< ԱՌԱՋԻՆ ՏԻՄՈԹԷՈՍ 6 >

1 Լուծի տակ եղող բոլոր ստրուկները թող արժանի համարեն իրենց տէրերը ամէն պատիւի, որպէսզի Աստուծոյ անունն ու վարդապետութիւնը չհայհոյուին:
כל אשר הם תחת על העבדות יחשבו את אדניהם ראוים לכל כבוד למען לא יחלל שם האלהים והלקח׃
2 Իսկ անոնք որ հաւատացեալ տէրեր ունին՝ թող չարհամարհեն զանոնք՝ որովհետեւ եղբայրներ են. այլ մանաւանդ թող ծառայեն անոնց յօժարութեամբ, քանի բարերարութենէն օգտուողները հաւատացեալ են ու սիրելի: Սորվեցո՛ւր այս բաները եւ յորդորէ՛:
ואלה אשר אדניהם בני אמונה אל יקלו אתם על היותם אחים כי אם יעבדום ביותר בעבור כי מאמינים ואהובים הם המשתדלים לגמל חסד את זאת תלמד ותצוה׃
3 Եթէ մէկը սորվեցնէ ուրիշ կերպով, ու չյարի մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի ողջամիտ խօսքերուն եւ այն վարդապետութեան՝ որ համաձայն է բարեպաշտութեան,
האיש אשר יורה תורה אחרת ולא יעמד בדברים הבריאים של אדנינו ישוע המשיח ובלקח החסידות׃
4 այդպիսին հպարտացած է ու ոչինչ գիտէ, հապա վարակուած է վէճերու եւ բանակռիւներու ախտէն, որոնցմէ կը յառաջանան նախանձ, կռիւ, հայհոյութիւններ, չար ենթադրութիւններ,
נפשו עפלה ולא ידע מאומה כי אם חלה הוא בשאלות ומחלקות מלים המביאים לידי קנאה ומריבה וגדופים וחשד רע׃
5 զրաբանութիւններ՝ միտքով ապականած ու ճշմարտութենէն զրկուած մարդոց, որ կը կարծեն թէ բարեպաշտութիւնը շահավաճառութիւն է. հեռացի՛ր այդպիսիներէն:
וכוחי הבל של אנשים נשחתי דעת ומחסרי אמת השמים את החסידות לדבר בצע סור מאנשים כאלה׃
6 Սակայն բարեպաշտութիւնը՝ ինքնաբաւութեամբ միասին՝ մեծ շահավաճառութիւն մըն է.
ואף אמנם יתרון גדול היא החסידות עם לב שמח בגורלו׃
7 որովհետեւ ոչինչ բերինք աշխարհ, եւ բացայայտ է թէ ոչինչ կրնանք դուրս հանել անկէ.
כי לא הבאנו מאומה לעולם בידוע שגם לא נוכל להוציא ממנו מאומה׃
8 ուստի կերակուր ու հագնելիք ունենալով՝ բաւարարուինք անոնցմով:
ועל כן אם יש לנו מזון וכסות נסתפקה בהם׃
9 Բայց անոնք որ կը փափաքին հարստանալ՝ կ՚իյնան փորձութեան եւ թակարդի, ու շատ անմիտ եւ վնասակար ցանկութիւններու մէջ, որոնք կ՚ընկղմեն մարդիկը աւերումի կամ կորուստի մէջ.
