< ԱՌԱՋԻՆ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՍ 5 >

1 Բայց, եղբայրնե՛ր, պէտք չունիք որ գրեմ ձեզի այդ ժամանակներուն եւ ատեններուն մասին,
А о летех и о временех, братие, не требе есть вам писати,
2 քանի որ դուք իսկ ճշգրտութեամբ գիտէք թէ Տէրոջ օրը կու գայ գիշերուան գողին պէս:
сами бо вы известно весте, яко день Господень, якоже тать в нощи, тако приидет.
3 Երբ մարդիկ ըսեն թէ “խաղաղութիւն եւ ապահովութիւն է”, այն ատեն աւերումը անակնկալօրէն պիտի հասնի անոնց վրայ՝ յղիին երկունքին պէս, ու զերծ պիտի չմնան:
Егда бо рекут: мир и утверждение, тогда внезапу нападет на них всегубительство, якоже болезнь во чреве имущей, и не имут избежати.
4 Բայց դո՛ւք, եղբայրնե՛ր, խաւարի մէջ չէք, որ այդ օրը գողի մը պէս հասնի ձեր վրայ.
Вы же, братие, несте во тме, да день вас якоже тать постигнет:
5 որովհետեւ դուք բոլորդ լոյսի որդիներ էք, եւ ցերեկուան որդիներ.
вси бо вы сынове света есте: и сынове дне: несмы нощи, ниже тьмы.
6 գիշերուան որդիներ չենք, ո՛չ ալ խաւարի: Ուրեմն չքնանա՛նք ուրիշներու նման, հապա ըլլա՛նք արթուն ու զգաստ.
Темже убо да не спим, якоже и прочии, но да бодрствуим и трезвимся.
7 քանի որ անոնք որ կը քնանան՝ գիշե՛րը կը քնանան, եւ անոնք որ կ՚արբենան՝ գիշե՛րը կ՚արբենան:
Спящии бо, в нощи спят, и упивающиися в нощи упиваются.
8 Իսկ մենք՝ որ ցերեկուան որդիներն ենք, զգա՛ստ ըլլանք՝ հագնելով հաւատքի ու սիրոյ զրահը, եւ իբր սաղաւարտ՝ փրկութեան յոյսը:
Мы же, сынове суще дне, да трезвимся, оболкшеся в броню веры и любве и шлем упования спасения,
9 Որովհետեւ Աստուած որոշեց մեզ ո՛չ թէ բարկութեան համար, հապա՝ փրկութեան տիրանալու մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի միջոցով:
яко не положи нас Бог в гнев, но в получение спасения Господем нашим Иисус Христом,
10 Ան մեռաւ մեզի համար, որպէսզի մենք ապրինք իրեն հետ, արթուն ըլլանք թէ քնացած:
умершим за нас, да, аще бдим, аще ли спим, купно с Ним живем.
11 Ուստի յորդորեցէ՛ք զիրար եւ շինեցէ՛ք զիրար, ինչպէս արդէն կ՚ընէք:
Сего ради утешайте друг друга, и созидайте кийждо ближняго, якоже и творите.
12 Կը թախանձենք ձեզի, եղբայրնե՛ր, որ ճանչնաք ձեր մէջ աշխատողները, Տէրոջմով վերակացուներն ու ձեզ խրատողները:
Молим же вы, братие, знайте труждающихся у вас, и настоятелей ваших о Господе, и наказующих вы,
13 Պատուեցէ՛ք զանոնք մեծ սիրով՝ իրենց գործին համար: Խաղաղութի՛ւն ունեցէք իրարու հետ:
и имейте их по преизлиха в любви за дело их: мирствуйте в себе.
14 Կը յորդորե՛նք ձեզ, եղբայրնե՛ր, խրատեցէ՛ք անկարգները, սփոփեցէ՛ք թուլասիրտները, ձեռնտո՛ւ եղէք տկարներուն, համբերատա՛ր եղէք բոլորին հանդէպ:
Молим же вы, братие, вразумляйте безчинныя, утешайте малодушныя, заступайте немощныя, долготерпите ко всем.
15 Զգուշացէ՛ք, ո՛չ մէկը չարիքի փոխարէն չարիք հատուցանէ ոեւէ մէկուն. հապա՝ ամէն ատեն հետամո՛ւտ եղէք բարիին, թէ՛ ձեր միջեւ, թէ՛ բոլորին հանդէպ:
Блюдите, да никтоже зла за зло кому воздаст: но всегда доброе гоните и друг ко другу и ко всем.
16 Ամէն ատեն ուրա՛խ եղէք:
Всегда радуйтеся.
17 Անդադար աղօթեցէ՛ք:
Непрестанно молитеся.
18 Ամէն բանի մէջ շնորհակա՛լ եղէք, որովհետեւ ա՛յս է Աստուծոյ կամքը ձեզի հանդէպ՝ Քրիստոս Յիսուսով:
О всем благодарите: сия бо есть воля Божия о Христе Иисусе в вас.
19 Մի՛ մարէք Սուրբ Հոգին:
Духа не угашайте.
20 Մի՛ անարգէք մարգարէութիւնները:
Пророчествия не уничижайте.
21 Քննեցէ՛ք ամէն բան, բարի՛ն ամուր բռնեցէք:
Вся же искушающе, добрая держите.
22 Ե՛տ կեցէք ամէն տեսակ չարութենէ:
От всякия вещи злыя огребайтеся.
23 Նոյնինքն խաղաղութեան Աստուածը ամբողջովին սրբացնէ ձեզ, եւ ձեր հոգին, անձն ու մարմինը ամբողջութեամբ անմեղադրելի պահուին մինչեւ մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի գալուստը:
Сам же Бог мира да освятит вас всесовершенных во всем: и всесовершен ваш дух и душа и тело непорочно в пришествие Господа нашего Иисуса Христа да сохранится.
24 Ա՛ն որ կանչեց ձեզ՝ հաւատարիմ է. նաեւ ի՛նք պիտի կատարէ ատիկա:
Верен Призвавый вас, Иже и сотворит.
25 Եղբայրնե՛ր, աղօթեցէ՛ք մեզի համար:
Братие, молитеся о нас.
26 Բարեւեցէ՛ք բոլոր եղբայրները սուրբ համբոյրով:
Целуйте братию всю лобзанием святым.
27 Կը պարտադրեմ՝՝ ձեզ Տէրոջմով, որ կարդաք այս նամակը բոլոր սուրբ եղբայրներուն:
Заклинаю вы Господем, прочести послание сие пред всею святою братиею.
28 Մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի շնորհքը ձեզի հետ: Ամէն:
Благодать Господа нашего Иисуса Христа с вами. Аминь.

< ԱՌԱՋԻՆ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՍ 5 >