< ԵՐԿՐՈՐԴ ԿՈՐՆԹԱՑԻՍ 13 >

1 Այս երրորդ անգամն է որ կու գամ ձեզի. ամէն խօսք պիտի հաստատուի երկու կամ երեք վկաներու բերանով:
Третицею се гряду к вам: при устех двою или триех свидетелей станет всяк глагол.
2 Նախապէս ըսի, ու երկրորդ անգամ կանխաւ կ՚ըսեմ (որպէս թէ ներկայ ըլլամ). թէպէտ հիմա բացակայ եմ, կը գրեմ առաջուան մեղանչողներուն եւ բոլոր միւսներուն, որ եթէ դարձեալ գամ՝ պիտի չխնայեմ.
Прежде рех и предглаголю, яко у вас быв второе, и отсутствуя ныне пишу прежде согрешившым и прочым всем, яко аще прииду паки, не пощажду:
3 որովհետեւ ապացոյց կը փնտռէք թէ Քրիստոս կը խօսի ինձմով: Ան տկար չէ ձեզի հանդէպ, հապա հզօր է ձեր մէջ.
понеже искушения ищете глаголющаго во мне Христа, Иже в вас не изнемогает, но может в вас:
4 քանի որ՝ թէպէտ խաչուեցաւ տկարութեամբ՝ կ՚ապրի Աստուծոյ զօրութեամբ. մե՛նք ալ տկար ենք անով, բայց պիտի ապրինք անոր հետ՝ Աստուծոյ զօրութեամբ, ձեզի սպասարկելու համար:
ибо аще и распят бысть от немощи, но жив есть от силы Божия: ибо и мы немощствуем в Нем, но живи будем с Ним от силы Божия в вас:
5 Փորձեցէ՛ք դուք ձեզ՝ թէ հաւատքին մէ՛ջն էք. քննեցէ՛ք դուք ձեզ: Չէ՞ք գիտեր դուք ձեզմէ՝ թէ Յիսուս Քրիստոս ձեր մէջն է, եթէ խոտելի չըլլաք:
себе искушайте, аще есте в вере: себе искушайте. Или не знаете себе, яко Иисус Христос в вас есть? Разве точию чим неискусни есте.
6 Բայց կը յուսամ թէ պիտի գիտնաք՝ թէ մենք խոտելի չենք:
Уповаю же, яко разумети имате, яко мы несмы неискусни.
7 Կ՚աղօթեմ Աստուծոյ՝ որ դուք ո՛չ մէկ չարիք ընէք. ո՛չ թէ՝ որպէսզի մենք գնահատելի երեւինք, հապա՝ որպէսզի դուք ընէք ինչ որ պարկեշտ է, թէեւ մենք խոտելի թուինք:
Молимся же к Богу, не сотворити вам ни единаго зла, не яко да мы искусни явимся, но да вы доброе сотворите, мы же яко неискусни будем.
8 Որովհետեւ ճշմարտութեան դէմ ոչինչ կրնանք ընել, հապա՝ ճշմարտութեան համար:
Ничтоже бо можем на истину, но по истине.
9 Քանի որ կ՚ուրախանանք՝ երբ մենք տկար ենք, իսկ դուք՝ զօրաւոր էք. սա՛ կ՚ըղձանք նաեւ - ձեր կատարելութիւնը:
Радуемся бо, егда мы немощствуем, вы же сильни бываете: о сем же и молимся, о вашем совершении.
10 Ուստի կը գրեմ ձեզի այս բաները՝ բացակայ ըլլալով, որպէսզի երբ ներկայ ըլլամ՝ սաստկութեամբ չվարուիմ այն իրաւասութեան համեմատ, որ Տէրը տուաւ ինծի՝ շինելու, եւ ո՛չ թէ քանդելու համար:
Сего ради не сый у вас сия пишу, да не пришед безщадно сотворю по власти, юже Господь дал ми есть в создание, а не на разорение.
11 Վերջապէս, եղբայրնե՛ր, ո՛ղջ եղէք: Կատարեա՛լ եղէք, լա՛ւ մխիթարուեցէք, միաբա՛ն եղէք, խաղաղութեա՛մբ ապրեցէք. եւ սիրոյ ու խաղաղութեան Աստուածը ձեզի հետ պիտի ըլլայ:
Прочее же, братие, радуйтеся, совершайтеся, утешайтеся, тожде мудрствуйте, мир имейте. И Бог любве и мира будет с вами.
12 Բարեւեցէ՛ք զիրար սուրբ համբոյրով.
Целуйте друг друга лобзанием святым.
13 բոլոր սուրբերը կը բարեւեն ձեզ:
Целуют вы святии вси.
14 Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքը, Աստուծոյ սէրը եւ Սուրբ Հոգիին հաղորդութիւնը ձեր բոլորին հետ: Ամէն:
Благодать Господа нашего Иисуса Христа, и любы Бога и Отца, и общение Святаго Духа со всеми вами. Аминь.

< ԵՐԿՐՈՐԴ ԿՈՐՆԹԱՑԻՍ 13 >