< ԱՌԱՋԻՆ ՊԵՏՐՈՍԻ 3 >

1 Նմանապէս դո՛ւք, կինե՛ր, հպատակեցէ՛ք ձեր ամուսիններուն, որպէսզի եթէ նոյնիսկ ոմանք չանսան խօսքին, շահուին առանց խօսքի՝ կիներուն վարքով,
וכן אתן הנשים הכנענה לפני בעליכן למען גם אם יש אשר אינם שמעים לדבר יקנו באין אמר ודברים על ידי מעשי הנשים׃
2 մինչ կը տեսնեն ձեր մաքրակենցաղ ու երկիւղած վարքը:
בראותם כי תצנענה לכת ביראה׃
3 Ձեր զարդարանքը թող չըլլայ դուրսէն՝ մազերու հիւսքերով, ոսկիներու շարքերով կամ շքեղ հանդերձներ հագնելով,
ופארכן אל יהי מבחוץ במחלפות שער ועדי זהב ולבישת מחלצים׃
4 հապա ձեր զարդը թող ըլլայ սիրտին ծածուկ մարդը, հեզ եւ հանդարտ հոգիի մը անապականութեամբ, ինչ որ թանկագին է Աստուծոյ առջեւ:
כי אם האדם הצפון פנימה ברוח ענוה והשקט אשר לא יכלה ויקר הוא בעיני אלהים׃
5 Որովհետեւ ժամանակին սուրբ կիներն ալ, որոնք կը յուսային Աստուծոյ, ա՛յսպէս կը զարդարէին իրենք զիրենք՝ հպատակելով իրենց ամուսիններուն,
כי כן התקשטו לפנים גם הנשים הקדשות המיחלות לאלהים בהכנען לפני בעליהן׃
6 ինչպէս Սառա կը հնազանդէր Աբրահամի՝ տէր կոչելով զայն: Դուք անոր զաւակներն էք, քանի բարիք կը գործէք ու չէք վախնար որեւէ սարսափէ:
כשרה אשר שמעה בקול אברהם ותקרא לו אדון אשר אתן הייתן לה לבנות בעשותכן הטוב ולא תיראנה מפחד׃
7 Նմանապէս դո՛ւք, ամուսիննե՛ր, գիտակցելո՛վ բնակեցէք անոնց հետ, պատուելով կիները իբր աւելի տկար անօթներ եւ կեանքի շնորհքին ժառանգակիցներ, որպէսզի ձեր աղօթքները չընդհատուին:
וכן אתם האנשים שבו עמהן בתבונה כי כלי רפה האשה ותנו לה כבוד כי גם להן יש חלק בנחלת מתנת החיים פן תכלאו מתפלותיכם׃
8 Վերջապէս, բոլո՛րդ եղէք համախոհ, կարեկից, եղբայրասէր, գթած ու բարեսիրտ:
וסוף דבר היו כלכם לב אחד בעלי חמלה אהבי האחים רחמנים ומתקבלים על הבריות׃
9 Չարիքի փոխարէն չարիք մի՛ հատուցանէք, կամ հեգնանքի փոխարէն՝ հեգնանք. այլ ընդհակառակը՝ օրհնեցէ՛ք, գիտնալով թէ ատոր համար կանչուեցաք, որպէսզի օրհնութիւն ժառանգէք:
אל תשלמו רעה תחת רעה או חרפה תחת חרפה כי אם תברכו מדעתכם כי לזאת נקראתם למען תירשו את הברכה׃
10 Որովհետեւ «ա՛ն որ կ՚ուզէ կեանքը սիրել ու բարի օրեր տեսնել, թող դադրեցնէ իր լեզուին չարախօսութիւնը, եւ իր շրթունքը խաբէութիւն թող չխօսի:
כי האיש החפץ חיים אהב ימים לראות טוב יצר לשונו מרע ושפתיו מדבר מרמה׃
11 Չարութենէ թող հեռանայ ու բարիք գործէ. խաղաղութիւն թող փնտռէ եւ անոր հետամուտ ըլլայ:
יסור מרע ויעשה טוב יבשק שלום וירדפהו׃
12 Որովհետեւ Տէրոջ աչքերը արդարներուն վրայ են, ու իր ականջները բաց են անոնց աղերսանքին. բայց Տէրոջ երեսը չարագործներուն դէմ է»:
כי עיני יהוה אל צדיקים ואזניו אל שועתם ופני יהוה בעשי רע׃
13 Եւ ո՞վ պիտի չարչարէ ձեզ՝ եթէ դուք նմանիք բարիին:
ומי ירע לכם אם תקנאו לעשות הטוב׃
14 Բայց նոյնիսկ եթէ չարչարուիք արդարութեան համար՝ երանելի՛ էք, եւ մի՛ վախնաք անոնց ահէն, ու մի՛ վրդովիք:
אבל אשריכם גם אם תענו למען הצדקה אך מוראם לא תיראו ולא תעריצו׃
15 Հապա սրբացուցէ՛ք Տէր Աստուածը ձեր սիրտերուն մէջ, եւ միշտ պատրա՛ստ եղէք հեզութեամբ ու երկիւղածութեամբ ջատագովական ներկայացնելու ամէն մէկուն՝ որ կը խնդրէ ձեզմէ ձեր մէջ եղած յոյսին պատճառը.
