< ԵՐԿՐՈՐԴ ԿՈՐՆԹԱՑԻՍ 12 >

1 Պարծենալ՝ ի՛րապէս օգտակար չէ ինծի. սակայն պիտի գամ Տէրոջ տեսիլքներուն եւ յայտնութիւններուն:
אמנם להתהלל לא יועיל לי כי אבוא למראות האדון וחזינותיו׃
2 Կը ճանչնամ մարդ մը Քրիստոսով՝ աւելի քան տասնչորս տարի առաջ. (արդեօք մարմինո՞վ էր, չեմ գիտեր. արդեօք մարմինէն դո՞ւրս էր, չեմ գիտեր. Աստուա՛ծ գիտէ.) այդպիսի մէկը յափշտակուեցաւ մինչեւ երրորդ երկինքը:
ידעתי איש במשיח זה ארבע עשרה שנה אם היה בגוף לא ידעתי או מחוץ לגוף לא ידעתי האלהים יודע והאיש ההוא לקח עד לרקיע השלישי׃
3 Եւ գիտեմ թէ այդպիսի մարդ մը, (արդեօք մարմինո՞վ էր թէ մարմինէն դուրս էր, չեմ գիտեր, Աստուա՛ծ գիտէ, )
וידעתי את האיש ההוא אם בגוף או מחוץ לגוף לא ידעתי האלהים יודע׃
4 յափշտակուեցաւ դրախտը ու լսեց անճառելի խօսքեր, որոնց մասին մարդու մը համար արտօնուած չէ խօսիլ:
אשר העלה אל הפרדס וישמע דברים נסתרים אשר נמנע מאיש למללם׃
5 Ես պիտի պարծենամ այդպիսի մէկով. սակայն պիտի չպարծենամ ես ինձմով, բայց միայն իմ տկարութիւններովս:
על איש כמוהו אתהלל אך על עצמי לא אתהלל זולתי בחלשותי׃
6 Որովհետեւ՝ նոյնիսկ եթէ ուզեմ պարծենալ՝ անմիտ պիտի չըլլամ, քանի որ պիտի ըսեմ ճշմարտութիւնը. բայց կը խնայեմ խօսքս՝ որ ո՛չ մէկը իմ վրաս աւելի համարում ունենայ, քան ինչ որ կը տեսնէ իմ վրաս կամ կը լսէ իմ մասիս:
כי לו חפצתי להתהלל לא אהיה סכל כי אמת אדבר אבל אתאפק פן יחשבני איש יותר ממה שיראה בי או שישמע ממני׃
7 Եւ որպէսզի չափէն աւելի չպանծամ յայտնութիւններուն գերազանցութեամբ, մարմինի փուշ մը տրուեցաւ ինծի, Սատանայի պատգամաւոր մը՝ կռփահարելու համար զիս, որպէսզի չպանծամ չափէն աւելի:
ולמען אשר לא אתרומם ברב גדל החזינות נתן לי סלון בבשרי מלאך השטן להכתני באגרוף למען לא אתרומם׃
8 Ասոր համար երեք անգամ աղաչեցի Տէրոջ, որ հեռանայ ինձմէ:
על זאת התחננתי שלש פעמים אל האדון להסירו ממני׃
9 Բայց ըսաւ ինծի. «Իմ շնորհքս կը բաւէ քեզի, որովհետեւ իմ զօրութիւնս կ՚իրագործուի տկարութեան մէջ»: Ուրեմն մեծ հաճոյքով պիտի պարծենամ առաւելապէս իմ տկարութիւններո՛վս, որպէսզի Քրիստոսի զօրութիւնը հանգչի իմ վրաս:
ויאמר אלי די לך חסדי כי בחלשה תשלם גבורתי על כן שמח לבי להתהלל בחלשותי למען תשרה עלי גבורת המשיח׃
10 Ուստի կը յօժարիմ տկարութիւններու, արհամարհանքներու, հարկադրանքներու, հալածանքներու եւ տագնապներու՝ Քրիստոսի համար, որովհետեւ երբ տկար եմ՝ ա՛յն ատեն զօրաւոր եմ:
לכן רצתה נפשי בחלשות ובחרפות ובצרות וברדיפות ובמצוקות בעד המשיח כי כאשר חלשתי אז גבור אני׃
11 Ես անմիտ եղայ պարծենալով. դո՛ւք հարկադրեցիք զիս. որովհետեւ ե՛ս պարտաւոր էի յանձնարարուած ըլլալ ձեզմէ, քանի որ ոչինչո՛վ ետ կը մնամ գերագոյն առաքեալներէն, թէպէտ ես ոչինչ եմ:
סכל הייתי בהתהללי אתם הכרחתם אתי תחת אשר היה עליכם להזכירני לשבח כי לא נפל אנכי במאומה מן השליחים הגדולים כל כך אף כי כאין אנכי׃
