< ԵՐԿՐՈՐԴ ԿՈՐՆԹԱՑԻՍ 11 >

1 Երանի՜ թէ կարենայիք քիչ մը հանդուրժել իմ անմտութեանս. եւ իսկապէս՝ հանդուրժեցէ՛ք ինծի:
אחלי תשאו מעט אולתי ואף אמנם תשאוני׃
2 Որովհետեւ նախանձախնդիր եմ ձեզի հանդէպ՝ Աստուծոյ նախանձախնդրութեամբ. քանի որ մէ՛կ ամուսինի նշանեցի ձեզ, որպէսզի Քրիստոսի՛ ներկայացնեմ ձեզ՝ մաքրակենցաղ կոյսի մը պէս:
כי מקנא אני לכם קנאת אלהים כי ארשתי אתכם לאיש אחד להעמיד אתכם בתולה טהורה לפני המשיח׃
3 Բայց կը վախնամ որ, ինչպէս օձը խաբեց Եւան իր խորամանկութեամբ, նոյնպէս ձեր միտքերը ապականին Քրիստոսի հանդէպ եղած պարզամտութենէն:
אך ירא אנכי פן כאשר השיא הנחש בערמתו את חוה כן תשטינה גם מחשבותיכם מן התמימות אשר עם המשיח׃
4 Որովհետեւ եթէ մէկը գար եւ քարոզէր ուրի՛շ Յիսուս մը՝ որ մենք չենք քարոզած, կամ ստանայիք ուրիշ հոգի մը՝ որ չէք ստացած, կամ ուրիշ աւետարան՝ որ չէք ընդունած, լաւ կը հանդուրժէիք այդպիսիին:
כי אם יבא הבא והגיד לכם ישוע אחר אשר לא הגדנהו או אם תקחו רוח אחר אשר לא לקחתם אתו או בשורה אחרת אשר לא קבלתם אתה כי עתה היטב תשאהו׃
5 Քանի որ ես կը սեպեմ թէ ոչինչո՛վ ետ մնացած եմ գերագոյն առաքեալներէն.
אולם אחשב אשר אינני נפל במאומה מהשליחים הגדולים כל כך׃
6 ու թէպէտ անվարժ եմ խօսքի մէջ, բայց ո՛չ՝ գիտութեամբ. սակայն ամէն բանի մէջ մենք մեզ ամբողջովին բացայայտեցինք ձեզի:
ואף אם בער אנכי בדבור אינני בער בדעת כי אם בכל נגלינו אליכם בפני כל אדם׃
7 Միթէ սխա՞լ գործած եղայ ես զիս խոնարհեցնելով՝ որպէսզի դո՛ւք բարձրանաք, քանի որ ձրի քարոզեցի ձեզի Աստուծոյ աւետարանը.
או החטא חטאתי בהשפילי את עצמי למען הגביהכם כי בשרתי אתכם בלא מחיר את בשורת האלהים׃
8 կողոպտեցի ուրիշ եկեղեցիներ՝ թոշակ առնելով անոնցմէ, որպէսզի սպասարկեմ ձեզի:
קהלות אחרות שלותי בקחתי מהן שכר למען אשרתכם ובהיותי עמכם ואחסר לא הלאיתי אדם׃
9 Ձեր մէջ ներկայ եղած ատենս՝ երբ կարօտութեան մէջ էի, ձեզմէ ո՛չ մէկուն բեռ եղայ. որովհետեւ Մակեդոնիայէն եկող եղբայրնե՛րը լրացուցին ինչ որ կը պակսէր ինծի. եւ ամէն կերպով զգուշացայ ձեզի ծանրութիւն ըլլալէ, ու դարձեալ պիտի զգուշանամ:
כי את מחסורי מלאו האחים בבאם ממקדוניא ובכל דבר נשמרתי מהיות לכם למשא וגם אשמר׃
10 Քանի որ Քրիստոսի ճշմարտութիւնը իմ մէջս է, ո՛չ մէկը պիտի արգիլէ զիս այս պարծանքէն՝ Աքայիայի շրջանները:
באמתו של המשיח אשר בי מעיד אני בכם כי תהלתי זאת לא תכלא ממני בגלילות אכיא׃