את יהוה אלהים אתו תקדישו בלבבכם והיו נכנים תמיד להשיב דבר בענוה וביראה לכל שאל אתכם חשבון התוחלת אשר בקרבכם׃
16 բարի՛ խղճմտանք ունեցէք, որպէսզի՝ այն բանին համար որ կը բամբասեն ձեզ իբր չարագործներ, ամօթահար ըլլան անո՛նք՝ որ կը պախարակեն Քրիստոսով եղած ձեր բարի վարքը:
רוח שלמה תהי לכם למען יבשו המנאצים דרככם הטובה במשיח בהלשינם אתכם כפעלי און׃
17 Որովհետեւ աւելի լաւ է չարչարուիլ - եթէ ա՛յդ է Աստուծոյ կամքը - բարի՛ք ընելով, քան թէ չարիք ընելով:
כי טוב לכם אם חפץ אלהים הוא אשר תענו בעשותכם הטוב משתענו בעשותכם רע׃
18 Արդարեւ Քրիստո՛ս ալ մէ՛կ անգամ չարչարուեցաւ՝ մեղքերու համար, Արդարը՝ անարդարներուն համար, որպէսզի մօտեցնէ մեզ Աստուծոյ: Ան մարմինով մեռցուեցաւ, բայց Հոգիով կեանք ստացաւ,
כי גם המשיח ענה פעם אחת על חטאתינו הצדיק בעד הרשעים לקרב אתנו אל האלהים הומת לפי הבשר ויחי ברוח׃
19 եւ անով ալ գնաց ու քարոզեց բանտի մէջ եղած հոգիներուն:
אשר בו הלך ויקרא גם לרוחות אשר במשמר׃
20 Անոնք ժամանակին անհնազանդ եղան, երբ Աստուծոյ համբերատարութիւնը կը սպասէր անոնց՝ Նոյի օրերը, մինչ տապանը կը կերտուէր: Անոր մէջ քիչեր, այսինքն ութ անձ, փրկուեցան ջուրէն:
אשר לפנים לא האמינו כאשר חכה אלהים בארך אפו בימי נח בהעשות התבה אשר נמלטו אליה מעטים והם שמנה נפשות במים׃
21 Անոր կրկնատիպը եղող մկրտութիւնն ալ հիմա կը փրկէ մեզ, (ո՛չ թէ մարմինին աղտը լքելը, հապա Աստուծոյ հանդէպ բարի խղճմտանքի մը յանձնառութիւնը, ) Յիսուս Քրիստոսի յարութեամբ:
וזה הוא אות הטבילה אשר כעת תושיע גם אתנו לא בהסיר טנוף הבשר כי אם בשאל לנו מאת אלהים רוח שלמה על ידי הקמת ישוע המשיח׃
22 Ան երկինք գացած՝ Աստուծոյ աջ կողմն է, եւ հրեշտակները, իշխանութիւններն ու զօրութիւնները հպատակած են իրեն:
אשר הוא לימין אלהים אחרי אשר עבר השמימה ויכנעו לפניו המלאכים והרשיות והגבורות׃

< ԱՌԱՋԻՆ ՊԵՏՐՈՍԻ 3 >