< ԱՌԱՋԻՆ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՍ 5 >

1 Բայց, եղբայրնե՛ր, պէտք չունիք որ գրեմ ձեզի այդ ժամանակներուն եւ ատեններուն մասին,
أَمَّا مَسْأَلَةُ الأَزْمِنَةِ وَالأَوْقَاتِ الْمُحَدَّدَةِ، فَلَسْتُمْ فِي حَاجَةٍ لأَنْ يُكْتَبَ إِلَيْكُمْ فِيهَا.١
2 քանի որ դուք իսկ ճշգրտութեամբ գիտէք թէ Տէրոջ օրը կու գայ գիշերուան գողին պէս:
لأَنَّكُمْ تَعْلَمُونَ يَقِيناً أَنَّ يَوْمَ الرَّبِّ سَيَأْتِي كَمَا يَأْتِي اللِّصُّ فِي اللَّيْلِ.٢
3 Երբ մարդիկ ըսեն թէ “խաղաղութիւն եւ ապահովութիւն է”, այն ատեն աւերումը անակնկալօրէն պիտի հասնի անոնց վրայ՝ յղիին երկունքին պէս, ու զերծ պիտի չմնան:
فَبَيْنَمَا النَّاسُ يَقُولُونَ: حَلَّ السَّلاَمُ وَالأَمْنُ! يَنْزِلُ بِهِمِ الْهَلاَكُ الْمُفَاجِئُ كَالْمَخَاضِ الَّذِي يَدْهَمُ الْحُبْلَى، فَلاَ يَسْتَطِيعُونَ أَبَداً أَنْ يُفْلِتُوا.٣
4 Բայց դո՛ւք, եղբայրնե՛ր, խաւարի մէջ չէք, որ այդ օրը գողի մը պէս հասնի ձեր վրայ.
غَيْرَ أَنَّكُمْ أَنْتُمْ، أَيُّهَا الإِخْوَةُ، لَسْتُمْ فِي الظَّلاَمِ حَتَّى يُفَاجِئَكُمْ ذَلِكَ الْيَوْمُ كَأَنَّهُ لِصٌّ.٤
5 որովհետեւ դուք բոլորդ լոյսի որդիներ էք, եւ ցերեկուան որդիներ.
فَأَنْتُمْ جَمِيعاً أَبْنَاءُ النُّورِ وَأَبْنَاءُ النَّهَارِ. إِنَّنَا لَسْنَا أَهْلَ اللَّيْلِ وَلاَ أَهْلَ الظَّلاَمِ.٥
6 գիշերուան որդիներ չենք, ո՛չ ալ խաւարի: Ուրեմն չքնանա՛նք ուրիշներու նման, հապա ըլլա՛նք արթուն ու զգաստ.
إِذَنْ، لاَ نَنَمْ كَمَا يَنَامُ الآخَرُونَ، بَلْ لِنَظَلِّ سَاهِرِينَ وَصَاحِينَ،٦
7 քանի որ անոնք որ կը քնանան՝ գիշե՛րը կը քնանան, եւ անոնք որ կ՚արբենան՝ գիշե՛րը կ՚արբենան:
فَإِنَّهُ فِي اللَّيْلِ يَنَامُ الَّذِينَ يَنَامُونَ، وَفِي اللَّيْلِ يَسْكَرُ الَّذِينَ يَسْكَرُونَ٧
8 Իսկ մենք՝ որ ցերեկուան որդիներն ենք, զգա՛ստ ըլլանք՝ հագնելով հաւատքի ու սիրոյ զրահը, եւ իբր սաղաւարտ՝ փրկութեան յոյսը:
وَأَمَّا نَحْنُ، أَهْلَ النَّهَارِ، فَلْنَظَلِّ صَاحِينَ، مُتَّخِذِينَ مِنَ الإِيمَانِ وَالْمَحَبَّةِ دِرْعاً لِصُدُورِنَا، وَمِنَ الرَّجَاءِ بِالْخَلاَصِ خُوذَةً لِرُؤُوسِنَا.٨
9 Որովհետեւ Աստուած որոշեց մեզ ո՛չ թէ բարկութեան համար, հապա՝ փրկութեան տիրանալու մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի միջոցով:
فَإِنَّ اللهَ عَيَّنَنَا لاَ لِيَنْزِلَ عَلَيْنَا الْغَضَبُ بَلْ لِنَنَالَ الْخَلاَصَ بِرَبِّنَا يَسُوعَ الْمَسِيحِ،٩
10 Ան մեռաւ մեզի համար, որպէսզի մենք ապրինք իրեն հետ, արթուն ըլլանք թէ քնացած:
الَّذِي مَاتَ عَنَّا لِكَيْ نَحْيَا جَمِيعاً مَعَهُ، سَوَاءٌ كُنَّا فِي سَهَرِ الْحَيَاةِ أَمْ فِي رُقَادِ الْمَوْتِ!١٠
11 Ուստի յորդորեցէ՛ք զիրար եւ շինեցէ՛ք զիրար, ինչպէս արդէն կ՚ընէք:
لِذَلِكَ عَزُّوا بَعْضُكُمْ بَعْضاً وَشَدِّدُوا أَحَدُكُمُ الآخَرَ، كَمَا أَنْتُمْ فَاعِلُونَ.١١
12 Կը թախանձենք ձեզի, եղբայրնե՛ր, որ ճանչնաք ձեր մէջ աշխատողները, Տէրոջմով վերակացուներն ու ձեզ խրատողները:
عَلَى أَنَّنَا نَرْجُو مِنْكُمْ، أَيُّهَا الإِخْوَةُ، أَنْ تُمَيِّزُوا أُولئِكَ الَّذِينَ يَجْتَهِدُونَ بَيْنَكُمْ، وَيَرْعُونَكُمْ كَمَا يُرِيدُ الرَّبُّ، وَيَعِظُونَكُمْ،١٢
13 Պատուեցէ՛ք զանոնք մեծ սիրով՝ իրենց գործին համար: Խաղաղութի՛ւն ունեցէք իրարու հետ:
وَأَنْ تُقَدِّرُوهُمْ تَقْدِيراً فَائِقاً فِي الْمَحَبَّةِ، مِنْ أَجْلِ عَمَلِهِمْ. عِيشُوا بِسَلاَمٍ بَعْضُكُمْ مَعَ بَعْضٍ.١٣
14 Կը յորդորե՛նք ձեզ, եղբայրնե՛ր, խրատեցէ՛ք անկարգները, սփոփեցէ՛ք թուլասիրտները, ձեռնտո՛ւ եղէք տկարներուն, համբերատա՛ր եղէք բոլորին հանդէպ:
إِلَّا أَنَّنَا نُنَاشِدُكُمْ، أَيُّهَا الإِخْوَةُ، أَنْ تَعِظُوا الْفَوْضَوِيِّينَ، وَتُشَدِّدُوا فَاقِدِي الْعَزْمِ، وَتُسَانِدُوا الضُّعَفَاءَ، وَتُعَامِلُوا الْجَمِيعَ بِطُولِ الْبَالِ.١٤
15 Զգուշացէ՛ք, ո՛չ մէկը չարիքի փոխարէն չարիք հատուցանէ ոեւէ մէկուն. հապա՝ ամէն ատեն հետամո՛ւտ եղէք բարիին, թէ՛ ձեր միջեւ, թէ՛ բոլորին հանդէպ:
حَذَارِ أَنْ يُبَادِلَ أَحَدُكُمْ شَرَّ غَيْرِهِ بِشَرٍّ مِثْلِهِ. بَلِ اسْعَوْا دَائِماً إِلَى الْخَيْرِ فِي مُعَامَلَتِكُمْ بَعْضِكُمْ لِبَعْضٍ وَلِلآخَرِينَ جَمِيعاً.١٥
16 Ամէն ատեն ուրա՛խ եղէք:
افْرَحُوا عَلَى الدَّوَامِ؛١٦
17 Անդադար աղօթեցէ՛ք:
صَلُّوا دُونَ انْقِطَاعٍ؛١٧
18 Ամէն բանի մէջ շնորհակա՛լ եղէք, որովհետեւ ա՛յս է Աստուծոյ կամքը ձեզի հանդէպ՝ Քրիստոս Յիսուսով:
ارْفَعُوا الشُّكْرَ فِي كُلِّ حَالٍ: فَهذِهِ هِيَ مَشِيئَةُ اللهِ لَكُمْ فِي الْمَسِيحِ يَسُوعَ.١٨
19 Մի՛ մարէք Սուրբ Հոգին:
لاَ تُخْمِدُوا الرُّوحَ،١٩
20 Մի՛ անարգէք մարգարէութիւնները:
لاَ تَحْتَقِرُوا النُّبُوءَاتِ؛٢٠
21 Քննեցէ՛ք ամէն բան, բարի՛ն ամուր բռնեցէք:
امْتَحِنُوا كُلَّ شَيْءٍ وَتَمَسَّكُوا بِالْحَسَنِ.٢١
22 Ե՛տ կեցէք ամէն տեսակ չարութենէ:
تَرَفَّعُوا عَنْ كُلِّ مَا فِيهِ شُبْهَةُ شَرٍّ.٢٢
23 Նոյնինքն խաղաղութեան Աստուածը ամբողջովին սրբացնէ ձեզ, եւ ձեր հոգին, անձն ու մարմինը ամբողջութեամբ անմեղադրելի պահուին մինչեւ մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի գալուստը:
وَإِلهُ السَّلاَمِ نَفْسُهُ يُقَدِّسُكُمْ إِلَى التَّمَامِ وَيَحْفَظُكُمْ سَالِمِينَ، رُوحاً وَنَفْساً وَجَسَداً، لِتَكُونُوا بِلاَ لَوْمٍ عِنْدَ عَوْدَةِ رَبِّنَا يَسُوعَ الْمَسِيحِ.٢٣
24 Ա՛ն որ կանչեց ձեզ՝ հաւատարիմ է. նաեւ ի՛նք պիտի կատարէ ատիկա:
فَإِنَّ اللهَ الَّذِي يَدْعُوكُمْ صَادِقٌ، وَسَوْفَ يُتِمُّ ذَلِكَ.٢٤
25 Եղբայրնե՛ր, աղօթեցէ՛ք մեզի համար:
أَيُّهَا الإِخْوَةُ، صَلُّوا لأَجْلِنَا.٢٥
26 Բարեւեցէ՛ք բոլոր եղբայրները սուրբ համբոյրով:
سَلِّمُوا عَلَى جَمِيعِ الإِخْوَةِ بِقُبْلَةٍ طَاهِرَةٍ!٢٦
27 Կը պարտադրեմ՝՝ ձեզ Տէրոջմով, որ կարդաք այս նամակը բոլոր սուրբ եղբայրներուն:
أُنَاشِدُكُمْ بِالرَّبِّ أَنْ تُقْرَأَ هذِهِ الرِّسَالَةُ عَلَى جَمِيعِ الإِخْوَةِ.٢٧
28 Մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի շնորհքը ձեզի հետ: Ամէն:
وَلْتَكُنْ مَعَكُمْ نِعْمَةُ رَبِّنَا يَسُوعَ الْمَسِيحِ.٢٨

< ԱՌԱՋԻՆ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՍ 5 >