11 Ինչո՞ւ. քանի որ չե՞մ սիրեր ձեզ: Աստուա՛ծ գիտէ:
על מה זה העל אשר אינני אהב אתכם האלהים יודע׃
12 Բայց ինչ որ ըրի՝ դարձեալ պիտի ընեմ զայն, որպէսզի առիթը զլանամ անոնց՝ որ առիթ կ՚ուզեն, որպէսզի իրենք ալ մեզի պէս գտնուին ինչո՛վ որ կը պարծենան:
אבל את אשר אני עשה אוסיף לעשות לבלתי תת מקום למבקשים עלילה למען במה שיתהללו בו ימצאו דומים לנו׃
13 Որովհետեւ այդպիսիները սուտ առաքեալներ են, նենգ գործաւորներ, որ իրենք զիրենք կը կերպարանափոխեն Քրիստոսի առաքեալներու:
כי אנשים כאלה שליחי שקר הם פעלי רמיה מתחפשים לשליחי המשיח׃
14 Եւ զարմանալի չէ, որովհետեւ նոյնինքն Սատանան լուսաւոր հրեշտակի կը կերպարանափոխուի:
ואיננו פלא הלא השטן גם הוא מתחפש למלאך האור׃
15 Ուրեմն մեծ բան մը չէ, որ անոր սպասարկուներն ալ արդարութեան սպասարկուներու կերպարանափոխուին: Անոնց վախճանը պիտի ըլլայ իրենց գործերուն համեմատ:
לכן אין זה דבר גדול אם גם משרתיו יתחפשו למשרתי הצדק אשר אחריתם תהיה לפי מעלליהם׃
16 Դարձեալ կ՚ըսեմ, ո՛չ մէկը թող կարծէ թէ ես անմիտ եմ. այլապէս՝ գոնէ անմիտի՛ մը պէս ընդունեցէք զիս, որպէսզի ես ալ քիչ մը պարծենամ ինձմով:
ואשוב ואמר אל נא יחשבני איש לסכל ואם אין אף כסכל קבלוני למען אתהלל מעט גם אני׃
17 Ինչ որ կը խօսիմ, կը խօսիմ ո՛չ թէ Տէրոջ կողմէն, հապա՝ որպէս թէ անմտութեամբ, այս պարծանքին վստահութեամբ:
את אשר אדבר לא לפי דרך האדון אנכי מדבר כי אם כמו בסכלות אעז ואתהלל׃
18 Քանի շատեր կը պարծենան մարմինի համեմատ, ե՛ս ալ պիտի պարծենամ.
רבים מתהללים לפי הבשר לכן אתהלל אף אני׃
19 քանի որ դուք հաճոյքով կը հանդուրժէք անմիտներուն, դուք ձեզ իմաստուն նկատելով:
כי נשאים אתם ברצון את הסכלים בהיותכם חכמים׃
20 Որովհետեւ կը հանդուրժէք, եթէ մէկը ստրուկ ընէ ձեզ, եթէ մէկը լափէ ձեր ստացուածքը, եթէ մէկը բան մը առնէ ձեզմէ, եթէ մէկը պանծացնէ ինքզինք, եթէ մէկը զարնէ ձեր երեսին:
הלא תשאו אם יעביד אתכם איש אם יבלע אם ילכד אתכם אם יתנשא אם יכה אתכם על פניכם׃
21 Կը խօսիմ որպէս անպատուութիւն, իբր թէ մենք տկար եղած ըլլայինք. բայց ի՛նչ բանի մէջ որ մէկը յանդուգն է, (անմտութեամբ կը խօսիմ, ) ե՛ս ալ յանդուգն եմ:
לחרפתנו אנכי אמר זאת כאלו היינו רפים אבל בכל אשר ירהב איש להתהלל בסכלות אמר זאת ארהב גם אנכי׃
22 Անոնք Եբրայեցի՞ են. ե՛ս ալ: Իսրայելացի՞ են. ե՛ս ալ:
עברים הם כן גם אנכי ישראלים הם כן גם אנכי זרע אברהם הם כן גם אנכי׃
