< ԱՌԱՋԻՆ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՍ 1 >

1 Պօղոս, Սիղուանոս եւ Տիմոթէոս, Թեսաղոնիկեցիներու եկեղեցիին՝ Հայր Աստուծմով ու Տէր Յիսուս Քրիստոսով.
פולוס וסלונוס וטימותיוס אל קהלת התסלוניקים באלהים האב ובאדון ישוע המשיח חסד לכם ושלום מאת אלהים אבינו ואדנינו ישוע המשיח׃
2 շնորհք եւ խաղաղութիւն ձեզի Աստուծմէ՝ մեր Հօրմէն, ու Տէր Յիսուս Քրիստոսէ: Ամէն ատեն շնորհակալ կ՚ըլլանք Աստուծմէ՝ ձեր բոլորին համար, յիշելով ձեզ մեր աղօթքներուն մէջ,
נודה לאלהים על כלכם בכל עת בהזכיר אתכם בתפלותינו׃
3 անդադար յիշելով ձեր հաւատքին գործը, սիրոյ աշխատանքը, եւ մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի յոյսին համբերութիւնը՝ Աստուծոյ ու մեր Հօր առջեւ,
בזכרנו תמיד לפני האלהים אבינו את פעל אמונתכם ויגיעת אהבתכם וסבלנות תקותכם לאדנינו ישוע המשיח׃
4 գիտնալով՝ սիրելի եղբայրներ՝ թէ Աստուած ընտրեց ձեզ:
כי ידענו אחי חביבי האלהים את אשר נבחרתם׃
5 Որովհետեւ մեր աւետարանը քարոզուեցաւ ձեզի ո՛չ միայն խօսքով, այլ նաեւ զօրութեամբ, Սուրբ Հոգիով ու լման վստահութեամբ: Դո՛ւք ալ գիտէք թէ ի՛նչպէս կեցանք ձեր մէջ՝ ձեզի համար,
באשר בשורתנו לא היתה לכם בדבור לבד כי גם בגבורה וברוח הקדש ובדעת נאמנה מאד כאשר ידעתם גם אתם את אשר היינו בתוככם למענכם׃
6 եւ դուք նմանեցաք մեզի ու Տէրոջ, ընդունելով խօսքը շատ տառապանքի մէջ՝ Սուրբ Հոգիին ուրախութեամբ:
ואתם הייתם הלכים בעקבותינו ובעקבות אדנינו בקבלכם את הדבר בתוך עני רב עם חדות רוח הקדש׃
7 Հետեւաբար դուք տիպար եղաք բոլոր հաւատացեալներուն՝ որ Մակեդոնիայի եւ Աքայիայի մէջ են,
עד היותכם מופת לכל המאמינים אשר במקדוניא ובאכיא׃
8 որովհետեւ ո՛չ միայն Մակեդոնիայի եւ Աքայիայի մէջ հռչակուեցաւ Տէրոջ խօսքը ձեզմէ, այլ նաեւ ամէն տեղ տարածուեցաւ Աստուծոյ վրայ ձեր ունեցած հաւատքը, այնպէս որ պէտք չունինք որեւէ բան խօսելու.
כי מאתכם נשמע קול דבר יהוה לא לבד במקדוניא ואכיא כי אם בכל מקום יצאה אמונתכם באלהים עד שאין לנו צרך לדבר דבר׃
9 քանի որ իրենք իրենցմէ կը պատմեն մեր մասին, թէ ինչպիսի՛ մուտք ունեցանք ձեր մէջ, եւ ի՛նչպէս դուք կուռքերէն դարձաք Աստուծոյ՝ ապրող ու ճշմարիտ Աստուծոյ ծառայելու համար,
כי פיהם המספר מה היה מבואנו אליכם ואיך פניתם מעבודת אלילים ושבתם לאלהים לעבד את אל חי ואמתי׃
10 եւ երկինքէն սպասելու անոր Որդիին՝ որ ինք մեռելներէն յարուցանեց, այսինքն Յիսուսի, որ կ՚ազատէ մեզ գալիք բարկութենէն:
ולחכות לבנו מן השמים אשר העירו מן המתים לישוע מצילנו מן החרון הבא׃

< ԱՌԱՋԻՆ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՍ 1 >