< ԱՌԱՋԻՆ ՅՈՎՀԱՆՆՈՒ 5 >

1 Ո՛վ որ կը հաւատայ թէ Յիսուս՝ Քրիստո՛սն է, ծնած է Աստուծմէ. եւ ո՛վ որ կը սիրէ ծնողը՝ կը սիրէ նաեւ անկէ ծնածը:
כל המאמין כי ישוע הוא המשיח הנה זה ילד מאלהים וכל האהב את מולידו יאהב גם את הנולד מאתו׃
2 Երբ սիրենք Աստուած ու պահենք անոր պատուիրանները, ատով կը գիտնանք թէ կը սիրենք Աստուծոյ զաւակները:
בזאת נדע כי נאהב את בני האלהים באהבתנו את האלהים ובשמרנו את מצותיו׃
3 Քանի որ սա՛ է Աստուծոյ սէրը.- պահել անոր պատուիրանները: Իսկ անոր պատուիրանները ծանր չեն,
כי זאת אהבת אלהים היא אשר נשמר את מצותיו ומצותיו אינן כבדות׃
4 որովհետեւ ո՛վ որ Աստուծմէ ծնած է՝ կը յաղթէ աշխարհին. մեր հաւատքն է որ կը յաղթէ աշխարհին՝՝:
כי כל הנולד מאת האלהים מנצח את העולם ואמונתנו הנצחון המנצח את העולם׃
5 Ո՞վ կը յաղթէ աշխարհին, եթէ ոչ ա՛ն՝ որ կը հաւատայ թէ Յիսուս Աստուծոյ Որդին է:
מי הוא זה המנצח את העולם אם לא המאמין בישוע שהוא בן האלהים׃
6 Ի՛նքն է՝ Յիսուս Քրիստոս՝ որ եկաւ ջուրով ու արիւնով. ո՛չ միայն ջուրով, հապա՝ ջուրով եւ արիւնով. ու Հոգի՛ն է որ կը վկայէ, որովհետեւ Հոգին ճշմարտութիւն է:
זה הוא אשר בא במים ובדם ישוע המשיח לא במים לבד כי אם במים ובדם והרוח הוא המעיד כי הרוח הוא האמת׃
7 Արդարեւ երե՛ք են՝ որ կը վկայեն երկինքի մէջ.- Հայրը, Խօսքը եւ Սուրբ Հոգին, ու այս երեքը մէկ են:
כי שלשה המה המעידים בשמים האב הדבר ורוח הקדש ושלשתם אחד המה׃
8 Նաեւ երե՛ք են՝ որ կը վկայեն երկրի վրայ՝՝.- Հոգին, ջուրը եւ արիւնը, ու այս երեքը միաձայն են:
ושלשה המה המעידים בארץ הרוח המים והדם ושלשתם לאחת המה׃
9 Եթէ կ՚ընդունինք մարդոց վկայութիւնը, Աստուծոյ վկայութիւնը աւելի մեծ է. որովհետեւ ա՛յս է Աստուծոյ վկայութիւնը՝ որ տուաւ իր Որդիին մասին:
אם נקבל עדות בני אדם הנה עדות האלהים גדולה ממנה כי זאת היא עדות האלהים אשר העיד על בנו׃
10 Ա՛ն որ կը հաւատայ Աստուծոյ Որդիին՝ իր մէջ ունի այս վկայութիւնը: Ա՛ն որ չի հաւատար Աստուծոյ՝ ստախօս կը նկատէ՝՝ զայն, որովհետեւ չի հաւատար այն վկայութեան՝ որ Աստուած տուաւ իր Որդիին մասին:
המאמין בבן האלהים יש לו העדות בנפשו ואשר לא יאמין לאלהים לכזב שמהו יען לא האמין בעדות אשר העיד האלהים על בנו׃
11 Իսկ սա՛ է վկայութիւնը.- Աստուած տուաւ մեզի յաւիտենական կեանքը, եւ այս կեանքը անոր Որդիին մէջ է: (aiōnios g166)
