< ԱՌԱՋԻՆ ՊԵՏՐՈՍԻ 2 >

1 Ուրեմն, թօթափելով ամէն չարամտութիւն եւ ամէն նենգութիւն, կեղծաւորութիւնները, նախանձներն ու բոլոր բամբասանքները,
ועתה הסירו מכם כל רשע וכל מרמה וחנפה וקנאה וכל לשון רע׃
2 նորածին երախաներու պէս տենչացէ՛ք Աստուծոյ խօսքին անխարդախ կաթին, որպէսզի աճիք անով (մինչեւ փրկութիւնը),
וכעללים אשר מקרוב נולדו התאוו לחלב השכלי והזך למען תגדלו בו׃
3 եթէ համտեսած էք Տէրոջ քաղցր ըլլալը:
אם אמנם טעמתם כי טוב האדון׃
4 Մօտեցէ՛ք անոր՝ ապրող քարին, որ արդարեւ մարդոցմէ մերժուած է, բայց Աստուծմէ ընտրուած ու պատուական է:
אשר נגשתם אליו אל אבן חיה אשר מאסו בה בני האדם והיא נבחרה ויקרה לאלהים׃
5 Դո՛ւք ալ՝ ապրող քարերու պէս՝ կը շինուիք իբր հոգեւոր տաճար մը, սուրբ քահանայութիւն մը, որպէսզի մատուցանէք հոգեւոր զոհեր, Աստուծոյ ընդունելի՝ Յիսուս Քրիստոսի միջոցով:
ונבניתם גם אתם כאבנים חיות לבית רוחני לכהנת קדש להעלות זבחי רוח לרצון לאלהים בישוע המשיח׃
6 Որովհետեւ Գիրքին մէջ ալ կայ. «Ահա՛ Սիոնի մէջ կը դնեմ ծայրագոյն անկիւնաքար մը, ընտիր ու պատուական, եւ ո՛վ որ հաւատայ անոր՝ բնա՛ւ ամօթահար պիտի չըլլայ»:
וזה הוא שאמר הכתוב הנני יסד בציון אבן פנה אבן בחן ויקרה והמאמין בה לא יבוש׃
7 Ուրեմն ձեզի՝ որ կը հաւատաք՝ պատուական է ան, իսկ անհնազանդներուն համար՝ «այն քարը՝ որ կառուցանողները մերժեցին, անիկա՛ եղաւ անկիւնաքարը,
לכן לכם המאמינים היקר אבל לסוררים האבן אשר מאסו הבונים היתה לראש פנה ולאבן נגף ולצור מכשל׃
8 ու սայթաքումի քար եւ գայթակղութեան ժայռ» անոնց՝ որ խօսքին անհնազանդ ըլլալով կը գայթին, որուն համար ալ որոշուած էին:
והם נכשלו יען לא שמעו לדבר ולזאת גם נועדו׃
9 Բայց դուք ընտրուած ցեղ մըն էք, թագաւորական քահանայութիւն մը, սուրբ ազգ մը, սեփական ժողովուրդ մը, որպէսզի հռչակէք առաքինութիւնները անո՛ր՝ որ կանչեց ձեզ խաւարէն իր սքանչելի լոյսին:
ואתם הנכם זרע נבחר ממלכת כהנים וגוי קדוש ועם סגלה למען תספרו תהלות הקורא אתכם מחשך אל אורו הנפלא׃
10 Ժամանակին ժողովուրդ չէիք, բայց հիմա Աստուծոյ ժողովուրդն էք. առանց ողորմութեան էիք, բայց հիմա ողորմութիւն գտաք:
אשר לפנים לא עם הייתם ועתה עם אלהים ואשר לפנים לא רחמו ועתה מרחמים׃
11 Սիրելինե՛ր, կ՚աղաչե՛մ ձեզի, պանդուխտներու եւ գաղթականներու պէս՝ ե՛տ կեցէք մարմնաւոր ցանկութիւններէն, որոնք կը մարտնչին անձին դէմ:
אהובים אזהירכם כגרים ותושבים הנזרו מתאות הבשר המתגרות בנפש׃
12 Պարկե՛շտ վարք ունեցէք հեթանոսներուն մէջ, որպէսզի՝ այն բանին համար որ կը բամբասեն ձեզ իբր չարագործներ, այցելութեան օրը փառաւորեն Աստուած՝ տեսնելով ձեր բարի գործերը:
והיטיבו דרככם בגוים למען יביטו אל מעשיכם הטובים והיה תחת אשר חרפו אתכם כפעלי און יכבדו את האלהים ביום הפקדה׃
