< ԱՌԱՋԻՆ ՊԵՏՐՈՍԻ 5 >
1 Կը յորդորեմ ձեր մէջ եղող երէցները, ե՛ս ալ ըլլալով երէց իրենց պէս, Քրիստոսի չարչարանքներուն վկայ, նաեւ հաղորդակից այն փառքին՝ որ պիտի յայտնուի.-
Пастырей ваших умоляю я, сопастырь и свидетель страданий Христовых и соучастник в славе, которая должна открыться:
2 հովուեցէ՛ք Աստուծոյ հօտը՝ որ ձեր մէջ է, տեսուչ ըլլալով՝ ո՛չ թէ հարկադրաբար, հապա՝ կամովին. ո՛չ թէ ամօթալի շահախնդրութեամբ, հապա՝ յօժարութեամբ.
пасите Божие стадо, какое у вас, надзирая за ним не принужденно, но охотно и богоугодно, не для гнусной корысти, но из усердия,
3 ո՛չ ալ տիրապետելով թեմին վրայ, հապա՝ տիպար ըլլալով հօտին.
и не господствуя над наследием Божиим, но подавая пример стаду;
4 ու երբ Հովուապետը երեւնայ, պիտի ստանաք փառքի անթառամ պսակը:
и когда явится Пастыреначальник, вы получите неувядающий венец славы.
5 Նմանապէս դո՛ւք, դեռատինե՛ր, հպատակեցէ՛ք տարեցներուն: Բոլորդ իրարու հպատակելով՝ խոնարհութի՛ւն հագէք. որովհետեւ «Աստուած կ՚ընդդիմանայ ամբարտաւաններուն, բայց շնորհք կու տայ խոնարհներուն»:
Также и младшие, повинуйтесь пастырям; все же, подчиняясь друг другу, облекитесь смиренномудрием, потому что Бог гордым противится, а смиренным дает благодать.
6 Ուրեմն խոնարհեցէ՛ք Աստուծոյ հզօր ձեռքին տակ, որպէսզի ժամանակին բարձրացնէ ձեզ:
Итак смиритесь под крепкую руку Божию, да вознесет вас в свое время.
7 Ձեր ամէն հոգը ձգեցէ՛ք անոր վրայ, որովհետեւ ան կը հոգայ ձեզ:
Все заботы ваши возложите на Него, ибо Он печется о вас.
8 Զգա՛ստ եղէք, արթո՛ւն կեցէք. որովհետեւ ձեր ոսոխը՝ Չարախօսը՝ կը շրջի մռնչող առիւծի պէս, փնտռելով թէ ո՛վ կլլէ:
Трезвитесь, бодрствуйте, потому что противник ваш диавол ходит, как рыкающий лев, ища, кого поглотить.
9 Դիմադրեցէ՛ք անոր՝ ամուր հաւատքով, գիտնալով թէ ձեր եղբայրնե՛րն ալ աշխարհի մէջ կը կրեն նոյն չարչարանքները:
Противостойте ему твердою верою, зная, что такие же страдания случаются и с братьями вашими в мире.
10 Եւ ամէն շնորհքի Աստուածը, որ իր յաւիտենական փառքին կանչեց մեզ Քրիստոս Յիսուսի միջոցով, ձեզ կատարեալ պիտի ընէ, ամրացնէ, ուժովցնէ եւ անսասան հիմերու վրայ դնէ, երբ չարչարուիք քիչ մը ատեն: (aiōnios )
Бог же всякой благодати, призвавший нас в вечную славу Свою во Христе Иисусе, Сам, по кратковременном страдании вашем, да совершит вас, да утвердит, да укрепит, да соделает непоколебимыми. (aiōnios )
11 Իրե՛ն են փառքը եւ զօրութիւնը դարէ դար՝՝: Ամէն: (aiōn )
Ему слава и держава во веки веков. Аминь. (aiōn )
12 Սիղուանոսի միջոցով, որ՝ ինչպէս կը սեպեմ՝ հաւատարիմ եղբայր մըն է, գրեցի ձեզի համառօտաբար, յորդորելով ու վկայելով թէ ա՛յս է Աստուծոյ ճշմարիտ շնորհքը, որուն մէջ հաստատ կեցած էք:
Сие кратко написал я вам чрез Силуана, верного, как думаю, вашего брата, чтобы уверить вас, утешая и свидетельствуя, что это истинная благодать Божия, в которой вы стоите.
13 Կը բարեւէ ձեզ Բաբելոնի մէջ եղած եկեղեցին, որ ընտրուած է ձեզի հետ, նաեւ Մարկոս՝ իմ որդիս:
Приветствует вас избранная, подобно вам, церковь в Вавилоне и Марк, сын мой.
14 Բարեւեցէ՛ք զիրար սիրոյ համբոյրով: Խաղաղութի՜ւն ձեր բոլորին՝ որ Քրիստոս Յիսուսի մէջ էք: Ամէն:
Приветствуйте друг друга лобзанием любви. Мир вам всем во Христе Иисусе. Аминь.