< ԱՌԱՋԻՆ ՅՈՎՀԱՆՆՈՒ 1 >

1 Կեանքի Խօսքին մասին - որ սկիզբէն էր, որ մենք լսեցինք, որ մեր աչքերով տեսանք, որ դիտեցինք ու մեր ձեռքերը շօշափեցին.
はじめからあったもの,わたしたちが聞いたもの,わたしたちの目で見たもの,わたしたちが見,わたしたちの手が触れたもの,すなわち,命の言葉について,
2 (արդարեւ կեանքը յայտնուեցաւ, մենք տեսանք զայն, եւ կը վկայենք ու կը պատմենք ձեզի այդ յաւիտենական կեանքին մասին, որ Հօրը քով էր եւ յայտնուեցաւ մեզի.) - (aiōnios g166)
(そして,その命は現わされ,わたしたちは見たので,証言し,あなた方にその命,すなわち父と共にあり,わたしたちに現わされた永遠の命を知らせているのです。) (aiōnios g166)
3 ինչ որ տեսանք ու լսեցինք՝ կը պատմենք ձեզի, որպէսզի դո՛ւք ալ հաղորդութիւն ունենաք մեզի հետ: Մեր հաղորդութիւնը Հօրը հետ է, եւ իր Որդիին՝ Յիսուս Քրիստոսի հետ:
わたしたちは見聞きしたことをあなた方に知らせます。それは,あなた方もわたしたちと交わりを持つようになるためです。わたしたちの交わりは父と共にあり,そのみ子イエス・キリストと共にあります。
4 Կը գրենք ձեզի այս բաները, որպէսզի ձեր ուրախութիւնը լման ըլլայ:
そして,わたしたちがこれらの事をあなた方に書くのは,わたしたちの喜びが満たされるためです。
5 Եւ սա՛ է այն պատգամը՝ որ լսեցինք իրմէ ու կը հաղորդենք ձեզի, թէ Աստուած լոյս է, եւ անոր մէջ բնաւ խաւար չկայ:
わたしたちが彼から聞いており,あなた方に知らせる音信とは,神は光であって,その方の内には少しも闇がないということです。
6 Եթէ ըսենք. «Մենք հաղորդութիւն ունինք անոր հետ», սակայն խաւարի մէջ ընթանանք, կը ստենք ու չենք կիրարկեր ճշմարտութիւնը:
もし,自分がその方と交わりを持っていると言いながら,闇の中を歩むなら,わたしたちは偽っており,真理を告げていません。
7 Իսկ եթէ լոյսի մէջ ընթանանք, ինչպէս ան լոյսի մէջ է, հաղորդութիւն կ՚ունենանք իրարու հետ, եւ անոր Որդիին՝ Յիսուս Քրիստոսի արիւնը կը մաքրէ մեզ ամէն մեղքէ:
しかし,その方が光の中におられるように,わたしたちが光の中を歩むなら,わたしたちは互いに交わりを持ち,そのみ子イエス・キリストの血がわたしたちをあらゆる罪から清めるのです。
8 Եթէ ըսենք. «Մենք մեղք մը չունինք», կը խաբենք մենք մեզ, ու ճշմարտութիւն չկայ մեր մէջ:
もし自分には罪がないと言うなら,わたしたちは自分を欺いており,真理はわたしたちの内にありません。
9 Իսկ եթէ խոստովանինք մեր մեղքերը, ան հաւատարիմ եւ արդար է՝ ներելու մեր մեղքերը, ու մաքրելու մեզ ամէն անիրաւութենէ:
もしわたしたちが自分の罪を告白するなら,その方は誠実また公正な方なので,わたしたちのあらゆる罪を許してくださり,わたしたちをあらゆる不正から清めてくださいます。
10 Եթէ ըսենք. «Մենք մեղանչած չենք», ստախօս կը նկատենք՝՝ զայն, եւ անոր խօսքը մեր մէջ չէ:
もし自分は罪を犯したことがないと言うなら,わたしたちはその方を偽り者にするのであり,その方の言葉はわたしたちの内にありません。

< ԱՌԱՋԻՆ ՅՈՎՀԱՆՆՈՒ 1 >