< ԱՌԱՋԻՆ ՏԻՄՈԹԷՈՍ 5 >

1 Մի՛ սաստեր տարեցը, հապա յորդորէ՛ զայն՝ հօր մը պէս. երիտասարդները՝ եղբայրներու պէս,
Старца не укоряй, но увещевай, как отца; младших, как братьев;
2 տարեց կիները՝ մայրերու պէս, դեռահասակները՝ քոյրերու պէս, բոլորովին մաքրակեցութեամբ:
стариц, как матерей; молодых, как сестер, со всякою чистотою.
3 Պատուէ՛ այն այրիները՝ որ ի՛րապէս այրի են:
Вдовиц почитай, истинных вдовиц.
4 Բայց եթէ այրի մը ունի զաւակներ կամ թոռներ, անոնք թող սորվին նախ իրենց տան մէջ բարեպաշտութիւն ցոյց տալ, ու փոխարէնը հատուցանել իրենց ծնողներուն. որովհետեւ ա՛յդ է բարին եւ ընդունելին Աստուծոյ առջեւ:
Если же какая вдовица имеет детей или внучат, то они прежде пусть учатся почитать свою семью и воздавать должное родителям, ибо сие угодно Богу.
5 Իսկ ան որ ի՛րապէս այրի է ու մինակ մնացած, կը յուսայ Աստուծոյ, եւ գիշեր-ցերեկ կը յարատեւէ աղերսանքի ու աղօթքի մէջ.
Истинная вдовица и одинокая надеется на Бога и пребывает в молениях и молитвах день и ночь;
6 մինչդեռ փափկասէր այրին մեռած է, թէպէտ կ՚ապրի:
а сластолюбивая заживо умерла.
7 Պատուիրէ՛ այս բաները, որպէսզի անարատ ըլլան:
И сие внушай им, чтобы были беспорочны.
8 Բայց եթէ մէկը չի հոգար իրենները ու մա՛նաւանդ իր ընտանիքը, ան ուրացած է հաւատքը, եւ աւելի գէշ է՝ քան անհաւատ մը:
Если же кто о своих и особенно о домашних не печется, тот отрекся от веры и хуже неверного.
9 Իբր այրի թող դասուի ա՛ն՝ որ վաթսուն տարեկանէն կրտսեր չէ, մէկ մարդու կին եղած է,
Вдовица должна быть избираема не менее как шестидесятилетняя, бывшая женою одного мужа,
10 ու բարի գործերով վկայուած. եթէ զաւակներ մեծցուցած է, հիւրեր ընդունած, սուրբերուն ոտքերը լուացած, տառապեալներուն նպաստած, ամէն բարի գործի հետամուտ եղած:
известная по добрым делам, если она воспитала детей, принимала странников, умывала ноги святым, помогала бедствующим и была усердна ко всякому доброму делу.
11 Բայց մերժէ՛ դեռահասակ այրիները. քանի որ երբ պերճանքը հեռացնէ զիրենք Քրիստոսէ, կ՚ուզեն ամուսնանալ
Молодых же вдовиц не принимай, ибо они, впадая в роскошь в противность Христу, желают вступать в брак.
12 եւ դատապարտութիւն կը կրեն՝՝, որովհետեւ կ՚անարգեն իրենց առաջին հաւատքը:
Они подлежат осуждению, потому что отвергли прежнюю веру;
13 Նաեւ կը սորվին դատարկապորտ ըլլալ՝ շրջելով տունէ տուն. եւ ո՛չ միայն դատարկապորտ, այլ նաեւ շաղակրատ ու հետաքրքրամոլ՝ խօսելով անպատեհ բաներ:
притом же они, будучи праздны, приучаются ходить по домам и бывают не только праздны, но и болтливы, любопытны и говорят, чего не должно.
14 Ուրեմն կը փափաքիմ որ դեռահասակ կիները ամուսնանան, զաւակներ ծնանին, իրենց տունը կառավարեն՝՝, եւ հեգնելու առիթ չտան հակառակորդին,
Итак я желаю, чтобы молодые вдовы вступали в брак, рождали детей, управляли домом и не подавали противнику никакого повода к злоречию;
15 քանի որ արդէն ոմանք խոտորեցան՝ երթալով Սատանայի ետեւէն:
ибо некоторые уже совратились вслед сатаны.
16 Եթէ հաւատացեալ այր մարդ մը կամ կին մը ունի այրիներ, ի՛նք թող նպաստէ անոնց, որպէսզի եկեղեցին չծանրաբեռնուի ու կարենայ նպաստել իրակա՛ն այրիներուն:
Если какой верный или верная имеет вдов, то должны их довольствовать и не обременять Церкви, чтобы она могла довольствовать истинных вдовиц.
17 Լաւ վերակացու եղող երէցները, մա՛նաւանդ անոնք՝ որոնց աշխատանքն է խօսքը քարոզել եւ սորվեցնել, թող արժանանան կրկնապատիկ պատիւի,
Достойно начальствующим пресвитерам должно оказывать сугубую честь, особенно тем, которые трудятся в слове и учении.
18 որովհետեւ Գիրքը կ՚ըսէ. «Մի՛ կապեր կալի մէջ աշխատող՝՝ եզին դունչը»: Նաեւ. «Գործաւորը արժանի է իր վարձքին»:
Ибо Писание говорит: не заграждай рта у вола молотящего; и: трудящийся достоин награды своей.
19 Երէցի դէմ ամբաստանութիւն մի՛ ընդունիր, բայց միայն երկու կամ երեք վկայի առջեւ:
Обвинение на пресвитера не иначе принимай, как при двух или трех свидетелях.
20 Անոնք որ կը մեղանչեն՝ կշտամբէ՛ բոլորին առջեւ, որպէսզի միւսներն ալ վախնան:
Согрешающих обличай перед всеми, чтобы и прочие страх имели.
21 Կը վկայեմ Աստուծոյ, Յիսուս Քրիստոսի եւ ընտրեալ հրեշտակներուն առջեւ, որ պահես այս բաները առանց նախընտրանքի, ոչինչ ընելով կողմնակալութեամբ:
Пред Богом и Господом Иисусом Христом и избранными Ангелами заклинаю тебя сохранить сие без предубеждения, ничего не делая по пристрастию.
22 Աճապարելով ձեռք մի՛ դներ ոեւէ մէկուն վրայ, եւ մի՛ հաղորդակցիր ուրիշներուն մեղքերուն: Դուն քեզ մաքրակենցա՛ղ պահէ:
Рук ни на кого не возлагай поспешно, и не делайся участником в чужих грехах. Храни себя чистым.
23 Այլեւս միայն ջուր մի՛ խմեր, հապա քիչ մըն ալ գինի գործածէ՝ ստամոքսիդ ու յաճախադէպ հիւանդութիւններուդ համար:
Впредь пей не одну воду, но употребляй немного вина, ради желудка твоего и частых твоих недугов.
24 Կարգ մը մարդոց մեղքերը առաջուընէ յայտնի են, նախքան իրենց դատաստանը. իսկ ոմանց մեղքերը յետոյ կը յայտնուին՝՝:
Грехи некоторых людей явны и прямо ведут к осуждению, а некоторых открываются впоследствии.
25 Նոյնպէս ալ ոմանց բարի գործերը յայտնի են. իսկ անոնք որ տարբեր են՝ չեն կրնար պահուիլ:
Равным образом и добрые дела явны; а если и не таковы, скрыться не могут.

< ԱՌԱՋԻՆ ՏԻՄՈԹԷՈՍ 5 >