< ԱՌԱՋԻՆ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՍ 4 >

1 Ուրեմն, եղբայրնե՛ր, կը թախանձենք ձեզի ու կը յորդորենք ձեզ Տէր Յիսուսով, որպէսզի՝ ինչպէս ընդունեցիք մեզմէ թէ ի՛նչպէս պէտք է ընթանաք եւ հաճեցնէք Աստուած՝ ա՛լ աւելի ճոխանաք անոր մէջ,
ועוד נבקשה מכם אחי ונזהיר אתכם באדנינו ישוע כי כאשר קבלתם מאתנו איך לכם להתהלך ולמצא חן בעיני האלהים כן תוסיפו וכן תרבו עוד׃
2 քանի որ գիտէք թէ ի՛նչ պատուէրներ տուինք ձեզի՝ Տէր Յիսուսով:
כי ידעתם את המצות אשר נתנו לכם בשם האדון ישוע׃
3 Որովհետեւ Աստուծոյ կամքը՝ ձեր սրբացումն է, որ ետ կենաք պոռնկութենէ,
כי רצון האלהים היא קדשתכם אשר תתרחקו מן הזנות׃
4 ու ձեզմէ իւրաքանչիւրը գիտնայ իր անօթին տիրանալ սրբութեամբ եւ պատիւով.
וידע כל איש מכם לשמר את כליו בקדשה ויקר׃
5 ո՛չ թէ ցանկութեան կիրքով, ինչպէս հեթանոսները՝ որ չեն ճանչնար Աստուած:
ולא בתאות זמה כדרך הגוים אשר אינם ידעים האלהים׃
6 Ո՛չ մէկը թող չափազանցէ այդ բանին՝՝ մէջ ու կեղեքէ իր եղբայրը, քանի որ Տէրը վրէժխնդիր է այդ բոլորին համար, ինչպէս մենք ալ նախապէս ըսինք ձեզի եւ վկայեցինք.
ולא יפרץ איש ויונה את אחיו בעשק כי נוקם יהוה על כל זאת כאשר כבר אמרנו והעידנו לכם׃
7 որովհետեւ Աստուած կանչեց մեզ ո՛չ թէ անմաքրութեան, հապա՝ սրբութեան:
כי לא קרא אותנו האלהים לטמאה כי אם לקדשה׃
8 Ուստի ա՛ն որ կ՚անարգէ՝ կ՚անարգէ ո՛չ թէ մարդ մը, հապա Աստուած՝ որ իր Սուրբ Հոգին ալ տուաւ մեզի:
על כן הבוזה זאת לא אנשים הוא בוזה כי אם את האלהים אשר גם שם בקרבנו את רוח קדשו׃
9 Իսկ եղբայրսիրութեան մասին պէտք չունիք որ գրեմ ձեզի, որովհետեւ դուք արդէն Աստուծմէ սորված էք սիրել զիրար,
ועל אהבת האחים אין צרך לכתב אליכם הלא אף אתם למודי יהוה לאהבה איש את רעהו׃
10 եւ արդարեւ ատիկա կ՚ընէք ամբողջ Մակեդոնիայի մէջ եղող բոլոր եղբայրներուն հանդէպ: Սակայն կ՚աղաչե՛նք ձեզի, եղբայրնե՛ր, որ ա՛լ աւելի ճոխանաք,
וגם עשים אתם כן לכל אחיכם אשר בכל מקדוניא אך נבקשה מכם אחי אשר תוסיפו ותרבו עוד׃
11 ու պատի՛ւ համարէք հանդարտ կենալ, ձեր գործերով զբաղիլ եւ ձեր ձեռքերով աշխատիլ, (ինչպէս պատուիրեցինք ձեզի, )
ותשתדלו לשבת בנחת ותעשו איש מלאכתו בעמל ידיכם כאשר צוינו אתכם׃
12 որպէսզի դուրսիններուն հետ վարուիք վայելչութեամբ ու ո՛չ մէկ բանի՝՝ պէտք ունենաք:
למען תתנהגו כהגן עם אשר בחוץ ולא תצטרכו לאדם׃
13 Եղբայրնե՛ր, չենք ուզեր որ անգէտ ըլլաք ննջեցեալներուն մասին, որպէսզի չտրտմիք ինչպէս ուրիշները՝ որ յոյս չունին:
ועל דבר הישנים אחי לא נכחד מכם דבר למען לא תעצבו כאחרים אשר אין להם תקוה׃
14 Արդարեւ եթէ կը հաւատանք թէ Յիսուս մեռաւ եւ յարութիւն առաւ, նոյնպէս ալ հաւատանք թէ Աստուած պիտի բերէ Յիսուսով ննջողները՝ անոր հետ:
כי אם נאמין אשר מת ישוע ויחי כן יביא האלהים על ידי ישוע גם את הישנים אתו׃
15 Որովհետեւ սա՛ կը յայտարարենք ձեզի՝ Տէրոջ խօսքով, թէ մենք՝ մինչեւ Տէրոջ գալուստը ողջ մնացողներս՝ բնա՛ւ պիտի չկանխենք ննջեցեալները:
כי את זאת נאמר לכם בדבר יהוה כי אנחנו החיים הנותרים עד בא האדון לא נקדם את הישנים׃
16 Քանի որ նոյնինքն Տէրը պիտի իջնէ երկինքէն՝ ազդարարութեան հրամանով, հրեշտակապետին ձայնով եւ Աստուծոյ փողով, ու նախ Քրիստոսով մեռածնե՛րը յարութիւն պիտի առնեն:
כי הוא האדון ירד מן השמים בתרועה בקול שר המלאכים ובשופר אלהים ואז יקומו ראשונה המתים במשיח׃
17 Ապա մենք, ողջ մնացողներս, անոնց հետ պիտի յափշտակուինք ամպերով՝ Տէրը դիմաւորելու օդին մէջ, եւ այդպէս Տէրոջ հետ պիտի ըլլանք յաւիտեան:
אחרי כן אנחנו החיים הנשארים נלקח אתם יחדו בעננים לקראת האדון לרקיע ובכן נהיה תמיד עם האדון׃
18 Հետեւաբար մխիթարեցէ՛ք զիրար այս խօսքերով:
לכן נחמו זה את זה בדברים האלה׃

< ԱՌԱՋԻՆ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՍ 4 >