< ԱՌԱՋԻՆ ՏԻՄՈԹԷՈՍ 5 >

1 Մի՛ սաստեր տարեցը, հապա յորդորէ՛ զայն՝ հօր մը պէս. երիտասարդները՝ եղբայրներու պէս,
אל תגער בזקן כי אם תזהירנו כאב לך ואת הצעירים כאחים׃
2 տարեց կիները՝ մայրերու պէս, դեռահասակները՝ քոյրերու պէս, բոլորովին մաքրակեցութեամբ:
את הזקנות כאמות ואת הצעירות כאחיות ובכל טהרה׃
3 Պատուէ՛ այն այրիները՝ որ ի՛րապէս այրի են:
כבד את האלמנות אשר באמת אלמנות הנה׃
4 Բայց եթէ այրի մը ունի զաւակներ կամ թոռներ, անոնք թող սորվին նախ իրենց տան մէջ բարեպաշտութիւն ցոյց տալ, ու փոխարէնը հատուցանել իրենց ծնողներուն. որովհետեւ ա՛յդ է բարին եւ ընդունելին Աստուծոյ առջեւ:
וכי יהיו לאלמנה בנים או בני בנים הם ילמדו לראשונה לעשות חסד עם ביתם ולשלם גמול לאבותם כי זה הוא טוב ורצוי לפני האלהים׃
5 Իսկ ան որ ի՛րապէս այրի է ու մինակ մնացած, կը յուսայ Աստուծոյ, եւ գիշեր-ցերեկ կը յարատեւէ աղերսանքի ու աղօթքի մէջ.
אבל האלמנה באמת אשר נשארה יחידה שמה אלהים מבטחה ומתמדת בתפלות ובתחנות לילה ויומם׃
6 մինչդեռ փափկասէր այրին մեռած է, թէպէտ կ՚ապրի:
אך המענגה מתה היא בחייה׃
7 Պատուիրէ՛ այս բաները, որպէսզի անարատ ըլլան:
וזאת תצוה למען תהיינה בלא דפי׃
8 Բայց եթէ մէկը չի հոգար իրենները ու մա՛նաւանդ իր ընտանիքը, ան ուրացած է հաւատքը, եւ աւելի գէշ է՝ քան անհաւատ մը:
אבל מי שלא יפרנס את קרוביו וביותר את בני ביתו כפר באמונה והוא גרוע מאשר איננו מאמין׃
9 Իբր այրի թող դասուի ա՛ն՝ որ վաթսուն տարեկանէն կրտսեր չէ, մէկ մարդու կին եղած է,
אלמנה אל תבחר זולתי בת ששים שנה ואשר היתה אשת איש אחד׃
10 ու բարի գործերով վկայուած. եթէ զաւակներ մեծցուցած է, հիւրեր ընդունած, սուրբերուն ոտքերը լուացած, տառապեալներուն նպաստած, ամէն բարի գործի հետամուտ եղած:
ויש לה עדות על מעשיה הטובים שגדלה בנים והכניסה ארחים ירחצה את רגלי הקדשים ותמכה את העשוקים ורדפה כל מעשה טוב׃
11 Բայց մերժէ՛ դեռահասակ այրիները. քանի որ երբ պերճանքը հեռացնէ զիրենք Քրիստոսէ, կ՚ուզեն ամուսնանալ
אבל האלמנות הצעירות אל תקבל כי בהטות יצרן את לבן מן המשיח חשקות הן להיות לאיש׃
12 եւ դատապարտութիւն կը կրեն՝՝, որովհետեւ կ՚անարգեն իրենց առաջին հաւատքը:
ודינן עליהן כי בגדו באמונתן הראשונה׃
13 Նաեւ կը սորվին դատարկապորտ ըլլալ՝ շրջելով տունէ տուն. եւ ո՛չ միայն դատարկապորտ, այլ նաեւ շաղակրատ ու հետաքրքրամոլ՝ խօսելով անպատեհ բաներ:
ועוד בהיותן עצלות למדו לשוטט מבית לבית ולא לבד עצלות כי אף מפטפטות ורדפות אחר חדשות ומדברות את אשר לא יתכן׃
