< ԵՐԿՐՈՐԴ ԿՈՐՆԹԱՑԻՍ 3 >

1 Սկսի՞նք դարձեալ մենք մեզ յանձնարարել. կամ թէ՝ ոմանց պէս՝ պէ՞տք են մեզի յանձնարարական նամակներ ձեզի, կամ յանձնարարութիւն ձեզմէ:
הנחל עוד לשבח עצמנו האם נצטרך כמקצת אנשים לאגרות אליכם או מכם המזכירות אתנו לשבח׃
2 Դո՛ւք էք մեր նամակը՝ մեր սիրտերուն մէջ գրուած, ճանչցուած ու կարդացուած բոլոր մարդոցմէն.
אתם אגרתנו הכתובה בלבבנו ונודעה ונקראה לכל אדם׃
3 բացայայտ ըլլալով որ դուք Քրիստոսի նամակն էք՝ մեր սպասարկութեամբ, ո՛չ թէ մելանով գրուած, հապա՝ ապրող Աստուծոյ Հոգիով. ո՛չ թէ քարեղէն տախտակներու վրայ, հապա՝ սիրտին մարմնեղէն տախտակներուն վրայ:
כי בידוע שאתם אגרת המשיח ערוכה על ידי שרותנו כתובה לא בדיו כי אם ברוח אלהים חיים ולא על לוחות אבן כי אם על לוחות בשר הלב׃
4 Մենք այսպիսի վստահութիւն ունինք Աստուծոյ վրայ՝ Քրիստոսի միջոցով:
וכזה בטחוננו באלהים על ידי המשיח׃
5 Ո՛չ թէ մենք մեզմէ ընդունակ ենք մտածել որեւէ բան՝ որպէս թէ մեզմէ, հապա մեր ընդունակութիւնը Աստուծմէ է:
יען אשר לא נוכל אנחנו לדין דין מעצמנו כי יכלתנו מאת האלהים היא׃
6 Ան նաեւ ընդունակ ըրաւ մեզ Նոր Կտակարանին սպասարկուներ ըլլալու. ո՛չ թէ գիրին, հապա՝ Հոգիին, որովհետեւ գիրը կը սպաննէ, բայց Հոգին կեանք կու տայ:
אשר הכשיר אתנו למשרתי ברית חדשה לא של האותיות אלא של הרוח כי האות ימית והרוח יחיה׃
7 Իսկ եթէ քարերու վրայ փորագրուած մահուան սպասարկութիւնը ա՛յնքան փառաւոր եղաւ, որ Իսրայէլի որդիները չէին կրնար ակնապիշ նայիլ Մովսէսի երեսին՝ անոր դէմքին պայծառութեան պատճառով, որ պիտի ոչնչանար,
ואם שרות המות החרות באותיות על האבן נראה בכבוד עד שלא יכלו בני ישראל להביט אל פני משה מפני כבוד פניו העמד להבטל׃
8 ուրեմն ո՜րքան աւելի փառաւոր պիտի ըլլայ հոգիին սպասարկութիւնը.
כמה יגדל כבוד שרות הרוח׃
9 քանի որ եթէ դատապարտութեան սպասարկութիւնը փառաւոր էր, ո՜րչափ աւելի գերազանց պիտի ըլլայ արդարութեան սպասարկութեան փառքը.
כי אם השרות אשר לחיב כבוד הוא כמה יעדף בכבוד השרות אשר לזכות׃
10 որովհետեւ ինչ որ փառաւոր եղած էր՝ ա՛լ փառք չունէր այս կապակցութեամբ, զինք գերազանցող փառքին պատճառով:
כי אף הנכבד איננו נחשב לכבוד לעמת הכבוד הנעלה הזה׃
11 Արդարեւ եթէ այն որ պիտի ոչնչանար՝ փառաւոր էր, որչա՜փ աւելի փառաւոր պիտի ըլլայ այն՝ որ մնայուն է:
כי אם הדבר העמד להבטל יש לו כבוד הדבר הקים על אחת כמה וכמה׃
12 Ուրեմն, նկատելով որ ունինք այսպիսի յոյս մը, մեծ համարձակութեամբ կը վարուինք մեր խօսքին մէջ.
על כן בהיות לנו תקוה כזאת פתחון פינו רב הוא׃
13 ո՛չ թէ ինչպէս Մովսէս, որ ծածկոց կը դնէր իր երեսին վրայ՝ որպէսզի Իսրայէլի որդիները ակնապիշ չնայէին ոչնչանալու սահմանուածին վախճանին:
ולא כמשה אשר נתן מסוה על פניו פן יביטו בני ישראל אל סוף העמד להבטל׃
14 Սակայն անոնց միտքերը կուրցան. որովհետեւ՝ մինչեւ այսօր՝ նոյն ծածկոցը ձգուած կը մնայ Հին Կտակարանի ընթերցումին վրայ, (ան Քրիստոսով կ՚ոչնչանայ, )
אבל נטמטמו דעותיהם כי עד היום הזה בקראם הברית הישנה נשאר ולא גלה המסוה ההוא אשר לא יוסר כי אם במשיח׃
15 հապա մինչեւ այսօր, երբ Մովսէսի գիրքը կը կարդացուի, ծածկոցը դրուած կը մնայ անոնց սիրտին վրայ:
אבל עד היום הזה בקראם את משה מונח מסוה על לבם׃
16 Բայց երբ Տէրոջ դառնան, ծածկոցը պիտի վերցուի:
וכשיפנו אל האדון יוסר המסוה׃
17 Ուրեմն Տէրը այդ Հոգին է, եւ ուր Տէրոջ Հոգին կայ, հոն ազատութիւն կայ:
והאדון הוא הרוח ובאשר רוח האדון שם החרות׃
18 Իսկ մենք բոլորս, բաց երեսով Տէրոջ փառքը տեսնելով՝ որպէս թէ հայելիի մէջ, կը փոխուինք նոյն պատկերին՝ փառքէ փառք, որպէս թէ Տէրոջ Հոգիին միջոցով:
ואנחנו כלנו בפנים מגלים ראים את כבוד האדון במראה ונחלף אל עצם דמות ההיא מכבוד אל כבוד כהחלף מאת אדון הרוח׃

< ԵՐԿՐՈՐԴ ԿՈՐՆԹԱՑԻՍ 3 >