< ԱՌԱՋԻՆ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՍ 3 >

1 Ուստի, չկարենալով ա՛լ աւելի դիմանալ, յօժարեցանք առանձին մնալ Աթէնք,
이러므로 우리가 참다 못하여 우리만 아덴에 머물기를 좋게 여겨
2 եւ ղրկեցինք Տիմոթէո՛սը - մեր եղբայրը, Աստուծոյ սպասարկուն ու մեր գործակիցը Քրիստոսի աւետարանին մէջ -, ամրացնելու ձեզ եւ յորդորելու ձեր հաւատքին մէջ.
우리 형제 곧 그리스도 복음의 하나님의 일군인 디모데를 보내노니 이는 너희를 굳게 하고 너희 믿음에 대하여 위로함으로
3 որպէսզի այս տառապանքներուն մէջ ձեզմէ ո՛չ մէկը խախտի, որովհետեւ դուք ձեզմէ գիտէք թէ մենք սահմանուած ենք ատոնց համար:
누구든지 이 여러 환난 중에 요동치 않게 하려 함이라 우리로 이것을 당하게 세우신 줄을 너희가 친히 알리라
4 Քանի որ երբ մենք ձեր քով էինք, կանխաւ կ՚ըսէինք ձեզի թէ տառապանքներ պիտի կրենք, ինչպէս եղաւ ալ ու դուք գիտէք:
우리가 너희와 함께 있을 때에 장차 받을 환난을 너희에게 미리 말하였더니 과연 그렇게 된 것을 너희가 아느니라
5 Հետեւաբար ես ալ, չկարենալով աւելի դիմանալ, մարդ ղրկեցի՝ գիտնալու ձեր հաւատքը, թէ արդեօք Փորձիչը փորձա՛ծ է ձեզ, ու մեր աշխատանքը ընդունայն եղա՛ծ է:
이러므로 나도 참다 못하여 너희 믿음을 알기 위하여 보내었노니 이는 혹 시험하는 자가 너희를 시험하여 우리 수고를 헛되게 할까 함일러니
6 Բայց հիմա Տիմոթէոս ձեզմէ եկաւ մեզի եւ ձեր հաւատքին ու սիրոյն աւետիսը տուաւ մեզի, եւ ըսաւ թէ ամէն ատեն լաւ յիշատակ ունիք մեզմէ՝ տենչալով տեսնել մեզ, ինչպէս մենք ալ՝ ձեզ:
지금은 디모데가 너희에게로부터 와서 너희 믿음과 사랑의 기쁜 소식을 우리에게 전하고 또 너희가 항상 우리를 잘 생각하여 우리가 너희를 간절히 보고자 함과 같이 너희도 우리를 간절히 보고자 한다 하니
7 Հետեւաբար, եղբայրնե՛ր, ձեր մասին մխիթարուեցանք մեր բոլոր տառապանքներուն ու հարկադրանքներուն մէջ՝ ձեր հաւատքով.
이러므로 형제들아! 우리가 모든 궁핍과 환난 가운데서 너희 믿음으로 말미암아 너희에게 위로를 받았노라
8 որովհետեւ հիմա մենք կ՚ապրինք՝ եթէ դուք հաստատուն կենաք Տէրոջմով:
그러므로 너희가 주 안에 굳게 선즉 우리가 이제는 살리라
9 Քանի որ ի՞նչպէս կրնանք շնորհակալ ըլլալ Աստուծմէ՝ ձեզի համար, այն ամբողջ ուրախութեան համար՝ որ ձեր պատճառով կ՚ուրախացնէ մեզ մեր Աստուծոյն առջեւ.
우리가 우리 하나님 앞에서 너희를 인하여 모든 기쁨으로 기뻐하니 너희를 위하여 능히 어떠한 감사함으로 하나님께 보답할꼬
10 գիշեր ու ցերեկ չափազանց կ՚աղերսենք, որպէսզի տեսնենք ձեր երեսը եւ լրացնենք ինչ որ կը պակսի ձեր հաւատքին:
주야로 심히 간구함은 너희 얼굴을 보고 너희 믿음의 부족함을 온전케 하려 함이라
11 Նոյնինքն Աստուած՝ մեր Հայրը, ու մեր Տէրը՝ Յիսուս Քրիստոս, թող ուղղեն մեր ճամբան դէպի ձեզ:
하나님 우리 아버지와 우리 주 예수는 우리 길을 너희에게로 직행하게 하옵시며
12 Տէրը թող աճեցնէ եւ առատացնէ ձեր սէրը իրարու հանդէպ ու բոլորին հանդէպ, ինչպէս մենք ունինք ձեզի հանդէպ,
또 주께서 우리가 너희를 사랑함과 같이 너희도 피차간과 모든 사람에 대한 사랑이 더욱 많아 넘치게 하사
13 որպէսզի ամրացնէ ձեր սիրտերը՝ սրբութեան մէջ անմեղադրելի ըլլալու Աստուծոյ եւ մեր Հօր առջեւ, մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի գալուստին ատենը՝ իր բոլոր սուրբերուն հետ:
너희 마음을 굳게 하시고 우리 주 예수께서 그의 모든 성도와 함께 강림하실 때에 하나님 우리 아버지 앞에서 거룩함에 흠이 없게 하시기를 원하노라

< ԱՌԱՋԻՆ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՍ 3 >