וזאת היא העדות כי חיי עולמים נתן לנו האלהים והחיים האלה בבנו המה׃ (aiōnios g166)
12 Ա՛ն որ ունի Որդին՝ ունի կեանքը. ա՛ն որ չունի Աստուծոյ Որդին՝ չունի կեանքը:
אשר יש לו הבן יש לו החיים ואשר אין לו בן האלהים אין לו החיים׃
13 Գրեցի այս բաները ձեզի՝ որ կը հաւատաք Աստուծոյ Որդիին անունին, որպէսզի գիտնաք թէ ունիք յաւիտենական կեանքը: (aiōnios g166)
זאת כתבתי אליכם המאמינים בשם בן האלהים למען תדעון שיש לכם חיי עולם ולמען תאמינו בשם בן האלהים׃ (aiōnios g166)
14 Այն համարձակութիւնը որ ունինք անոր քով՝ սա՛ է.- եթէ որեւէ բան խնդրենք իր կամքին համաձայն, կը լսէ մեզ:
וזה הוא בטחוננו אליו אשר אם נשאל דבר כפי רצונו ישמענו׃
15 Ու եթէ գիտե՛նք թէ կը լսէ մեզ՝ ի՛նչ որ ալ խնդրենք, գիտենք նաեւ թէ կ՚ունենանք այն բաները՝ որ կը խնդրենք իրմէ:
ומדעתנו כי ישמענו לכל אשר נשאל נדע גם זאת כי נשיג את המשאלות אשר שאלנו ממנו׃
16 Եթէ մէկը տեսնէ թէ իր եղբայրը կը գործէ մեղք մը՝ որ մահացու չէ, թող խնդրէ, եւ Աստուած կեանք պիտի տայ անոր, այսինքն անոնց՝ որ մահացու մեղք չեն գործեր: Մեղք կայ՝ որ մահացու է. չեմ ըսեր որ թախանձէ անոր համար:
איש כי יראה את אחיו חוטא חטאת אשר לא למות שאל ישאל בעדו ויתן לו חיים לכל אשר חטאו לא למות הן יש חטא למות על זה לא אמר לשאל בעדו׃
17 Ամէն անիրաւութիւն մեղք է, բայց մեղք կայ՝ որ մահացու չէ:
כל מעשה שלא כמשפט חטא היא ויש חטא שלא למות׃
18 Գիտենք թէ ո՛վ որ Աստուծմէ ծնած է՝ չի մեղանչեր: Ո՛վ որ Աստուծմէ ծնած է՝ կը պահէ ինքզինք, ու Չարը չի դպչիր իրեն:
ידענו כי כל הנולד מאת האלהים לא יחטא כי אשר ילד מאת האלהים ישמר את נפשו והרע לא יגע בו׃
19 Գիտենք թէ մենք Աստուծմէ ենք, իսկ ամբողջ աշխարհը Չարին մէջ մխրճուած է:
ידענו כי מאלהים אנחנו וכל העולם ברע הוא׃
20 Նաեւ գիտենք թէ Աստուծոյ Որդին եկաւ, եւ ուշիմութիւն տուաւ մեզի՝ որպէսզի ճանչնանք Ճշմարիտը: Ու մենք այդ Ճշմարիտին մէջ ենք, անոր Որդիին՝ Յիսուս Քրիստոսի մէջ. ի՛նքն է ճշմարիտ Աստուածը եւ յաւիտենական կեանքը: (aiōnios g166)
וידענו כי בא בן אלהים ויתן לנו בינה לדעת את האמתי ובאמתי אנחנו בבנו ישוע המשיח זה הוא האל האמתי וחיי העולם׃ (aiōnios g166)
21 Որդեակնե՛ր, զգուշացէ՛ք կուռքերէն:
בני השמרו לכם מן האלילים אמן׃

< ԱՌԱՋԻՆ ՅՈՎՀԱՆՆՈՒ 5 >