< ԱՌԱՋԻՆ ՏԻՄՈԹԷՈՍ 1 >

1 Պօղոս՝ Յիսուս Քրիստոսի առաքեալ մեր Փրկիչ Աստուծոյ եւ մեր յոյսը եղող Քրիստոս Յիսուսի՝՝ հրամանով,
פולוס שליח ישוע המשיח כמצות האלהים מושיענו והאדון ישוע המשיח תקותנו׃
2 Տիմոթէոսի՝ հաւատքով հարազատ զաւակիս. շնորհք, ողորմութիւն ու խաղաղութիւն Աստուծմէ՝ մեր Հօրմէն, եւ Քրիստոս Յիսուսէ՝ մեր Տէրոջմէն:
אל טימותיוס בנו האמתי באמונה חסד ורחמים ושלום מאת אלהים אבינו והמשיח ישוע אדנינו׃
3 Քեզի աղաչեցի որ Եփեսոս մնաս, երբ ես Մակեդոնիա կ՚երթայի, որպէսզի պատուիրես ոմանց՝ ուրիշ կերպով չսորվեցնել,
הנה בלכתי למקדוניא בקשתי ממך לשבת באפסוס למען תזהיר מקצת אנשים שלא יורו תורה זרה׃
4 ո՛չ ալ ուշադրութիւն դարձնել առասպելներու եւ անվերջանալի ազգաբանութիւններու, որոնք կը պատճառեն վէճեր՝ փոխանակ Աստուծոյ հաճելի շինութեան, որ կ՚ըլլայ հաւատքով:
ולא ישימו לבם להגדות וללמודי תולדות אין קץ המביאים יותר לשאלות מלבנות בית אלהים באמונה׃
5 Իսկ պատուէրին վախճանը սէրն է՝ բխած սուրբ սիրտէ, բարի խղճմտանքէ եւ անկեղծ հաւատքէ:
כי תכלית המצוה היא האהבה בלב טהור וברוח טובה ובאמונה לא צבועה׃
6 Ասոնցմէ վրիպելով՝ ոմանք խոտորեցան փուճ խօսքերու մէջ.
יש אשר תעו ממנה ויפנו אחרי למודי תהו׃
7 կ՚ուզեն Օրէնքի վարդապետ ըլլալ, բայց չեն հասկնար ո՛չ ինչ որ կը խօսին, ո՛չ ալ այն բաները՝ որոնց վրայ կը պնդեն:
בחשבם להיות מורי תורה ואינם מבינים מה הם אמרים ומה הם מחליטים׃
8 Սակայն գիտենք թէ Օրէնքը լաւ է, եթէ մէկը գործածէ զայն օրինաւոր կերպով,
אבל ידענו כי התורה טובה היא אם יתנהג בה האדם כתורה׃
9 սա՛ գիտնալով թէ Օրէնքը տրուած է ո՛չ թէ արդարներուն համար, հապա՝ անօրէններուն եւ ըմբոստներուն, ամբարիշտներուն ու մեղաւորներուն, անսուրբերուն եւ սրբապիղծներուն, հայր զարնողներուն, մայր զարնողներուն, մարդասպաններուն,
בדעתו זאת כי חק לא הושם בעבור הצדיק אלא בעבור הסוררים והמרדים הרשעים והחטאים עשי זמה ונבלה מכי אב ומכי אם ומרצחים׃
10 պոռնկողներուն, արուագէտներուն, մարդ գողցողներուն, ստախօսներուն, երդմնազանցներուն, եւ ուրիշ որեւէ բանի համար՝ որ հակառակ է ողջամիտ վարդապետութեան,
וזנים ושכבים את זכר וגנבי נפש וכזבים ונשבעים לשקר וכל מעשה הפך מן הלקח הבריא׃
11 համաձայն երանելի Աստուծոյ փառաւոր աւետարանին՝ որ վստահուեցաւ ինծի:
כפי בשורת כבוד האל המברך אשר פקדה עלי׃
12 Շնորհապարտ եմ զիս զօրացնող Քրիստոս Յիսուսի՝ մեր Տէրոջ, քանի որ հաւատարիմ համարեց զիս ու դրաւ այս սպասարկութեան մէջ:
והנני מודה לישוע המשיח אדנינו המאזרני חיל כי חשבני נאמן וישימני למשרת לו׃
13 Նախապէս հայհոյիչ էի, հալածող եւ նախատող. բայց ողորմութիւն գտայ, որովհետեւ անգիտանալով ըրի՝ անհաւատութեան մէջ.
אתי אשר מלפנים הייתי מגדף ומרדף ומחרף אבל רחמתי כי עשיתי מבלי דעת באין אמונה׃
14 եւ մեր Տէրոջ շնորհքը յորդեցաւ ինծի հանդէպ՝ հաւատքով ու սիրով, որ Քրիստոս Յիսուսով է:
ויגדל עלי במאד מאד חסד אדנינו עם האמונה והאהבה במשיח ישוע׃
15 Սա՛ վստահելի եւ բոլորովին ընդունուելու արժանի խօսք մըն է, թէ Քրիստոս Յիսուս աշխարհ եկաւ՝ փրկելու մեղաւորները, որոնց գլխաւորը ես եմ:
נאמן הדבר וראוי להתקבל על כל כי המשיח ישוע בא לעולם להושיע את החטאים אשר אנכי הגדול בהם׃
16 Բայց ողորմութիւն գտայ սա՛ պատճառով, որ Յիսուս Քրիստոս նախ ի՛մ վրաս ցոյց տայ իր համբերատարութիւնը, տիպար ըլլալու անոնց որ պիտի հաւատային իրեն՝ յաւիտենական կեանքի համար: (aiōnios g166)
ובעבור זאת רחמתי למען אשר יראה ישוע המשיח בי בראשונה את כל ארך רוחו להיותי למופת לכל אשר יבאו להאמין בו לחיי עולם׃ (aiōnios g166)
17 Ուրեմն յաւիտենական Թագաւորին՝ որ անեղծ եւ անտեսանելի է, միա՛կ Աստուծոյն՝ պատի՜ւ ու փա՜ռք դարէ դար՝՝: Ամէն: (aiōn g165)
ולמלך עולמים לאלהים הקים לעד והנעלם מעין והחכם לבדו לו הכבוד וההדר לעולמי עולמים אמן׃ (aiōn g165)
18 Սա՛ պատուէրը կ՚աւանդեմ քեզի, որդեա՛կս Տիմոթէոս, քեզի համար նախապէս եղած մարգարէութիւններուն համաձայն, որ անոնցմով մարտնչիս բարի մարտը,
את המצוה הזאת אני מצוך בני טימותיוס כפי הנבואות הקדמות עליך שתלחם לפיהן המלחמה הטובה׃
19 պահելով հաւատքն ու բարի խղճմտանքը, որ ոմանք վանեցին իրենցմէ եւ հաւատքի վերաբերեալ նաւակոծութիւն կրեցին:
לאחז באמונה וברוח הטובה אשר יש מאסים בה ותשבר אנית אמונתם׃
20 Ասոնցմէ են Հիմենոս եւ Աղեքսանդրոս, որ մատնեցի Սատանային՝ որպէսզի վարժուին չհայհոյել:
ומהם הומניוס ואלכסנדר אשר מסרתים לשטן למען יוסרו לבלתי גדף עוד׃

< ԱՌԱՋԻՆ ՏԻՄՈԹԷՈՍ 1 >