אבל המבקשים להעשיר יפלו בנסיון ובמוקשים וברב תאות סבלות ומשחיתות המשקיעות את האדם בשחת ובאבדון׃
10 որովհետեւ բոլոր չարիքներուն արմատը՝ արծաթսիրութիւնն է, որուն բաղձալով՝ ոմանք մոլորեցան հաւատքէն եւ իրենք զիրենք խոցեցին շատ ցաւերով:
כי שרש כל הרעות אהבת הכסף ויש אשר ערגו לו ויסורו מן האמונה ויעציבו את נפשם במכאבים רבים׃
11 Բայց դո՛ւն, ո՛վ Աստուծոյ մարդ, փախի՛ր այս բաներէն, եւ հետամո՛ւտ եղիր արդարութեան, բարեպաշտութեան, հաւատքի, սիրոյ, համբերութեան ու հեզութեան:
ואתה איש האלהים ברח לך מאלה ורדף צדקה וחסידות ואמונה ואהבה וסבלנות וענוה׃
12 Պայքարէ՛ հաւատքին բարի պայքարը, բռնէ՛ յաւիտենական կեանքը՝ որուն համար կանչուեցար եւ տուիր բարի դաւանութիւնը շատ վկաներու առջեւ: (aiōnios g166)
הלחם המלחמה הטובה של האמונה ואחז חיי עולמים אשר נקראת להם והודית הודאה יפה בפני עדים רבים׃ (aiōnios g166)
13 Կը պատուիրեմ քեզի՝ Աստուծոյ առջեւ, որ կեանք կու տայ բոլոր բաներուն, ու Քրիստոս Յիսուսի առջեւ, որ վկայեց բարի դաւանութիւնը Պոնտացի Պիղատոսի առջեւ,
הנני מצוך נגד האלהים המחיה את כל ונגד המשיח ישוע אשר העיד ההודאה היפה לפני פנטיוס פילטוס׃
14 որ պահես այս պատուէրը՝ ապրելով անբիծ, անարատ, մինչեւ մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի երեւումը:
כי שמור תשמר את המצוה באין שמץ ודפי עד הופעת המשיח ישוע אדנינו׃
15 Զայն իր ատենին ցոյց պիտի տայ Երանելին եւ միակ Հզօրը, Թագաւորներուն թագաւորն ու Տէրերուն տէրը:
אשר יראנה בעתה המברך והשליט לבדו מלך המלכים ואדני האדנים׃
16 Միայն ի՛նք ունի անմահութիւն, եւ կը բնակի անմերձենալի լոյսի մէջ: Մարդոցմէ ո՛չ մէկը տեսեր է զինք, ո՛չ ալ կրնայ տեսնել: Իրե՛ն պատիւ ու զօրութիւն յաւիտեան: Ամէն: (aiōnios g166)
אשר הוא לבדו חי וקים והוא הדר באור נשגב ואיש לא ראהו ולא יוכל לראונו ולו הכבוד וגבורת עולמים אמן׃ (aiōnios g166)
17 Պատուիրէ՛ այս աշխարհի մէջ հարուստ եղողներուն՝ որ մեծամիտ չըլլան, ո՛չ ալ յուսան անստոյգ հարստութեան, հապա՝ ապրող Աստուծոյ, որ ամէն բան կու տայ մեզի ճոխութեամբ՝ վայելելու համար: (aiōn g165)
את עשירי העולם הזה תצוה שלא ירום לבבם גם לא יבטחו בעשר הבוגד כי אם באלהים חיים המספיק לנו די והותר לשבע׃ (aiōn g165)
18 Բարիք թող գործեն, բարի գործերով թող հարստանան, առատաձեռն եւ ուրիշին կարիքներուն հաղորդակից ըլլան,
ויגמלו טוב ויעשירו במעשים טובים לתת מהונם ולעזר לזולתם׃
19 ապագային համար իրենք իրենց լաւ հիմ դնելով իբր պահեստ՝ որպէսզի բռնեն յաւիտենական կեանքը:
ויאצרו להם אוצר ליסוד טוב לעתיד שישיגו את חיי העולם׃
20 Ո՛վ Տիմոթէոս, պահէ՛ քեզի յանձնուած աւանդը, խուսափելով սրբապիղծ ունայնաբանութիւններէն ու սուտանուն գիտութեան հակադրութիւններէն.
אתה טימותיוס שמר את הפקדון והתרחק מדברי הבל הפסולים ומן וכוחי המדע הנקרא כן בשקר׃
21 ոմանք վրիպեցան հաւատքէն՝ դաւանելով զանոնք: Շնորհքը քեզի հետ: Ամէն:
אשר יש מתפארים בו ויתעו מן האמונה׃ [ (I Timothy 6:22) החסד עמך אמן׃ ]

< ԱՌԱՋԻՆ ՏԻՄՈԹԷՈՍ 6 >