< ԱՌԱՋԻՆ ՏԻՄՈԹԷՈՍ 4 >

1 Հոգին յատկապէս կ՚ըսէ թէ վերջին ատենները՝ ոմանք պիտի հեռանան հաւատքէն, ուշադրութիւն դարձնելով մոլորեցուցիչ ոգիներու եւ դեւերու վարդապետութիւններու:
רוח הקודש אומר לנו בפירוש שבאחרית הימים יפנו מאמינים מסוימים עורף למשיח, ויאמינו בכל מיני תורות שקר אשר השראתן מהשדים ומהרוחות הרעות.
2 Կեղծաւորութեամբ սուտ պիտի խօսին, խանձուած խղճմտանք պիտի ունենան,
הם ישקרו ללא בושה, ומצפונם כלל לא יציק להם.
3 պիտի արգիլեն ամուսնանալ ու ետ պիտի պահեն կերակուրներէն, որ Աստուած ստեղծեր է որպէսզի հաւատացեալները եւ ճշմարտութիւնը գիտցողները շնորհակալութեամբ ընդունին.
הם יאמרו שאסור להינשא ואסור לאכול מאכלים מסוימים, למרות שאלוהים ברא אותם כדי שאנחנו, המאמינים ויודעי האמת, נאכל אותם בתודה.
4 որովհետեւ ամէն ինչ որ Աստուած ստեղծած է՝ բարի է, ու ոչինչ մերժուելու է՝ եթէ ընդունուի շնորհակալութեամբ,
שהרי כל מה שברא אלוהים הוא טוב ומותר לאכילה, בתנאי שנודה עליו לאלוהים
5 քանի որ կը սրբացուի Աստուծոյ խօսքով եւ աղօթքով:
ונבקש ממנו לברך את האוכל, כי המזון מקודש בתפילה ובדבר־אלוהים.
6 Եթէ թելադրես այս բաները եղբայրներուն, պիտի ըլլաս Յիսուս Քրիստոսի բարի սպասարկու մը, սնած խօսքերով հաւատքին ու բարի վարդապետութեան՝ որուն հետեւեցար:
אם תסביר כל זאת למאמינים, תמלא את תפקידך כמנהיג קהילה נאמן שניזון מהאמונה ומתורת האמת שבה דבקת.
7 Բայց մերժէ՛ սրբապիղծ ու պառաւական առասպելները, եւ դուն քեզ վարժեցուր բարեպաշտութեան.
אולם התרחק מאגדות מרושעות ומטופשות, והרגל את עצמך למשמעת ולקדושה.
8 որովհետեւ մարմինին վարժութիւնը օգտակար է քիչ բանի, բայց բարեպաշտութիւնը օգտակար է ամէն բանի, ունենալով թէ՛ ներկայ եւ թէ ապագայ կեանքին խոստումը:
כושר גופני הוא דבר טוב, אך כושר רוחני חשוב הרבה יותר, ויועיל לך בכל הנוגע לחיי העולם הזה והעולם הבא.
9 Այս խօսքը վստահելի է ու բոլորովին ընդունուելու արժանի:
אין כל ספק בדבר; אתה יכול להאמין בדברים אלה ללא כל הסתייגות.
10 Արդարեւ մենք կ՚աշխատինք եւ կը նախատուինք սա՛ նպատակով, որովհետեւ կը յուսանք ապրող Աստուծոյ, որ Փրկիչն է բոլոր մարդոց, մա՛նաւանդ՝ հաւատացեալներուն:
אנחנו עובדים קשה וסובלים הרבה כדי שאנשים יאמינו בזאת, כי תקוותנו היא באלוהים חיים, מושיעם של כל בני־האדם ובמיוחד של המאמינים בו.
11 Պատուիրէ՛ եւ սորվեցո՛ւր այս բաները:
המשך לצוות וללמד דברים אלה.
12 Ո՛չ մէկը թող արհամարհէ քու երիտասարդութիւնդ, հապա տիպա՛ր եղիր հաւատացեալներուն՝ խօսքով, վարքով, սիրով, հաւատքով ու մաքրակեցութեամբ:
אל תניח לאיש לזלזל בחשיבותך בגלל גילך הצעיר. שמש דוגמה ומופת למאמינים במעשיך, בדברך, באהבתך, באמונתך ובטוהר מחשבותיך.
13 Մինչեւ որ գամ՝ ուշադի՛ր եղիր կարդալու, յորդորելու, սորվեցնելու:
עד שאגיע, הקדש את עצמך לקריאת כתבי־הקודש לפני הציבור, ולמד אותם את דבר ה׳.
14 Անհոգ մի՛ ըլլար քու մէջդ եղած շնորհին հանդէպ, որ մարգարէութեամբ տրուեցաւ քեզի՝ երէցներուն ձեռնադրութեամբ:
נצל את המתנה שהעניק לך ה׳ באמצעות נביאיו, כשזקני הקהילה סמכו את ידיהם על ראשך.
15 Խոկա՛ այդ բաներուն մասին եւ զբաղէ՛ ատոնցմով, որպէսզի քու յառաջդիմութիւնդ երեւնայ ամենուն:
נצל מתנות אלה; הקדש להן מרץ וכל תשומת לבך, כדי שכולם יראו בבירור את התקדמותך והצלחתך.
16 Ուշադի՛ր եղիր դուն քեզի ու վարդապետութեան, եւ մի՛շտ յարատեւէ ատոնց մէջ. քանի որ այդպէս ընելով՝ պիտի փրկես թէ՛ քեզ, թէ՛ քեզ լսողները:
שים לב לכל מה שאתה עושה וחושב. הישאר נאמן לאמת ולמה שישר, ואלוהים יברך אותך ואת שומעיך.

< ԱՌԱՋԻՆ ՏԻՄՈԹԷՈՍ 4 >