12 Ի՛րապէս առաքեալի մը նշանները գործուեցան ձեր մէջ՝ ամբողջ համբերութեամբ, նշաններով, սքանչելիքներով եւ հրաշքներով:
הן אתות השליח נעשו בקרבכם בכל סבלנות באתות ובמופתים ובגבורות׃
13 Որովհետեւ ինչո՞վ ետ մնացիք միւս եկեղեցիներէն, բացի անով՝ որ ես բեռ չեղայ ձեզի: Ներեցէ՛ք ինծի այս անիրաւութիւնը:
כי במה נגרעתם מן הקהלות האחרות אם לא הלאיתי אתכם סלחו נא לי את העולה הזאת׃
14 Ահա՛ այս երրորդ անգամն է որ պատրաստ եմ գալու ձեզի. բայց բեռ պիտի չըլլամ ձեզի, որովհետեւ կը փնտռեմ ո՛չ թէ ձեր ունեցածը, հապա՝ ձե՛զ: Քանի որ զաւակները պարտաւոր չեն գանձ դիզել ծնողներուն համար, հապա ծնողնե՛րը՝ զաւակներուն համար:
הנני מוכן לבוא אליכם פעם שלישית ולא אלאה אתכם כי לא אבקש את אשר לכם כי אם אתכם כי הבנים אינם חיבים לאצר אוצרות לאבות כי אם האבות לבנים׃
15 Ու ես մեծ հաճոյքով պիտի ծախսեմ եւ ծախսուիմ ալ ձեզի համար, թէեւ նուազ սիրուիմ ձեզմէ՝ մինչ շա՛տ աւելի կը սիրեմ ձեզ:
אבל אני בכל חפץ לבבי אפזר וגם אפזר בעד נפשותיכם אף אם תחת אהבתי לכם היתרה אתם תמעיטו את אהבתכם אלי׃
16 Սակայն ա՛յդպէս թող ըլլայ, ես ձեզ չծանրաբեռնեցի. բայց թերեւս մէկը ըսէ թէ խորամանկ ըլլալով՝ նենգութեամբ բռնեցի ձեզ:
אך אם כן הוא ואני לא הכבדתי עליכם אולי כאיש ערום במרמה לכדתי אתכם׃
17 Միթէ ձեզ կեղեքեցի՞ ոեւէ մէկուն միջոցով՝ որ ղրկեցի ձեզի:
האף הוניתי אתכם ביד אחד מאלה אשר שלחתי אליכם׃
18 Աղաչեցի Տիտոսի, ու եղբայր մը ղրկեցի անոր հետ. միթէ Տիտոս կեղեքե՞ց ձեզ: Մենք նոյն հոգիով չընթացա՞նք, նոյն հետքերով չքալեցի՞նք:
בקשתי מן טיטוס ושלחתי אתו את האח הכי הונה אתכם טיטוס הלא ברוח אחד התהלכנו הלא במעגל אחד׃
19 Դարձեալ՝ կը կարծէ՞ք թէ մենք մեզ կը ջատագովենք ձեր առջեւ: Մենք Քրիստոսո՛վ կը խօսինք՝ Աստուծո՛յ առջեւ. բայց ամէն բան կ՚ընենք, սիրելիներ, ձեր շինութեան համար:
התחשבו עוד כי מתנצלים אנחנו אליכם לא כי לפני האלהים נדבר במשיח וכל זאת חביבי למען תבנו׃
20 Որովհետեւ կը վախնամ որ երբ գամ՝ գուցէ չգտնեմ ձեզ ուզածիս պէս, ու ես ալ՝ ձեզի համար՝ գտնուիմ ձեր չուզածին պէս. թերեւս ձեր մէջ ըլլան հակամարտութիւններ, նախանձներ, զայրոյթներ, հակառակութիւններ, բամբասանքներ, բանսարկութիւններ, յոխորտանքներ, խառնակութիւններ:
כי ירא אנכי פן בבאי לא אמצא אתכם כאשר חפצתי ואתם גם אתם לא תמצאו אתי כאשר חפצתם פן יהיה בכם מצה וקנאה ורגז ומריבות ודבה רעה ורכילות וגאות ומבוכה׃
21 Թերեւս երբ դարձեալ գամ՝ իմ Աստուածս նուաստացնէ զիս ձեր քով, ու սգամ շատերուն համար՝ որ նախապէս մեղանչած են բայց ապաշխարած չեն իրենց գործած անմաքրութենէն, պոռնկութենէն ու ցոփութենէն:
פן אשוב לבוא וישפילני אלהי אצלכם ואתאבל על רבים אשר חטאו כבר ולא שבו מן הטמאה ומן הזנות ומן הזמה אשר עשו׃

< ԵՐԿՐՈՐԴ ԿՈՐՆԹԱՑԻՍ 12 >