13 Ուստի հպատակեցէ՛ք ամէն մարդկային հաստատութեան՝ Տէրոջ համար. ըլլա՛յ թագաւորին՝ որպէս բարձրագոյնին,
והכנעו לכל פקדת אדם בגלל האדון אם למלך כראוי לראש׃
14 ըլլա՛յ կառավարիչներուն՝ որպէս անոր կողմէն ղրկուածներու, վրէժ առնելու չարագործներէն եւ գովելու բարեգործները:
אם למשלים כראוי לשלוחים מאתו לנקמת פעלי און ולתהלת עשי טוב׃
15 Որովհետեւ Աստուծոյ կամքն է որ պապանձեցնէք անմիտ մարդոց անգիտութիւնը՝ բարիք գործելով,
כי כן הוא חפץ אלהים אשר בעשותכם הטוב תסכרו את פי אולת האנשים אשר אין בם דעת׃
16 ըլլալով ազատ բայց գործածելով ձեր ազատութիւնը ո՛չ թէ որպէս չարամտութեան ծածկոց, հապա՝ իբր Աստուծոյ ծառաներ:
כחפשים ולא כאלו היתה לכם החפשה למכסה הרעה כי אם כעבדי אלהים׃
17 Պատուեցէ՛ք բոլորը. սիրեցէ՛ք եղբայրները. վախցէ՛ք Աստուծմէ. պատուեցէ՛ք թագաւորը:
נהגו כבוד בכל איש אהבו את האחים יראו את אלהים כבדו את המלך׃
18 Ծառանե՛ր, հպատակեցէ՛ք ձեր տէրերուն ամբողջ երկիւղածութեամբ. ո՛չ միայն բարիներուն եւ ազնիւներուն, այլ նաեւ կամակորներուն:
העבדים הכנעו לפני אדניכם בכל יראה לא לפני הטובים והענוים לבד כי אם גם לפני העקשים׃
19 Քանի որ եթէ մէկը՝ Աստուծոյ հանդէպ բարի խղճմտանքով՝ տոկայ անիրաւօրէն չարչարուելու տրտմութեան, ասիկա շնո՛րհք մըն է:
כי חסד הוא לאיש אם ישבע ממררים ויענה חנם למען דעת האלהים׃
20 Արդարեւ գովեստի արժանի ի՞նչ կայ, եթէ տոկաք՝ մինչ կը կռփահարուիք մեղանչած ըլլալով: Բայց եթէ տոկաք՝ մինչ կը չարչարուիք բարիք գործած ըլլալով, ասիկա շնո՛րհք մըն է Աստուծոյ քով:
כי אם חטא תחטאו וסבלתם מכות אגרוף מה תתהללו אך אם תענו וסבלתם בעשותכם הטוב חסד הוא מלפני אלהים׃
21 Քանի որ դուք կանչուեցաք այս բանին համար, որովհետեւ Քրիստո՛ս ալ չարչարուեցաւ ձեզի համար եւ օրինակ թողուց ձեզի՝ որպէսզի հետեւիք իր հետքերուն:
כי לזאת נקראתם כי גם המשיח ענה בעבורכם והשאיר לכם מופת ללכת בעקבותיו׃
22 Ան մեղք չգործեց, ո՛չ ալ նենգութիւն գտնուեցաւ անոր բերանին մէջ:
אשר חטא לא עשה ולא מרמה בפיו׃
23 Երբ կը հեգնուէր, փոխարէնը չէր հեգներ. կը չարչարուէր, բայց չէր սպառնար, հապա կը յանձնէր ինքզինք արդարութեամբ դատողին:
אשר שמע חרפתו ולא השיב נענה ולא גער כי אם מסר דינו לשפט צדק ואת חטאתנו הוא נשא בגויתו על העץ׃
24 Ի՛նք քաւեց մեր մեղքերը խաչափայտին վրայ՝ իր մարմինով, որպէսզի՝ զերծ ըլլալով մեղքէն՝ ապրինք արդարութեան համար: Դուք անոր վէրքերո՛վ բժշկուեցաք.
למען נחיה לצדקה מאחר שנפטרנו מן החטאים׃
25 որովհետեւ մոլորեալ ոչխարներու պէս էիք, բայց հիմա վերադարձաք ձեր անձերուն Հովիւին եւ Տեսուչին:
אשר בחברתו נרפא לכם כי הייתם כצאן אבדות ועתה שבתם אל הרעה פקיד נפשתיכם׃

< ԱՌԱՋԻՆ ՊԵՏՐՈՍԻ 2 >