< ԱՌԱՋԻՆ ՅՈՎՀԱՆՆՈՒ 3 >

1 Տեսէ՛ք թէ Հայրը ինչպիսի՜ սէր շնորհեց մեզի, որպէսզի մենք Աստուծոյ զաւակներ կոչուինք. ուստի աշխարհը չի ճանչնար մեզ, որովհետեւ չճանչցաւ զինք:
ראו מה גדלה אהבת האב הנתונה לנו אשר נקרא בני האלהים על כן העולם איננו ידע אתנו יען כי אותו לא ידע׃
2 Սիրելինե՛ր, հիմա մենք Աստուծոյ զաւակներն ենք, եւ տակաւին բացայայտ չէ թէ ի՛նչ պիտի ըլլանք. բայց գիտենք թէ երբ ինք երեւնայ՝ իրեն պէս պիտի ըլլանք, որովհետեւ պիտի տեսնենք զինք՝ ինչպէս որ է:
אהובי עתה בנים לאלהים אנחנו ועוד לא נגלה מה נהיה אך ידענו כי בהגלותו נדמה לו כי נראהו כאשר הוא׃
3 Ո՛վ որ այս յոյսը ունի անոր վրայ, կը մաքրագործէ ինքզինք՝ ինչպէս ան մաքուր է:
וכל אשר לו תקוה כזאת יטהר את עצמו כאשר טהור גם הוא׃
4 Ո՛վ որ մեղք կը գործէ՝ կը գործէ նաեւ անօրէնութիւն, եւ բո՛ւն մեղքը՝ անօրէնութիւնն է:
כל העשה חטא גם פשע בתורה הוא והחטא הוא פשע בתורה׃
5 Եւ գիտէք թէ ան յայտնուեցաւ՝ որպէսզի քաւէ մեր մեղքերը. բայց անոր մէջ մեղք չկայ:
וידעתם כי הוא נגלה לשאת את חטאינו ובו אין חטא׃
6 Ո՛վ որ կը բնակի անոր մէջ՝ չի մեղանչեր. ո՛վ որ մեղանչէ, տեսած չէ զայն ու ճանչցած չէ զայն:
כל העמד בו לא יחטא כל החוטא לא ראהו גם לא ידעו׃
7 Որդեակնե՛ր, ո՛չ մէկը թող մոլորեցնէ ձեզ. ո՛վ որ արդարութիւն կը գործէ՝ արդար է, ինչպէս ան արդար է:
בני אל יתעה אתכם איש העשה צדקה צדיק הוא כאשר הוא צדיק׃
8 Ո՛վ որ մեղք կը գործէ՝ Չարախօսէն է, որովհետեւ Չարախօսը կը մեղանչէ սկիզբէն ի վեր. Աստուծոյ Որդին յայտնուեցաւ՝ որպէսզի քանդէ Չարախօսին գործերը:
והעשה חטא מן השטן הוא כי השטן חטא מראש לזאת נגלה בן האלהים להפר את פעלות השטן׃
9 Ո՛վ որ Աստուծմէ ծնած է՝ մեղք չի գործեր, որովհետեւ անոր սերմը կը մնայ իր մէջ. ու չի կրնար մեղանչել, քանի որ Աստուծմէ ծնած է:
כל הנולד מאלהים לא יחטא כי זרעו בו יקום ולא יוכל לחטא כי מאלהים נולד׃
10 Ասո՛վ բացայայտ կ՚ըլլան Աստուծոյ զաւակներն ու Չարախօսին զաւակները: Ո՛վ որ արդարութիւն չի գործեր՝ Աստուծմէ չէ, ո՛չ ալ ա՛ն՝ որ չի սիրեր իր եղբայրը:
ונודעו בזאת בני האלהים ובני השטן כל איש אשר לא יעשה צדקה איננו מאלהים וכן כל אשר לא יאהב את אחיו׃
11 Արդարեւ սա՛ է այն պատգամը՝ որ դուք լսեցիք սկիզբէն, որ սիրենք զիրար:
כי זאת היא השמועה אשר שמעתם מראש לאהבה איש את רעהו׃
12 Չըլլա՛նք Կայէնի պէս, որ Չարէն էր ու մորթեց իր եղբայրը: Եւ ինչո՞ւ մորթեց զայն. քանի որ իր գործերը չար էին, իսկ իր եղբօր գործերը՝ արդար:
לא כקין אשר היה מן הרע והרג את אחיו ומדוע הרגו יען כי מעשיו היו רעים ומעשי אחיו מעשי צדק׃
13 Մի՛ զարմանաք, եղբայրնե՛րս, եթէ աշխարհը ատէ ձեզ:
אל תתמהו אחי אם ישנא אתכם העולם׃
14 Մենք գիտենք թէ անցանք մահէն կեանքի, որովհետեւ կը սիրենք եղբայրները. ա՛ն որ չի սիրեր եղբայրը՝ կը բնակի մահուան մէջ:
אנחנו ידענו כי עברנו מן המות אל החיים על כי נאהב את אחינו איש אשר לא יאהב את אחיו ישאר במות׃
15 Ո՛վ որ կ՚ատէ իր եղբայրը՝ մարդասպան է, եւ գիտէք թէ ո՛չ մէկ մարդասպանի մէջ կը բնակի յաւիտենական կեանքը: (aiōnios g166)
כל השנא את אחיו רצח נפש הוא וידעתם כי כל רצח נפש לא יתקימו בו חיי עולמים׃ (aiōnios g166)
16 Մենք գիտցանք Քրիստոսի սէրը, քանի որ ան ընծայեց իր անձը մեզի համար. մե՛նք ալ պարտաւոր ենք ընծայել մեր անձը մեր եղբայրներուն համար:
בזאת הכרנו את האהבה כי הוא נתן את נפשו בעדנו גם אנחנו חיבים לתת את נפשתינו בעד אחינו׃
17 Բայց եթէ մէկը՝ որ ունի այս աշխարհի ապրուստը, տեսնելով իր կարօտեալ եղբայրը՝ իր գութը գոցէ անկէ, ի՞նչպէս անոր մէջ Աստուծոյ սէրը բնակած կ՚ըլլայ:
ואיש אשר לו נכסי העולם והוא ראה את אחיו חסר לחם וקפץ את רחמיו ממנו איך תעמד בו אהבת אלהים׃
18 Որդեակնե՛րս, սիրե՛նք ո՛չ թէ խօսքով ու լեզուով, հապա՝ գործով եւ ճշմարտութեամբ:
בני אל נא נאהב במלין ובלשון כי אם בפעל ובאמת׃
19 Ասո՛վ կը գիտնանք թէ ճշմարտութենէն ենք, ու մեր սիրտերը կը վստահին անոր առջեւ երեւնալու.
ובזאת נדעה כי מן האמת אנחנו ולפניו נשקיט את לבותינו׃
20 որովհետեւ եթէ մեր սիրտը պարսաւէ մեզ, Աստուած աւելի մեծ է քան մեր սիրտը եւ գիտէ ամէն բան:
כי אם לבבנו ירשיע אתנו האלהים נשגב הוא מלבבנו וידע את כל׃
21 Սիրելինե՛ր, եթէ մեր սիրտը չպարսաւէ մեզ, այն ատեն համարձակութիւն կ՚ունենանք Աստուծոյ առջեւ,
אהובי אם לבבנו לא ירשיענו בטחון לנו באלהים׃
22 եւ ի՛նչ որ խնդրենք՝ կը ստանանք անկէ, որովհետեւ կը պահենք անոր պատուիրանները, ու կ՚ընենք անոր առջեւ հաճելի եղած բաները:
וכל אשר נשאל מאתו נקבל כי נשמר את מצותיו ונעשה את הרצוי לפניו׃
23 Սա՛ է անոր պատուիրանը, որ հաւատանք իր Որդիին՝ Յիսուս Քրիստոսի անունին, ու սիրենք զիրար՝ ինչպէս պատուիրեց մեզի:
וזאת היא מצותו להאמין בשם בנו ישוע המשיח ולאהבה איש את רעהו כאשר צונו׃
24 Ո՛վ որ կը պահէ անոր պատուիրանները՝ կը բնակի անոր մէջ, ան ալ՝ իր մէջ. եւ ասո՛վ գիտենք թէ ան կը բնակի մեր մէջ, այսինքն այն Հոգիով՝ որ տուաւ մեզի:
והשמר את מצותיו יקום בו והוא בו ובזאת נדע כי הוא שכן בנו ברוח אשר נתן לנו׃

< ԱՌԱՋԻՆ ՅՈՎՀԱՆՆՈՒ 3 >