23 Աբրահամի զարմէ՞ն են. ե՛ս ալ: Քրիստոսի սպասարկունե՞ր են. (անմտութեամբ կը խօսիմ) ա՛լ աւելի ես: Աշխատանքներով՝ աւելի՛ շատ, ծեծերով՝ չափէ՛ն աւելի, բանտերու մէջ՝ աւելի՛ շատ, մահուան վտանգներով՝ յաճախ:
משרתי המשיח הם כמתהולל אמר אנכי יותר מהם יותר ביגיעות יותר למאד במכות יותר במוסרות ורב פעמים במצוקות מות׃
24 Հրեաներէն հինգ անգամ քառասունէն մէկ պակաս ծեծ ստացայ:
חמש פעמים ספגתי בידי היהודים ארבעים חסר אחת׃
25 Երեք անգամ ձաղկով ծեծուեցայ. մէկ անգամ քարկոծուեցայ. երեք անգամ նաւաբեկութիւն կրեցի. գիշեր մը ու ցերեկ մը մնացի ծովու անդունդին մէջ:
שלש פעמים יסרתי בשוטים פעם אחת סקלתי ושלש פעמים נשברה לי הספינה ואהי במצולות ים לילה ויום׃
26 Յաճախ չարչարուեցայ ճամբորդութիւններու մէջ. կրեցի վտանգներ գետերէն, վտանգներ աւազակներէն. վտանգներ իմ ցեղէս, վտանգներ հեթանոսներէն. վտանգներ քաղաքի մէջ, վտանգներ անապատի մէջ. վտանգներ ծովու վրայ, վտանգներ սուտ եղբայրներու մէջ:
במסעות רבות בסכנות נהרות בסכנות שדדים בסכנות מצד בני עמי בסכנות מצד הגוים סכנות בעיר סכנות במדבר סכנות בים סכנות בתוך אחי שקר׃
27 Աշխատանքի ու տաժանքի մէջ էի, յաճախ՝ հսկումներու մէջ, անօթութեան եւ ծարաւի մէջ, շատ անգամ՝ ծոմապահութեան, ցուրտի ու մերկութեան մէջ:
בעמל ובתלאה בשקידות הרבה ברעב ובצמא בצומות הרבה בקר ובעירום׃
28 Բացի այդ արտաքին բաներէն, բոլոր եկեղեցիներուն հոգը կը բարդուէր վրաս ամէն օր:
מלבד שאר הדברים הבאים עלי יום יום והדאגה לכל הקהלות׃
29 Ո՞վ տկար է, ու ես ալ տկար չեմ. ո՞վ կը գայթակղի, եւ իմ սիրտս չի վառիր:
מי יחלש ואני לא אחלש מי יכשל ולא יבער לבי׃
30 Եթէ պէտք ըլլայ պարծենալ, պիտի պարծենամ իմ տկարութիւններուս վերաբերեալ բաներով:
אם יש להתהלל אתהלל בחלשתי׃
31 Մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի Աստուածը եւ Հայրը, որ յաւիտեան օրհնեա՜լ է, գիտէ թէ չեմ ստեր: (aiōn g165)
האלהים אבי ישוע המשיח אדנינו המברך לעולמי עולמים הוא ידע כי לא אשקר׃ (aiōn g165)
32 Դամասկոսի մէջ, Արետա թագաւորին ազգապետը՝ Դամասկոսցիներուն քաղաքը կը պահպանէր պահակազօրքով, ուզելով ձերբակալել զիս:
בדמשק שמר הנצב של המלך ארטס את עיר הדמשקיין ויבקש לתפשני׃
33 Բայց պարիսպէն վար իջեցուցին զիս՝ պատուհանէ մը, զամբիւղի մը մէջ, ու խուսափեցայ անոր ձեռքերէն:
ובעד החלון הורידו אתי בסל מעל החומה ואמלט מידיו׃

< ԵՐԿՐՈՐԴ ԿՈՐՆԹԱՑԻՍ 11 >