< ԵՐԿՐՈՐԴ ԿՈՐՆԹԱՑԻՍ 7 >

1 Ուրեմն, սիրելինե՛ր, այս խոստումները ունենալով՝ մաքրե՛նք մենք մեզ մարմինի ու հոգիի ամէն տեսակ պղծութենէ, եւ կատարելագործե՛նք սրբացումը Աստուծոյ վախով:
לכן חביבי בהיות לנו ההבטחות האלה נטהרה את עצמנו מכל טמאת בשר ורוח להשלים קדשתנו ביראת אלהים׃
2 Ընդունեցէ՛ք մեզ՝՝: Ո՛չ մէկը անիրաւեցինք, ո՛չ մէկը ապականեցինք եւ ո՛չ մէկը կեղեքեցինք:
תנו לנו מקום בלבבכם לא חמסנו איש לא חבלנו איש לא עשקנו איש׃
3 Չեմ ըսեր ասիկա՝ դատապարտելու համար ձեզ, որովհետեւ նախապէս ըսեր եմ թէ դուք մեր սիրտին մէջ էք՝ միասին մեռնելու եւ ապրելու:
לא לחיב אתכם אני מדבר הלא הקדמתי לאמר כי אתם בלבנו יחד למות ויחד לחיות׃
4 Մեծ է խօսքի համարձակութիւնս ձեզի հանդէպ, մեծ է ձեզմով պարծանքս, լեցուած եմ մխիթարութեամբ, չափազանց ուրախ եմ մեր ամբողջ տառապանքին մէջ:
רב בטחוני עליכם רבה תהלתי בכם מלאתי נחמה שבעתי שמחות בכל לחצנו׃
5 Որովհետեւ՝ երբ մենք Մակեդոնիա հասանք՝ մեր մարմինը բնա՛ւ անդորրութիւն չունեցաւ, այլ ամէն կողմէ կը տառապէինք. դուրսէն կռիւներ կային, իսկ ներսէն՝ վախեր:
כי גם בבאנו אל מקדוניא לא היתה מרגעה לבשרנו רק נלחצנו בכל מחוץ מלחמות ומחדרים אימה׃
6 Բայց Աստուած, որ խոնարհները կը մխիթարէ, մեզ մխիթարեց Տիտոսի գալուստով:
אבל האלהים המנחם את השפלים נחם אתנו בבוא טיטוס׃
7 Եւ ո՛չ միայն անոր գալուստով, այլ նաեւ այն մխիթարութեամբ՝ որով ինք մխիթարուած էր ձեզմով, երբ պատմեց մեզի ձեր տենչանքը, ձեր կոծը, ինծի հանդէպ ձեր ունեցած նախանձախնդրութիւնը, այնպէս որ ա՛լ աւելի ուրախացայ:
ולא בבאו לבד כי אם גם בנחמה אשר נחם בכם בהגידו לנו את תשוקתכם ואת אבלכם ואת קנאתכם לי ובכן הוספתי לשמוח׃
8 Որովհետեւ, թէպէտ տրտմեցուցի ձեզ այդ նամակով, չեմ զղջար, (թէպէտ զղջացեր էի, ) քանի որ կը նշմարեմ թէ այդ նամակը տրտմեցուց ձեզ, թէպէտ միայն ժամանակ մը:
כי גם אם העצבתי אתכם באגרת אינני מתחרט גם כי התחרטתי לפני מזה בראותי כי האגרת ההיא העציבה אתכם ואף אם לשעה׃
9 Ուրեմն կ՚ուրախանամ, ո՛չ թէ քանի որ տրտմեցաք, հապա՝ որովհետեւ տրտմեցաք ապաշխարութեա՛ն համար. քանի որ տրտմեցաք Աստուծոյ ուզած կերպով, որպէսզի ոչինչ կորսնցուցած ըլլաք մեր միջոցով:
עתה אני שמח לא על אשר נעצבתם כי אם על אשר נעצבתם לתשובה כי נעצבתם כרצון אלהים למען לא תשאו נזק במאומה על ידנו׃
10 Արդարեւ Աստուծոյ ուզած տրտմութիւնը կը պատճառէ՝՝ ապաշխարութիւն՝ փրկութեան համար, որ չի զղջացներ. բայց աշխարհի տրտմութիւնը կը պատճառէ մահ:
כי העצבת שהיא כרצון אלהים תפעל תשובה לישועה אשר איש לא יתחרט עליה אבל עצבת העולם פעלת את המות׃
11 Քանի դուք տրտմեցաք Աստուծոյ ուզած կերպով, ահա՛ այդ բանը ձեր մէջ ի՜նչ փութաջանութիւն գոյացուց, նոյնիսկ ջատագովութիւն, ընդվզում, վախ, տենչանք, նախանձախնդրութիւն, վրէժխնդրութիւն. ամէն կերպով դուք ձեզի հաւանութիւն տուիք թէ այդ խնդիրին մէջ անկեղծ էք:
כי ראו נא את אשר נעצבתם כרצון אלהים כמה הביא אתכם זה לידי זריזות גם להתנצלות גם לרגז גם ליראה גם לתשוקה גם לקנאה גם לנקמה ובכל הוכחתם כי נקיים אתם בדבר ההוא׃
12 Ուրեմն ինչ որ գրեցի ձեզի, ո՛չ թէ անիրաւութիւնը ընողին պատճառով էր, եւ ո՛չ ալ անիրաւութիւնը կրողին պատճառով, հապա՝ որպէսզի երեւնայ ձեզի Աստուծոյ առջեւ մեր ունեցած փութաջանութիւնը ձեզի հանդէպ:
לכן גם אם כתבתי לכם לא כתבתי בעבור העלב ולא בעבור הנעלב רק למען תגלה בכם זריזותנו בעדכם לפני האלהים׃
13 Ուստի ձեր մխիթարութեամբ մե՛նք մխիթարուեցանք. եւ ա՛լ աւելի ուրախացանք Տիտոսի ուրախութեան համար, որովհետեւ անոր հոգին հանգստացած էր բոլորէդ.
ובעבור זאת נחמנו בנחמתכם ועוד שמחה יתרה היתה לנו בשמחת טיטוס כי הונח רוחו על ידי כלכם׃
14 քանի որ ամօթահար չեմ ըլլար՝ ձեզմով որեւէ բանի մէջ պարծենալուս համար անոր առջեւ. հապա, ինչպէս ամէն բան ճշմարտութեամբ խօսեցանք ձեզի, նոյնպէս Տիտոսի առջեւ մեր պարծանքն ալ ճշմարիտ գտնուեցաւ:
כי במה שהתהללתי לפניו בכם לא נכלמתי כי כמו שדברנו הכל אליכם באמת כן גם תהלתנו אל טיטוס היתה אמת׃
15 Նաեւ իր գորովը աւելի առատ է ձեզի հանդէպ, մինչ կը վերյիշէ ձեր բոլորին հնազանդութիւնը, թէ ի՛նչպէս ահով ու դողով ընդունեցիք զինք:
וביותר מעיו המו לכם בזכרו את משמעת כלכם ואת אשר קבלתם אתו ביראה ובחרדה׃
16 Ուստի կ՚ուրախանամ որ ամէն բանի մէջ վստահութիւն ունիմ ձեր վրայ:
לכן אני שמח כי בכל דבר יאמץ לבי בכם׃

< ԵՐԿՐՈՐԴ ԿՈՐՆԹԱՑԻՍ 7 >