< ԱՌԱՋԻՆ ՊԵՏՐՈՍԻ 5 >

1 Կը յորդորեմ ձեր մէջ եղող երէցները, ե՛ս ալ ըլլալով երէց իրենց պէս, Քրիստոսի չարչարանքներուն վկայ, նաեւ հաղորդակից այն փառքին՝ որ պիտի յայտնուի.-
את הזקנים אשר בקרבכם אזהיר אנכי עמיתם הזקן ועד ענויי המשיח וגם חבר לכבוד העתיד להגלות׃
2 հովուեցէ՛ք Աստուծոյ հօտը՝ որ ձեր մէջ է, տեսուչ ըլլալով՝ ո՛չ թէ հարկադրաբար, հապա՝ կամովին. ո՛չ թէ ամօթալի շահախնդրութեամբ, հապա՝ յօժարութեամբ.
רעו את עדר האלהים אשר בידכם והשגיחו עליהם לא באנס כי אם בנדבה אף לא עקב בצע כי אם בנפש חפצה׃
3 ո՛չ ալ տիրապետելով թեմին վրայ, հապա՝ տիպար ըլլալով հօտին.
גם לא כמתעמרים בנחלת יהוה כי אם בהיותכם מופת לצאן׃
4 ու երբ Հովուապետը երեւնայ, պիտի ստանաք փառքի անթառամ պսակը:
והיה בהגלות שר הרעים תשאו עטרת הכבוד אשר לא תבל׃
5 Նմանապէս դո՛ւք, դեռատինե՛ր, հպատակեցէ՛ք տարեցներուն: Բոլորդ իրարու հպատակելով՝ խոնարհութի՛ւն հագէք. որովհետեւ «Աստուած կ՚ընդդիմանայ ամբարտաւաններուն, բայց շնորհք կու տայ խոնարհներուն»:
וכן גם אתם הנערים הכנעו לפני הזקנים וחגרו כלכם שפלות רוח בהכנע איש לרעהו כי אלהים ללצים יליץ ולענוים יתן חן׃
6 Ուրեմն խոնարհեցէ՛ք Աստուծոյ հզօր ձեռքին տակ, որպէսզի ժամանակին բարձրացնէ ձեզ:
השפילו נפשכם תחת יד אלהים החזקה למען ירומם אתכם בעתו׃
7 Ձեր ամէն հոգը ձգեցէ՛ք անոր վրայ, որովհետեւ ան կը հոգայ ձեզ:
השליכו עליו כל יהבכם כי הוא ידאג לכם׃
8 Զգա՛ստ եղէք, արթո՛ւն կեցէք. որովհետեւ ձեր ոսոխը՝ Չարախօսը՝ կը շրջի մռնչող առիւծի պէս, փնտռելով թէ ո՛վ կլլէ:
התעוררו שקדו כי מריבכם השטן משוטט כאריה שאג ומבקש את אשר יבלע׃
9 Դիմադրեցէ՛ք անոր՝ ամուր հաւատքով, գիտնալով թէ ձեր եղբայրնե՛րն ալ աշխարհի մէջ կը կրեն նոյն չարչարանքները:
ועמדתם נגדו חזקים באמונה ודעו כי ענוים כאלה באו גם על אחיכם אשר בעולם׃
10 Եւ ամէն շնորհքի Աստուածը, որ իր յաւիտենական փառքին կանչեց մեզ Քրիստոս Յիսուսի միջոցով, ձեզ կատարեալ պիտի ընէ, ամրացնէ, ուժովցնէ եւ անսասան հիմերու վրայ դնէ, երբ չարչարուիք քիչ մը ատեն: (aiōnios g166)
ואלהי כל החסד אשר קראנו לכבודו הנצחי במשיח ישוע אחרי ענותכם מעט הוא ישלים ויחזק ויגבר וייסד אתכם׃ (aiōnios g166)
11 Իրե՛ն են փառքը եւ զօրութիւնը դարէ դար՝՝: Ամէն: (aiōn g165)
לו הכבוד והעז לעולמי עולמים אמן׃ (aiōn g165)
12 Սիղուանոսի միջոցով, որ՝ ինչպէս կը սեպեմ՝ հաւատարիմ եղբայր մըն է, գրեցի ձեզի համառօտաբար, յորդորելով ու վկայելով թէ ա՛յս է Աստուծոյ ճշմարիտ շնորհքը, որուն մէջ հաստատ կեցած էք:
ביד סלונוס האח הנאמן לכם כאשר אחשב כתבתי אליכם בדברים מעטים להזהיר אתכם ולהעיד כי חסד האלהים הזה אשר עמדתם בו אמת הוא׃
13 Կը բարեւէ ձեզ Բաբելոնի մէջ եղած եկեղեցին, որ ընտրուած է ձեզի հետ, նաեւ Մարկոս՝ իմ որդիս:
חברתכם אשר בבבל הנבחרה אתכם ומרקוס בני שאלים לשלומכם׃
14 Բարեւեցէ՛ք զիրար սիրոյ համբոյրով: Խաղաղութի՜ւն ձեր բոլորին՝ որ Քրիստոս Յիսուսի մէջ էք: Ամէն:
שאלו לשלום איש את רעהו בנשיקת אהבה שלום לכלכם אשר במשיח ישוע אמן׃

< ԱՌԱՋԻՆ ՊԵՏՐՈՍԻ 5 >