< ԱՌԱՋԻՆ ՅՈՎՀԱՆՆՈՒ 1 >

1 Կեանքի Խօսքին մասին - որ սկիզբէն էր, որ մենք լսեցինք, որ մեր աչքերով տեսանք, որ դիտեցինք ու մեր ձեռքերը շօշափեցին.
את אשר היה מראש אשר שמענו ובעינינו ראינו אשר הבטנו ואשר מששו ידינו על דבר החיים׃
2 (արդարեւ կեանքը յայտնուեցաւ, մենք տեսանք զայն, եւ կը վկայենք ու կը պատմենք ձեզի այդ յաւիտենական կեանքին մասին, որ Հօրը քով էր եւ յայտնուեցաւ մեզի.) - (aiōnios g166)
והחיים נגלו ונרא ומעידים אנחנו ומודיעים לכם את חיי העולם אשר היו עם האב ונגלו לנו׃ (aiōnios g166)
3 ինչ որ տեսանք ու լսեցինք՝ կը պատմենք ձեզի, որպէսզի դո՛ւք ալ հաղորդութիւն ունենաք մեզի հետ: Մեր հաղորդութիւնը Հօրը հետ է, եւ իր Որդիին՝ Յիսուս Քրիստոսի հետ:
את אשר ראינו ושמענו נודיעה לכם למען תתחברו לנו גם אתם והתחברותנו היא עם האב ועם בנו ישוע המשיח׃
4 Կը գրենք ձեզի այս բաները, որպէսզի ձեր ուրախութիւնը լման ըլլայ:
ואת זאת כתבים אנחנו לכם למען תהיה שמחתכם שלמה׃
5 Եւ սա՛ է այն պատգամը՝ որ լսեցինք իրմէ ու կը հաղորդենք ձեզի, թէ Աստուած լոյս է, եւ անոր մէջ բնաւ խաւար չկայ:
וזאת היא השמועה אשר שמענו ממנו ונגד לכם כי האלהים אור הוא וכל חשך אין בו׃
6 Եթէ ըսենք. «Մենք հաղորդութիւն ունինք անոր հետ», սակայն խաւարի մէջ ընթանանք, կը ստենք ու չենք կիրարկեր ճշմարտութիւնը:
אם נאמר כי יש לנו התחברות עמו ונתהלך בחשך הננו כזבים ופעלתנו איננה אמת׃
7 Իսկ եթէ լոյսի մէջ ընթանանք, ինչպէս ան լոյսի մէջ է, հաղորդութիւն կ՚ունենանք իրարու հետ, եւ անոր Որդիին՝ Յիսուս Քրիստոսի արիւնը կը մաքրէ մեզ ամէն մեղքէ:
אך אם באור נלך כאשר הוא באור הנה נתחברנו יחד ודם ישוע המשיח בנו יטהרנו מכל חטא׃
8 Եթէ ըսենք. «Մենք մեղք մը չունինք», կը խաբենք մենք մեզ, ու ճշմարտութիւն չկայ մեր մէջ:
אם נאמר כי אין בנו חטא הננו מתעים את נפשתינו והאמת אין בנו׃
9 Իսկ եթէ խոստովանինք մեր մեղքերը, ան հաւատարիմ եւ արդար է՝ ներելու մեր մեղքերը, ու մաքրելու մեզ ամէն անիրաւութենէ:
ואם נתודה את חטאתינו נאמן הוא וצדיק לסלח לנו את חטאתינו ולטהרנו מכל עון׃
10 Եթէ ըսենք. «Մենք մեղանչած չենք», ստախօս կը նկատենք՝՝ զայն, եւ անոր խօսքը մեր մէջ չէ:
ואם נאמר כי לא חטאנו לכזב נשימנו ודברו אין בנו׃

< ԱՌԱՋԻՆ ՅՈՎՀԱՆՆՈՒ 1 >