< ԱՌԱՋԻՆ ՅՈՎՀԱՆՆՈՒ 4 >

1 Սիրելինե՛ր, մի՛ հաւատաք ամէն հոգիի, հապա քննեցէ՛ք հոգիները՝ թէ արդեօք Աստուծմէ՛ են. որովհետեւ շատ սուտ մարգարէներ երեւան ելած են աշխարհի մէջ:
אהובי אל תאמינו לכל רוח כי אם בחנו הרוחות אם מאלהים המה כי נביאי שקר רבים יצאו לעולם׃
2 Սա՛պէս կը ճանչնաք Աստուծոյ Հոգին.- ամէն հոգի որ կը դաւանի թէ Յիսուս Քրիստոս մարմինով եկաւ, Աստուծմէ է.
בזאת תכירו את רוח אלהים כל רוח המודה בישוע המשיח כי בא בבשר מאלהים הוא׃
3 իսկ ամէն հոգի որ չի դաւանիր թէ Յիսուս Քրիստոս մարմինով եկաւ, Աստուծմէ չէ. եւ ա՛յս է Նեռի հոգին, որուն մասին լսեցիք թէ պիտի գայ, ու արդէն աշխարհի մէջ է:
וכל רוח אשר איננו מודה בישוע האדון כי בא בבשר לא מאלהים הוא וזה הוא רוח צר המשיח אשר שמעתם עליו כי בוא יבא ועתה הנה הוא בעולם׃
4 Դուք Աստուծմէ էք, որդեակնե՛ր, եւ յաղթեցիք անոնց. որովհետեւ ա՛ն որ ձեր մէջ է՝ աւելի մեծ է, քան ա՛ն՝ որ աշխարհի մէջ է:
אתם הבנים הנכם מאלהים ונצחתם אתם כי אשר בכם גדול הוא מאשר בעולם׃
5 Անոնք աշխարհէն են. ուստի կը խօսին աշխարհի մասին, եւ աշխարհը մտիկ կ՚ընէ անոնց:
המה מן העולם על כן מהעולם ידברו והעולם ישמע אליהם׃
6 Իսկ մենք Աստուծմէ ենք. ա՛ն որ կը ճանչնայ Աստուած՝ մտիկ կ՚ընէ մեզի, ա՛ն որ Աստուծմէ չէ՝ մտիկ չ՚ըներ մեզի: Ասո՛վ կը գիտնանք ճշմարտութեան Հոգին ու մոլորութեան հոգին:
ואנחנו מאלהים הננו היודע את האלהים ישמע אלינו ואשר איננו מאלהים לא ישמע אלינו בזאת נכיר את רוח האמת ואת רוח התועה׃
7 Սիրելինե՛ր, սիրե՛նք զիրար, քանի որ սէրը Աստուծմէ է: Ո՛վ որ կը սիրէ՝ ծնած է Աստուծմէ ու կը ճանչնայ Աստուած:
אהובי נאהב נא איש את רעהו כי האהבה מאלהים היא וכל אשר יאהב נולד מאלהים וידע את האלהים׃
8 Ա՛ն որ չի սիրեր՝ չի ճանչնար Աստուած, որովհետեւ Աստուած սէր է:
ואשר איננו אהב לא ידע את האלהים כי האלהים הוא אהבה׃
9 Աստուծոյ սէրը սա՛պէս բացայայտուեցաւ մեզի հանդէպ. Աստուած աշխարհ ղրկեց իր միածին Որդին, որպէսզի ապրինք անոր միջոցով:
בזאת נראתה אהבת האלהים לנו כי שלח האלהים את בנו את יחידו לעולם למען נחיה על ידו׃
10 Սէրը ասո՛ր մէջ է. ո՛չ թէ մենք սիրեցինք Աստուած, հապա ա՛ն սիրեց մեզ եւ ղրկեց իր Որդին՝ իբր քաւութիւն մեր մեղքերուն:
בזאת היא האהבה לא שאנחנו אהבנו את האלהים כי אם הוא אהב אותנו וישלח את בנו לכפרה על חטאתינו׃
