< ԱՌԱՋԻՆ ՊԵՏՐՈՍԻ 4 >

1 Ուրեմն, քանի որ Քրիստոս չարչարուեցաւ մեզի համար՝ մարմինով, դո՛ւք ալ զինուեցէք նոյն մտադրութեամբ: Որովհետեւ ա՛ն որ չարչարուած է մարմինով՝ դադրած է մեղանչելէ,
ועתה כאשר ענה המשיח בעדנו בבשר כן היו גם אתם מזינים במחשבה ההיא כי המענה בבשר חדל מחטוא׃
2 որպէսզի՝ իր մարմինին մէջ մնացած ժամանակը՝ այլեւս ապրի ո՛չ թէ մարդոց ցանկութիւններուն համաձայն, հապա՝ Աստուծոյ կամքին համաձայն:
למען אשר לא תחיו עוד לתאות בני אדם כי אם לרצון אלהים כל ימי היתכם עוד בבשר׃
3 Որովհետեւ կը բաւէ մեզի գործադրած ըլլալ հեթանոսներուն կամքը՝ մեր կեանքին անցած ժամանակը, երբ կ՚ընթանայինք ցոփութիւններու, ցանկութիւններու, գինեմոլութիւններու, զեխութիւններու, արբեցութիւններու եւ անօրէն կռապաշտութիւններու մէջ:
כי דינו עת החיים אשר עברה לעשות כחפץ הגוים בלכתנו בדרכי זמה ובתאות כסבאי יין וזללי בשר ורדפי שכר ותועבות עבדת האלילים׃
4 Անոնք տարօրինակ կը սեպեն, որ դուք չէք սուրար իրենց հետ դէպի նոյն անառակութեան ծայրայեղութիւնը, ու կը հայհոյեն ձեզի:
ועל זאת תמהים המה ומגדפים כי לא תרוצו עמהם לשטף בזמה כמוהם׃
5 Անոնք հաշիւ պիտի տան անո՛ր՝ որ պատրաստ է դատել ողջերն ու մեռելները.
אשר יתנו חשבון לפני העתיד לשפט החיים והמתים׃
6 քանի որ սա՛ նպատակով մեռելներո՛ւն ալ աւետարանուեցաւ, որպէսզի դատուին մարմինով՝ մարդոց համեմատ, իսկ ապրին հոգիով՝ Աստուծոյ համաձայն:
כי על כן התבשרו גם המתים למען ישפטו בבשר לפי דרך בני אדם ויחיו ברוח לפי דרך אלהים׃
7 Սակայն ամէն բանի վախճանը մօտեցած է. ուրեմն խոհե՛մ եղէք, եւ արթո՛ւն կեցէք՝ աղօթելու համար:
הן קץ הכל קרב לכן היו צנועים וערים להתפלל׃
8 Ամէն բանէ առաջ՝ ջերմեռա՛նդ սէր ունեցէք իրարու հանդէպ. որովհետեւ սէրը կը ծածկէ մեղքերու բազմութիւնը:
ולפני כל דבר אהבו איש את אחיו אהבה חזקה כי על רב פשעים תכסה האהבה׃
9 Հիւրասէ՛ր եղէք իրարու հանդէպ՝ առանց տրտնջելու:
היו מארחים איש את רעהו בבלי תלנות׃
10 Քանի ձեզմէ իւրաքանչիւրը ստացած է շնորհ մը, սպասարկեցէ՛ք զայն իրարու՝ Աստուծոյ բազմազան շնորհքին բարի տնտեսներուն պէս:
איש איש כמתן החסד אשר קבל תעזרו איש לרעהו כגזברים ממנים על חסדי אלהים הרבים׃
11 Եթէ մէկը խօսի, թող խօսի Աստուծոյ պատգամներուն պէս. եթէ մէկը սպասարկէ, թող սպասարկէ Աստուծոյ հայթայթած ոյժին համեմատ. որպէսզի ամէն բանի մէջ Աստուած փառաւորուի Յիսուս Քրիստոսի միջոցով, որուն կը պատկանին փառքն ու զօրութիւնը դարէ դար՝՝: Ամէն: (aiōn g165)
איש כי ידבר יהי כאמרי אל ואיש כי יעזר תהי עזרתו מתוך החיל אשר חננו אלהים למען יכבד אלהים בכל על ידי ישוע המשיח אשר לו הכבוד והעז לעולמי עולמים אמן׃ (aiōn g165)
12 Սիրելինե՛ր, տարօրինակ մի՛ սեպէք այն փորձութեան հրդեհը, որ կ՚ըլլայ ձեզ փորձելու համար, որպէս թէ օտար բան մը կը պատահի ձեզի:
אהובים בבאכם בתוך כור עני למען נסתכם אל נא תתמהו כאלו קרה לכם דבר זר׃
13 Հապա ուրախացէ՛ք՝ քանի որ կը հաղորդակցիք Քրիստոսի չարչարանքներուն, որպէսզի անոր փառքի յայտնութեան ատենն ալ ուրախանաք ցնծութեամբ:
כי אם שמחו על אשר חלק לכם בענויי המשיח למען גם תשמחו ותעלצו בהגלות כבודו׃
14 Եթէ նախատուիք Քրիստոսի անունին համար՝ երանելի՜ էք, որովհետեւ փառքի (ու զօրութեան) եւ Աստուծոյ Հոգին հանգչած է ձեր վրայ. արդարեւ ան կը հայհոյուի անոնցմէ, բայց կը փառաւորուի ձեզմէ՝՝:
אם יחרפו אתכם למען שם המשיח אשריכם כי נחה עליכם רוח הכבוד רוח אלהים אצלם מנאץ הוא ואצלכם נכבד׃
15 Ձեզմէ ո՛չ մէկը թող չարչարուի իբր մարդասպան, կամ գող, կամ չարագործ, կամ իբր ուրիշին միջամուխ:
רק אל יענה איש מכם כרצח או כגנב או כפעל און או כנכנס בפקדת אחרים׃
16 Սակայն եթէ չարչարուի իբր քրիստոնեայ՝ թող չամչնայ, հապա թող փառաւորէ Աստուած այս մասին:
ואם יענה כאחד המשיחיים אל יבוש כי אם יודה לאלהים על הדבר הזה׃
17 Որովհետեւ ատենը եկած է՝ որ դատաստանը սկսի Աստուծոյ տունէն: Ու եթէ նախ սկսի մեզմէ, հապա ի՞նչ պիտի ըլլայ վախճանը անոնց՝ որ չեն անսար Աստուծոյ աւետարանին:
כי עת החל המשפט מבית אלהים ואם ממנו ראשנה מה אפוא תהיה אחרית הממרים את בשורת אלהים׃
18 Եթէ արդարը հազիւ կը փրկուի, ի՞նչ պիտի ըլլան՝՝ ամբարիշտն ու մեղաւորը:
הן צדיק כמעט יושע אף כי רשע וחוטא׃
19 Հետեւաբար, անոնք որ կը չարչարուին Աստուծոյ կամքին համաձայն, բարիք գործելով թող աւանդեն իրենց անձերը անոր՝ իբր հաւատարիմ Արարիչին:
לכן גם המענים כרצון אלהים יפקידו את נפשותם ביד אלהים הברא הנאמן ויוסיפו לעשות הטוב׃

< ԱՌԱՋԻՆ ՊԵՏՐՈՍԻ 4 >