14 Ուրեմն կը փափաքիմ որ դեռահասակ կիները ամուսնանան, զաւակներ ծնանին, իրենց տունը կառավարեն՝՝, եւ հեգնելու առիթ չտան հակառակորդին,
על כן רצוני כי הצעירות תהיינה לאיש ללדת בנים ולהנהיג את בתיהן ולא לתת לאיב תאנה לחרף׃
15 քանի որ արդէն ոմանք խոտորեցան՝ երթալով Սատանայի ետեւէն:
כי יש מהן אשר כבר סרו אחרי השטן׃
16 Եթէ հաւատացեալ այր մարդ մը կամ կին մը ունի այրիներ, ի՛նք թող նպաստէ անոնց, որպէսզի եկեղեցին չծանրաբեռնուի ու կարենայ նպաստել իրակա՛ն այրիներուն:
בן אמונה או בת אמונה שיש להם אלמנות יעזרו אתן ולא תהיינה למשא על הקהל כדי שיוכל להספיק לאלה אשר הנה אלמנות באמת׃
17 Լաւ վերակացու եղող երէցները, մա՛նաւանդ անոնք՝ որոնց աշխատանքն է խօսքը քարոզել եւ սորվեցնել, թող արժանանան կրկնապատիկ պատիւի,
הזקנים המיטיבים לנהל ראוים הם למשנה כבוד וביותר העמלים בדבר ובהוראה׃
18 որովհետեւ Գիրքը կ՚ըսէ. «Մի՛ կապեր կալի մէջ աշխատող՝՝ եզին դունչը»: Նաեւ. «Գործաւորը արժանի է իր վարձքին»:
כי הכתוב אמר לא תחסם שור בדישו ועוד נאמר הפעל שוה בשכרו׃
19 Երէցի դէմ ամբաստանութիւն մի՛ ընդունիր, բայց միայն երկու կամ երեք վկայի առջեւ:
אל תקבל שטנה על הזקן בלתי אם על פי שנים או שלשה עדים׃
20 Անոնք որ կը մեղանչեն՝ կշտամբէ՛ բոլորին առջեւ, որպէսզի միւսներն ալ վախնան:
את החטאים תוכיח בפני כל למען ייראו גם האחרים׃
21 Կը վկայեմ Աստուծոյ, Յիսուս Քրիստոսի եւ ընտրեալ հրեշտակներուն առջեւ, որ պահես այս բաները առանց նախընտրանքի, ոչինչ ընելով կողմնակալութեամբ:
הנני מעיד בך נגד האלהים ואדנינו ישוע המשיח ונגד בחירי המלאכים אשר שמור תשמר את זאת בלי משפט נמהר ולא תעשה דבר במשא פנים׃
22 Աճապարելով ձեռք մի՛ դներ ոեւէ մէկուն վրայ, եւ մի՛ հաղորդակցիր ուրիշներուն մեղքերուն: Դուն քեզ մաքրակենցա՛ղ պահէ:
אל תהי נמהר בסמיכת ידיך על אדם ולא תשתתף לחטאת אחרים שמר את נפשך בטהרה׃
23 Այլեւս միայն ջուր մի՛ խմեր, հապա քիչ մըն ալ գինի գործածէ՝ ստամոքսիդ ու յաճախադէպ հիւանդութիւններուդ համար:
אל תרבה לשתות עוד מים כי אם קח מעט יין בעבור בטנך ואשר פעמים רבות חלה אתה׃
24 Կարգ մը մարդոց մեղքերը առաջուընէ յայտնի են, նախքան իրենց դատաստանը. իսկ ոմանց մեղքերը յետոյ կը յայտնուին՝՝:
יש בני אדם אשר חטאתיהם גלויות ומקדימות לדין ויש מהם אשר הנה הלכות אחריהם׃
25 Նոյնպէս ալ ոմանց բարի գործերը յայտնի են. իսկ անոնք որ տարբեր են՝ չեն կրնար պահուիլ:
וככה גם המעשים הטובים גלוים המה ואשר אינם כן לא יוכלו להסתר׃

< ԱՌԱՋԻՆ ՏԻՄՈԹԷՈՍ 5 >