11 Սիրելինե՛ր, եթէ Աստուած ա՛յսպէս սիրեց մեզ, մենք ալ պարտաւոր ենք սիրել զիրար:
אהובי אם ככה אהב אתנו האלהים גם אנחנו חיבים לאהבה איש את רעהו׃
12 Ո՛չ մէկը երբեք տեսած է Աստուած: Եթէ սիրենք զիրար, Աստուած կը բնակի մեր մէջ ու անոր սէրը կատարեալ է:
את האלהים לא ראה איש מעולם ואם נאהב איש את רעהו האלהים יעמד בקרבנו ואהבתו נשלמה בנו׃
13 Ան իր Հոգիէն տուաւ մեզի. ասո՛վ գիտենք թէ մենք կը բնակինք անոր մէջ, ան ալ՝ մեր մէջ:
בזאת נדע אשר בו נקום והוא בנו כי נתן לנו מרוחו׃
14 Ու մենք տեսանք եւ կը վկայենք թէ Հայրը ղրկեց իր Որդին իբր աշխարհի Փրկիչ:
ואנחנו חזינו ונעידה כי האב שלח את הבן מושיע העולם׃
15 Ո՛վ որ կը դաւանի թէ Յիսուս Աստուծոյ Որդին է, Աստուած կը բնակի անոր մէջ, ան ալ՝ Աստուծոյ մէջ:
כל המודה כי ישוע הוא בן האלהים האלהים שכן בו והוא באלהים׃
16 Մենք գիտցանք Աստուծոյ մեզի հանդէպ ունեցած սէրը, ու հաւատացինք: Աստուած սէր է. ա՛ն որ կը բնակի սիրոյ մէջ՝ կը բնակի Աստուծոյ մէջ, եւ Աստուած՝ անոր մէջ:
ואנחנו ידענו ונאמן באהבה אשר אלהים אהב אתנו האלהים הוא אהבה והעמד באהבה עמד באלהים והאלהים עמד בו׃
17 Ինչպէս ի՛նք է, նոյնպէս մե՛նք ենք այս աշխարհի մէջ. ասո՛վ մեր սէրը կատարեալ է, որպէսզի համարձակութիւն ունենանք դատաստանին օրը:
ובזאת נשלמה בנו האהבה בהיות לנו בטחון ביום הדין כי כמהו כן גם אנחנו בעולם הזה׃
18 Սիրոյ մէջ վախ չկայ, հապա կատարեալ սէրը կը վտարէ վախը. որովհետեւ վախը կ՚ենթադրէ պատուհաս: Ուստի ո՛վ որ կը վախնայ՝ կատարեալ չէ սիրոյ մէջ:
אין אימה באהבה כי אם האהבה השלמה תגרש את האימה כי באימה מעצבה ואשר באימה איננו שלם באהבה׃
19 Մենք կը սիրենք զայն, որովհետեւ նախ ա՛ն սիրեց մեզ:
אנחנו אהבים אתו כי הוא קדם לאהבה אתנו׃
20 Եթէ մէկը ըսէ. «Ես կը սիրեմ Աստուած», եւ ատէ իր եղբայրը, ստախօս է. որովհետեւ ա՛ն որ չի սիրեր իր եղբայրը՝ որ կը տեսնէ, ի՞նչպէս կրնայ սիրել Աստուած՝ որ չի տեսներ:
כי יאמר איש אהב אני את האלהים והוא שנא את אחיו כזב הוא כי אשר לא יאהב את אחיו אשר הוא ראה איככה יוכל לאהב את האלהים אשר איננו ראה אתו׃
21 Եւ սա՛ պատուիրանը ունինք անկէ. «Ո՛վ որ կը սիրէ Աստուած, թող սիրէ նաեւ իր եղբայրը»:
וזאת המצוה יש לנו מאתו כי האהב את האלהים יאהב גם את אחיו׃

< ԱՌԱՋԻՆ ՅՈՎՀԱՆՆՈՒ 4 >