< ԱՌԱՋԻՆ ՏԻՄՈԹԷՈՍ 3 >

1 Սա՛ խօսքը վստահելի է. եթէ մէկը եպիսկոպոսութեան կը բաղձայ, բարի գործի կը ցանկայ:
אמת הדבר איש כי יבקש לו פקידות הוא מתאוה מעשה טוב׃
2 Ուստի եպիսկոպոսը պէտք է ըլլայ անարատ, մէկ կնոջ ամուսին, զգաստ, խոհեմ, համեստ, հիւրասէր, սորվեցնելու ընդունակ,
ופקיד העדה צריך להיות איש אשר אין בו דפי בעל אשה אחת משל ברוחו צנוע ונחמד לבריות מכניס ארחים ומבין ללמד ולא אהב יין ולא נוח להכות ולא בצע בצע רע׃
3 ոչ գինեմոլ, ոչ զարնող, հապա՝ ազնիւ, ոչ կռուազան, ոչ արծաթասէր,
כי אם דן לכף זכות ולא בעל קטטה ולא אהב כסף׃
4 իր տան լաւ վերակացու եղող, ենթարկուած զաւակներ ունեցող՝ ամբողջ պատկառանքով.
ויהי מנהיג את ביתו בטוב ומדריך את בניו למשמעתו בכל הישר׃
5 (քանի որ եթէ մէկը չգիտնայ վերակացու ըլլալ իր տան, ի՞նչպէս հոգ պիտի տանի Աստուծոյ եկեղեցիին.)
כי אם לא ידע איש להנהיג את ביתו איככה יוכל לדאג לעדת אלהים׃
6 ո՛չ ալ նորահաւատ, որ հպարտանալով չիյնայ Չարախօսին սահմանուած դատապարտութեան մէջ:
ואל יהי תלמיד הדש למען לא ירהב לבו ויפל בדין המשטין׃
7 Նաեւ պէտք է ունենայ բարի վկայութիւն դուրսիններէ՛ն ալ, որպէսզի չիյնայ նախատինքի ու Չարախօսին թակարդին մէջ:
והוא גם צריך לשם טוב בפי אלה אשר בחוץ פן יפל בחרפה ובמוקש המשטין׃
8 Նմանապէս սարկաւագները պէտք է ըլլան պատկառելի, ոչ երկլեզու, ոչ գինեմոլ, ոչ ամօթալի շահախնդրութեան հետամուտ եղող,
וכן גם השמשים יהיו ישרים ולא מחליקי לשון ולא אהבים סבא יין ולא נטים אחרי בצע רע׃
9 հապա հաւատքին խորհուրդը պահող՝ մաքուր խղճմտանքով:
כי אם ישמרו את סוד האמונה ברוח טהורה׃
10 Ասոնք ալ նախ թող փորձարկուին, ու յետոյ կատարեն սարկաւագութիւն՝ եթէ անմեղադրելի գտնուին:
וגם אלה יבחנו בראשונה ואחר כן ישמשו אם אין בהם דפי׃
11 Նոյնպէս ալ անոնց կիները պէտք է ըլլան պատկառելի, ոչ չարախօս, հապա զգաստ, հաւատարիմ՝ ամէն բանի մէջ:
וככה הנשים תהיינה ישרות ולא מלשינות משלות ברוחן ונאמנות בכל׃
12 Սարկաւագները թող ըլլան մէկ կնոջ ամուսին, եւ լաւ վերակացու իրենց զաւակներուն ու տան.
השמשים יהיו כל אחד בעל אשה אחת ומנהלים בטוב את בניהם ואת בתיהם׃
13 որովհետեւ անոնք որ լաւ կը կատարեն սարկաւագութիւնը՝ կը տիրանան բարի աստիճանի մը, ու շատ համարձակութեան՝ Քրիստոս Յիսուսի վրայ եղած հաւատքին մէջ:
כי המשמשים היטב יקנו לעצמם מעלה טובה ובטחון רב באמונת המשיח ישוע׃
14 Կը գրեմ քեզի այս բաները, թէպէտ կը յուսամ շուտով գալ քեզի,
זאת אני כתב אליך ואקוה לבא אליך במהרה׃
15 որպէսզի՝ եթէ յապաղիմ՝ գիտնաս թէ ի՛նչպէս պէտք է վարուիս Աստուծոյ տան մէջ, որ ապրող Աստուծոյ եկեղեցին է, ճշմարտութեան սիւնն ու խարիսխը:
ואם אחר הנה תדע איך להתנהג בבית האלהים שהיא עדת אלהים חיים עמוד האמת ומכונה׃
16 Անվիճելիօրէն մեծ է բարեպաշտութեան խորհուրդը. Աստուած երեւցաւ մարմինով, արդարացաւ Հոգիով, տեսնուեցաւ հրեշտակներէն, քարոզուեցաւ հեթանոսներուն մէջ, հաւատացուեցաւ աշխարհի մէջ, եւ համբարձաւ փառքով:
ובודי גדול סוד החסידות אלהים נגלה בבשר נצדק ברוח נראה למלאכים הגד בגוים נתקבל באמונה בעולם נעלה בכבוד׃

< ԱՌԱՋԻՆ ՏԻՄՈԹԷՈՍ 3 >