< ԱՌԱՋԻՆ ՏԻՄՈԹԷՈՍ 2 >

1 Ուրեմն կը յորդորեմ որ ամէն բանէ առաջ աղերսանք, աղօթք, պաղատանք ու շնորհակալութիւն մատուցանէք բոլոր մարդոց համար,
ועתה קדם כל דבר אבקשה מכם לשאת תפלות ותחנונים ובקשות ותודות בעד כל בני אדם׃
2 մա՛նաւանդ թագաւորներուն եւ իշխանաւորներուն համար, որպէսզի խաղաղ ու հանդարտ կեանք վարենք՝ ամբողջ բարեպաշտութեամբ ու պատկառանքով.
בעד המלכים וכל השליטים למען נחיה חיי השקט ובטח בכל חסידות וישר׃
3 որովհետեւ ա՛յդ է բարին եւ ընդունելին մեր Փրկիչ Աստուծոյն առջեւ:
כי כן טוב ורצוי בעיני אלהים מושיענו׃
4 Ան կ՚ուզէ որ բոլոր մարդիկը փրկուին ու գան ճշմարտութեան գիտակցութեան.
אשר חפצו שיושעו כל בני האדם ויגיעו להכרת האמת׃
5 քանի որ մէ՛կ Աստուած կայ եւ մէ՛կ միջնորդ Աստուծոյ ու մարդոց միջեւ, Քրիստոս Յիսուս մարդը,
כי אחד הוא האלהים ואחד הוא העמד בין אלהים ובין בני אדם הוא בן אדם המשיח ישוע׃
6 որ ինքզինք իբր փրկանք ընծայեց բոլորին տեղը՝ յատուկ ատենին վկայութիւն ըլլալու:
אשר נתן את נפשו כפר בעד כל וזאת העדות הבאה בעתה׃
7 Ես անոր քարոզիչ եւ առաքեալ նշանակուեցայ, (ճշմարտութիւնը կ՚ըսեմ Քրիստոսով, չեմ ստեր, ) ու հեթանոսներուն վարդապետ եղայ՝ հաւատքով եւ ճշմարտութեամբ:
אשר אני הפקדתי לה לכרוז ולשליח אמת אני אמר במשיח ולא אשקר מורה הגוים באמונה ובאמת׃
8 Ուրեմն կը փափաքիմ որ այր մարդիկ ամէն տեղ աղօթեն՝ սուրբ ձեռքեր վերցնելով, առանց բարկութեան եւ առարկութեան:
לכן רצוני שיתפללו האנשים בכל מקום וישאו ידיהם קדש בלי כעס ומדון׃
9 Նոյնպէս ալ կիները իրենք զիրենք զարդարեն համեստ տարազով, ամօթխածութեամբ եւ խոհեմութեամբ, ո՛չ թէ հիւսուածքներով, ոսկիով, մարգարիտներով կամ մեծածախս պատմուճաններով,
וכן גם הנשים תתיפינה בתלבשת נאה עם בשת פנים וצניעות לא במחלפות הראש לא בזהב לא בפנינים ולא במלבושים יקרים׃
10 հապա բարի գործերով՝ ինչպէս կը պատշաճի աստուածպաշտութիւն դաւանող կիներուն:
אלא כמו שהוא הגון לנשים אשר בחרו להן יראת אלהים במעשים טובים׃
11 Կինը թող սորվի՝ հանդարտ կենալով, բոլորովին ենթարկուելով:
האשה תלמד דומם בכל הכנעה׃
12 Բայց կնոջ չեմ արտօներ որ սորվեցնէ, ո՛չ ալ իշխէ այր մարդուն. հապա թող հանդարտ կենայ:
ואינני נתן רשות לאשה ללמד אף לא להתנשא על האיש אלא תדום׃
13 Որովհետեւ նախ Ադա՛մ կերտուեցաւ, ու յետոյ՝ Եւա.
כי אדם נוצר בראשונה ואחריו חוה׃
14 եւ Ադամ չխաբուեցաւ, հապա կի՛նը խաբուելով օրինազանց եղաւ:
ואדם לא נפתה כי האשה שמעה לקול המשיא ותבא לידי עברה׃
15 Սակայն ան պիտի փրկուի որդեծնութեամբ, եթէ խոհեմութեամբ յարատեւէ հաւատքի, սիրոյ ու սրբութեան մէջ:
אבל תושע בלדתה בנים אם תעמדנה באמונה ובאהבה ובקדשה עם הצניעות׃

< ԱՌԱՋԻՆ ՏԻՄՈԹԷՈՍ 2 >