< ԱՌԱՋԻՆ ՊԵՏՐՈՍԻ 3 >

1 Նմանապէս դո՛ւք, կինե՛ր, հպատակեցէ՛ք ձեր ամուսիններուն, որպէսզի եթէ նոյնիսկ ոմանք չանսան խօսքին, շահուին առանց խօսքի՝ կիներուն վարքով,
Такожде же и жены, повинующяся своим мужем, да и аще нецыи не повинуются слову, женским житием без слова пленени будут,
2 մինչ կը տեսնեն ձեր մաքրակենցաղ ու երկիւղած վարքը:
видевше еже со страхом чисто житие ваше.
3 Ձեր զարդարանքը թող չըլլայ դուրսէն՝ մազերու հիւսքերով, ոսկիներու շարքերով կամ շքեղ հանդերձներ հագնելով,
Умже да будет не внешняя, плетения влас и обложения злата, или одеяния риз, лепота,
4 հապա ձեր զարդը թող ըլլայ սիրտին ծածուկ մարդը, հեզ եւ հանդարտ հոգիի մը անապականութեամբ, ինչ որ թանկագին է Աստուծոյ առջեւ:
но потаеный сердца человек, в неистлении кроткаго и молчаливаго духа, еже есть пред Богом многоценно.
5 Որովհետեւ ժամանակին սուրբ կիներն ալ, որոնք կը յուսային Աստուծոյ, ա՛յսպէս կը զարդարէին իրենք զիրենք՝ հպատակելով իրենց ամուսիններուն,
Тако бо иногда и святыя жены, уповающыя на Бога, украшаху себе, повинующяся своим мужем:
6 ինչպէս Սառա կը հնազանդէր Աբրահամի՝ տէր կոչելով զայն: Դուք անոր զաւակներն էք, քանի բարիք կը գործէք ու չէք վախնար որեւէ սարսափէ:
якоже Сарра послушаше Авраама, господина того зовущи: еяже бысте чада, благотворящя и не боящяся ни единаго страха.
7 Նմանապէս դո՛ւք, ամուսիննե՛ր, գիտակցելո՛վ բնակեցէք անոնց հետ, պատուելով կիները իբր աւելի տկար անօթներ եւ կեանքի շնորհքին ժառանգակիցներ, որպէսզի ձեր աղօթքները չընդհատուին:
Мужие такожде, вкупе живуще со своими женами по разуму, яко немощнейшу сосуду женскому воздающе честь, яко и снаследницы благодатныя жизни, во еже не прекращатися молитвам вашым.
8 Վերջապէս, բոլո՛րդ եղէք համախոհ, կարեկից, եղբայրասէր, գթած ու բարեսիրտ:
Конец же, вси единомудрени будите, милостиви, братолюбцы, милосердни, благоутробни, мудролюбцы, смиреномудри:
9 Չարիքի փոխարէն չարիք մի՛ հատուցանէք, կամ հեգնանքի փոխարէն՝ հեգնանք. այլ ընդհակառակը՝ օրհնեցէ՛ք, գիտնալով թէ ատոր համար կանչուեցաք, որպէսզի օրհնութիւն ժառանգէք:
не воздающе зла за зло, или досаждения за досаждение: супротивное же, благословяще, ведяще, яко на се звани бысте, да благословение наследите.
10 Որովհետեւ «ա՛ն որ կ՚ուզէ կեանքը սիրել ու բարի օրեր տեսնել, թող դադրեցնէ իր լեզուին չարախօսութիւնը, եւ իր շրթունքը խաբէութիւն թող չխօսի:
Хотяй бо живот любити и видети дни благи, да удержит язык свой от зла, и устне свои еже не глаголати льсти.
11 Չարութենէ թող հեռանայ ու բարիք գործէ. խաղաղութիւն թող փնտռէ եւ անոր հետամուտ ըլլայ:
Да уклонится от зла, и да сотворит благо, да взыщет мира и да держится его:
12 Որովհետեւ Տէրոջ աչքերը արդարներուն վրայ են, ու իր ականջները բաց են անոնց աղերսանքին. բայց Տէրոջ երեսը չարագործներուն դէմ է»:
