< ԱՌԱՋԻՆ ՏԻՄՈԹԷՈՍ 4 >

1 Հոգին յատկապէս կ՚ըսէ թէ վերջին ատենները՝ ոմանք պիտի հեռանան հաւատքէն, ուշադրութիւն դարձնելով մոլորեցուցիչ ոգիներու եւ դեւերու վարդապետութիւններու:
אבל הרוח אמר בפרוש כי באחרית הימים יהיו אנשים אשר יסורו מן האמונה בפנותם אל הרוחות המטעות ואל תורת השדים׃
2 Կեղծաւորութեամբ սուտ պիտի խօսին, խանձուած խղճմտանք պիտի ունենան,
דברי שקרים בחנפה ונכוים הם במדעת׃
3 պիտի արգիլեն ամուսնանալ ու ետ պիտի պահեն կերակուրներէն, որ Աստուած ստեղծեր է որպէսզի հաւատացեալները եւ ճշմարտութիւնը գիտցողները շնորհակալութեամբ ընդունին.
אסרים לקחת אשה ומנעים ממיני מאכל אשר בראם האלהים שיאכלות בתודה המאמינים וידעי האמת׃
4 որովհետեւ ամէն ինչ որ Աստուած ստեղծած է՝ բարի է, ու ոչինչ մերժուելու է՝ եթէ ընդունուի շնորհակալութեամբ,
כי כל בריאת אלהים טובה היא ואין דבר משקץ אם יאכל בתודה׃
5 քանի որ կը սրբացուի Աստուծոյ խօսքով եւ աղօթքով:
כי יקדש בדבר אלהים ובתפלה׃
6 Եթէ թելադրես այս բաները եղբայրներուն, պիտի ըլլաս Յիսուս Քրիստոսի բարի սպասարկու մը, սնած խօսքերով հաւատքին ու բարի վարդապետութեան՝ որուն հետեւեցար:
אם תשים כזאת לפני אחיך משרת טוב תהיה לישוע המשיח מגדל בדברי האמונה ובלקח הטוב אשר דבקת אחריו׃
7 Բայց մերժէ՛ սրբապիղծ ու պառաւական առասպելները, եւ դուն քեզ վարժեցուր բարեպաշտութեան.
אך התרחק מהגדות פסולות ובלות והרגל עצמך בחסידות׃
8 որովհետեւ մարմինին վարժութիւնը օգտակար է քիչ բանի, բայց բարեպաշտութիւնը օգտակար է ամէն բանի, ունենալով թէ՛ ներկայ եւ թէ ապագայ կեանքին խոստումը:
כי הרגל הגוף יועיל מעט אבל החסידות תועיל לכל דבר ויש לה הבטחת חיי העולם הזה והעולם הבא׃
9 Այս խօսքը վստահելի է ու բոլորովին ընդունուելու արժանի:
נאמן הדבר הזה וראוי על כל להתקבל׃
10 Արդարեւ մենք կ՚աշխատինք եւ կը նախատուինք սա՛ նպատակով, որովհետեւ կը յուսանք ապրող Աստուծոյ, որ Փրկիչն է բոլոր մարդոց, մա՛նաւանդ՝ հաւատացեալներուն:
כי לזאת אנחנו גם יגעים גם נעלבים על אשר הוחלנו לאלהים חיים שהוא המושיע לכל האדם וביותר למאמינים׃
11 Պատուիրէ՛ եւ սորվեցո՛ւր այս բաները:
את זאת תצוה ותלמד׃
12 Ո՛չ մէկը թող արհամարհէ քու երիտասարդութիւնդ, հապա տիպա՛ր եղիր հաւատացեալներուն՝ խօսքով, վարքով, սիրով, հաւատքով ու մաքրակեցութեամբ:
אל יבוז איש את בחורותיך אך היה מופת למאמינים בדבור במעשה באהבה ברוח באמונה ובטהרה׃
13 Մինչեւ որ գամ՝ ուշադի՛ր եղիր կարդալու, յորդորելու, սորվեցնելու:
והיה שקוד לקרות ולהוכיח ולהורת עד כי אבוא׃
14 Անհոգ մի՛ ըլլար քու մէջդ եղած շնորհին հանդէպ, որ մարգարէութեամբ տրուեցաւ քեզի՝ երէցներուն ձեռնադրութեամբ:
ואל תקל בעיניך מתנת החסד אשר בך הנתונה לך בנבואה עם סמיכת ידי הזקנים׃
15 Խոկա՛ այդ բաներուն մասին եւ զբաղէ՛ ատոնցմով, որպէսզի քու յառաջդիմութիւնդ երեւնայ ամենուն:
לאלה תשית לבך ובהם היה למען תראה הצלחתך לכל׃
16 Ուշադի՛ր եղիր դուն քեզի ու վարդապետութեան, եւ մի՛շտ յարատեւէ ատոնց մէջ. քանի որ այդպէս ընելով՝ պիտի փրկես թէ՛ քեզ, թէ՛ քեզ լսողները:
שית לבך לנפשך ולהוראה והחזק בזה כי בעשותך כן תושיע את נפשך ואת נפש השמעים אליך׃

< ԱՌԱՋԻՆ ՏԻՄՈԹԷՈՍ 4 >