՝ ոչի՛նչ նուազեցաւ»:
ככתוב לא העדיף המרבה והממעיט לא החסיר׃
16 Բայց շնորհակալութի՛ւն Աստուծոյ, որ այս նոյն անձկալից փութաջանութիւնը դրաւ Տիտոսի սիրտին մէջ՝ ձեզի համար:
ותודות לאלהים הנותן גם בלב טיטוס לשקד עליכם בשקידה כזאת׃
17 Արդարեւ ան ընդունեց մեր յորդորը. բայց աւելի՛ փութաջան ըլլալով՝ իր իսկ համաձայնութեամբ գնաց ձեզի:
כי שמע לבקשתנו ובשקידתו היתרה הלך אליכם מרצון נפשו׃
18 Անոր հետ ղրկեցինք նաեւ այն եղբայրը, որուն գովեստը կ՚ըլլայ բոլոր եկեղեցիներուն մէջ՝ աւետարանին համար:
ועמו יחדו שלחנו האח אשר יצא שבחו בבשורה בכל הקהלות׃
19 Եւ ո՛չ միայն այսքան, հապա նաեւ եկեղեցիներէն ընտրուեցաւ իբր մեզի ճամբորդակից՝ այս շնորհքին հետ, որ մենք կը սպասարկենք նոյն Տէրոջ փառքին համար, ու ձեր յօժարութեամբ:
ומלבד זאת גם נבחר הוא מאת הקהלות ללכת אתנו להביא החסד הזה הגבוי על ידינו לכבוד האדון ולאמץ לבבכם׃
20 Կը զգուշանայինք որ ո՛չ մէկը մեզ արատաւորէ այս ճոխութեան մէջ, որ կը սպասարկուի մեր միջոցով.
ונשמר בזאת שלא יוציא איש עלינו דבה רעה בשפעת המתנה הזאת הגבויה על ידינו׃
21 քանի որ կը մտադրէինք ո՛չ միայն Տէրոջ առջեւ, հապա մարդոց առջեւ ալ ընել ինչ որ պարկեշտ է:
כי משגיחים אנחנו על הטוב לא לפני האדון לבד כי גם לפני האדם׃
22 Անոնց հետ ղրկեցինք մեր եղբայրը, որուն փութաջանութիւնը յաճախ փորձարկած ենք շատ բաներու մէջ, իսկ հիմա ա՛լ աւելի փութաջան է, քանի որ մեծ վստահութիւն ունի ձեր վրայ:
ונשלח עמהם את אחינו אשר בחנו את שקידתו פעמים רבות בדברים הרבה ועתה הוא שקוד עוד יותר בגדל בטחונו עליכם׃
23 Ինչ կը վերաբերի Տիտոսի, ան հաղորդակիցս է ու ձեր մօտ իմ գործակիցս. իսկ մեր եղբայրները՝ եկեղեցիներէն ղրկուածներն են, եւ Քրիստոսի փառքը:
אם לטיטוס הנה חברי הוא ועזרי בכם ואם לאחינו הנה שלוחי הקהלות הם ותפארת המשיח׃
24 Ուրեմն ատոնց ու եկեղեցիներուն առջեւ ցո՛յց տուէք ձեր սիրոյն եւ ձեզի հանդէպ մեր պարծանքին ապացոյցը:
על כן הראו והוכיחו להם לפני הקהלות את אהבתכם ואת תהלתנו עליכם׃

< ԵՐԿՐՈՐԴ ԿՈՐՆԹԱՑԻՍ 8 >