зане очи Господни на праведныя, и ушы Его в молитву их, лице же Господне на творящыя злая, еже потребити их от земли.
13 Եւ ո՞վ պիտի չարչարէ ձեզ՝ եթէ դուք նմանիք բարիին:
И кто озлобит вас, аще благому подобницы будете?
14 Բայց նոյնիսկ եթէ չարչարուիք արդարութեան համար՝ երանելի՛ էք, եւ մի՛ վախնաք անոնց ահէն, ու մի՛ վրդովիք:
Но аще и страждете правды ради, блажени есте: страха же их не убойтеся, ниже смущайтеся.
15 Հապա սրբացուցէ՛ք Տէր Աստուածը ձեր սիրտերուն մէջ, եւ միշտ պատրա՛ստ եղէք հեզութեամբ ու երկիւղածութեամբ ջատագովական ներկայացնելու ամէն մէկուն՝ որ կը խնդրէ ձեզմէ ձեր մէջ եղած յոյսին պատճառը.
Господа же Бога освятите в сердцах ваших: готови же присно ко ответу всякому вопрошающему вы словесе о вашем уповании, с кротостию и страхом:
16 բարի՛ խղճմտանք ունեցէք, որպէսզի՝ այն բանին համար որ կը բամբասեն ձեզ իբր չարագործներ, ամօթահար ըլլան անո՛նք՝ որ կը պախարակեն Քրիստոսով եղած ձեր բարի վարքը:
совесть имуще благу, да о немже клевещут вас аки злодеев, постыдятся злословящии ваше благое о Христе житие.
17 Որովհետեւ աւելի լաւ է չարչարուիլ - եթէ ա՛յդ է Աստուծոյ կամքը - բարի՛ք ընելով, քան թէ չարիք ընելով:
Лучше бо есть благое творящым, аще хощет воля Божия, пострадати, нежели зло творящым:
18 Արդարեւ Քրիստո՛ս ալ մէ՛կ անգամ չարչարուեցաւ՝ մեղքերու համար, Արդարը՝ անարդարներուն համար, որպէսզի մօտեցնէ մեզ Աստուծոյ: Ան մարմինով մեռցուեցաւ, բայց Հոգիով կեանք ստացաւ,
зане и Христос единою о гресех наших пострада, праведник за неправедники, да приведет ны Богови, умерщвлен убо быв плотию, ожив же духом:
19 եւ անով ալ գնաց ու քարոզեց բանտի մէջ եղած հոգիներուն:
о немже и сущым в темнице духовом сошед проповеда,
20 Անոնք ժամանակին անհնազանդ եղան, երբ Աստուծոյ համբերատարութիւնը կը սպասէր անոնց՝ Նոյի օրերը, մինչ տապանը կը կերտուէր: Անոր մէջ քիչեր, այսինքն ութ անձ, փրկուեցան ջուրէն:
противльшымся иногда, егда ожидаше Божие долготерпение, во дни Ноевы, делаему ковчегу, в немже мало, сиречь осмь душ, спасошася от воды.
21 Անոր կրկնատիպը եղող մկրտութիւնն ալ հիմա կը փրկէ մեզ, (ո՛չ թէ մարմինին աղտը լքելը, հապա Աստուծոյ հանդէպ բարի խղճմտանքի մը յանձնառութիւնը, ) Յիսուս Քրիստոսի յարութեամբ:
Егоже воображение ныне и нас спасает крещение, не плотския отложение скверны, но совести благи вопрошение у Бога, воскресением Иисус Христовым,
22 Ան երկինք գացած՝ Աստուծոյ աջ կողմն է, եւ հրեշտակները, իշխանութիւններն ու զօրութիւնները հպատակած են իրեն:
Иже есть о десную Бога, возшед на небо, покоршымся Ему Ангелом и Властем и Силам.

< ԱՌԱՋԻՆ ՊԵՏՐՈՍԻ 3 >

A Dove is Sent Forth from the Ark
A Dove is Sent Forth from the Ark