< ԱՌԱՋԻՆ ԿՈՐՆԹԱՑԻՍ 9 >

1 Միթէ ես առաքեալ չե՞մ. միթէ ես ազատ չե՞մ. միթէ աչքերովս չտեսա՞յ Յիսուս Քրիստոսը՝ մեր Տէրը. դուք իմ գործս չէ՞ք Տէրոջմով:
הלא שליח אנכי הלא חפשי אנכי הלא ראיתי את ישוע המשיח אדנינו הלא אתם פעלי באדנינו׃
2 Նոյնիսկ եթէ ուրիշներուն առաքեալ չըլլամ, գոնէ ձեզի համար՝ եմ. որովհետեւ իմ առաքելութեանս կնիքը դո՛ւք էք Տէրոջմով:
ואם אינני שליח לאחרים אך לכם הנני שליח כי חותם שליחותי אתם באדנינו׃
3 Սա՛ է իմ ջատագովականս անոնց՝ որ կը հարցաքննեն զիս.
וזאת התנצלותי כנגד הדנים אותי׃
4 «Միթէ մենք իրաւունք չունի՞նք ուտելու եւ խմելու:
האין רשות בידנו לאכל ולשתות׃
5 Միթէ մենք իրաւունք չունի՞նք Քրիստոսով քոյր եղող կին մը մեզի հետ տանելու, ինչպէս միւս առաքեալները, Տէրոջ եղբայրներն ու Կեփաս կ՚ընեն:
האין רשות בידנו להוליך עמנו אחות לאשה כמו גם השליחים האחרים וכמו אחי האדון וכמו כיפא׃
6 Կամ միայն ես ու Բառնաբա՞ս իրաւունք չունինք աշխատելէ զերծ ըլլալու:
אם לי לבדי ולבר נבא לא נתנה רשות להבטל ממלאכה׃
7 Ո՞վ երբեք մարտնչելու կ՚երթայ իր սեփական ծախսով. ո՞վ այգի կը տնկէ եւ անոր պտուղէն չ՚ուտեր. կամ ո՞վ կը հովուէ ու հօտին կաթով չի սնանիր՝՝:
מי הלך לצבא במשכרת של עצמו מי נטע כרם ולא יאכל את פריו מי רעה עדר ומחלב העדר לא יאכל׃
8 Միթէ մա՞րդկօրէն կ՚ըսեմ այս բաները, կամ արդեօք Օրէնքն ալ նոյնը չ՚ը՞սեր:
הכי לפי דרכו של אדם אני מדבר כזאת הלא גם התורה אמרת כן׃
9 Քանի որ Մովսէսի Օրէնքին մէջ գրուած է. «Մի՛ կապեր կալի մէջ աշխատող՝՝ եզին դունչը»: Միթէ Աստուած եզնե՞րը կը հոգայ,
כי כתוב בתורת משה לא תחסם שור בדישו הלשורים הושש האלהים׃
10 թէ ոչ՝ անշուշտ մեզի՛ համար կ՚ըսէ: Անկասկած մեզի՛ համար գրուած է. որովհետեւ ա՛ն որ կը հերկէ՝ պարտաւոր է յոյսով հերկել, եւ ա՛ն որ կը կամնէ՝ բաժին առնելու յոյսով՝՝:
או אך למעננו מדבר אכן למעננו נכתב כי החרש יחרש אלי תקוה והדש ידוש אלי תקוה לקחת חלקו בתקוה׃
11 Եթէ մենք ձեր մէջ հոգեւոր բաներ սերմանեցինք, մե՞ծ բան է՝ եթէ ձեզմէ մարմնաւոր բաներ հնձենք:
אם זרענו בכם עניני הרוח הכי דבר גדול הוא אם נקצר מכם עניני הבשר׃
12 Եթէ ուրիշներ բաժին ունին այս իրաւունքին՝ ձեր վրայ, առաւելապէս մե՛նք չունի՞նք. բայց մենք այս իրաւունքը չօգտագործեցինք, հապա ամէն բանի կը դիմանանք, որպէսզի արգելք չըլլանք Քրիստոսի աւետարանին:
ואם לאחרים יש רשות עליכם הלא ביותר לנו אבל לא השתמשנו ברשות הזאת כי אם סבלנו את הכל לבלתי שום מעצור לבשורת המשיח׃
13 Չէ՞ք գիտեր թէ սուրբ բաներուն պաշտօնեաները՝ տաճարէ՛ն կ՚ուտեն, եւ անոնք որ զոհասեղանին կը սպասաւորեն՝ զոհասեղանէ՛ն բաժին կ՚առնեն:
הלא ידעתם כי עבדי עבדת הקדש אכלים מן הקדשים ומשרתי המזבח לקחים חלקם במזבח׃
14 Նոյնպէս ալ Տէրը պատուիրեց որ աւետարանը հռչակողները՝ աւետարանէն ապրին:
כן תקן אדנינו גם הוא אשר יחיו המבשרים על הבשורה׃
15 Բայց ես ասոնցմէ ո՛չ մէկը օգտագործեցի, ո՛չ ալ այս բաները գրեցի՝ որ ա՛յդպէս ըլլայ ինծի հանդէպ. որովհետեւ աւելի լաւ է ինծի՝ որ մեռնիմ, քան թէ մէկը իմ պարծանքս ոչնչացնէ:
ואנכי לא השתמשתי באחת מאלה וגם לא כתבתי זאת למען יעשה לי כזאת כי טוב לי המות מאשר ישים איש את תהלתי לריק׃
16 Արդարեւ եթէ աւետարանեմ՝ պարծենալիք ոչինչ ունիմ, որովհետեւ իմ վրաս դրուած հարկ մըն է. մա՛նաւանդ վա՛յ է ինծի՝ եթէ չաւետարանեմ:
אם אבשר את הבשורה אין לי תהלה כי החובה מטלת עלי ואוי לי אם לא אבשר׃
17 Քանի որ եթէ ասիկա կամովին ընեմ, վարձատրութիւն կ՚ունենամ. իսկ եթէ ակամայ՝ այդ ինծի վստահուած տնտեսութիւն մըն է:
כי אם ברצוני אעשה כן יהיה לי שכר ואם בעל כרחי פקדת משמרתי היא׃
18 Ուրեմն ի՞նչ է իմ վարձատրութիւնս. այն՝ որ աւետարանելու ատենս ձրի տամ Քրիստոսի աւետարանը, որպէսզի չարաչար չգործածեմ աւետարանէն ստացած իմ իրաւունքս:
ועתה מה הוא שכרי הלא זה שאבשר בשורת המשיח בלא מחיר לבלתי השתמש להנאת עצמי ברשיון הנתן לי בבשורה׃
19 Քանի որ՝ թէպէտ բոլորէն ազատ էի՝ ես զիս բոլորին ծառայ ըրի, որպէսզի շատերը շահիմ:
כי בהיותי חפשי מכל עשיתי עצמי עבד לכל אדם למען אקנא את הרבים׃
20 Հրեաներուն հետ Հրեայի պէս եղայ, որպէսզի Հրեաները շահիմ:
ואהי ליהודים כיהודי לקנות היהודים ואשר הם תחת התורה הייתי להם כמו תחת התורה למען קנות אותם אשר תחת התורה׃
21 Օրէնքի տակ եղողներուն հետ՝ իբր թէ Օրէնքի տակ, (ո՛չ թէ ես Օրէնքի տակ էի, ) որպէսզի Օրէնքի տակ եղողներն ալ շահիմ: Առանց Օրէնքի եղողներուն հետ՝ իբր թէ առանց Օրէնքի, (ո՛չ թէ ես Աստուծմէ օրէնք չունէի, հապա Քրիստոսի օրէնքին տակ էի, ) որպէսզի առանց Օրէնքի եղողներն ալ շահիմ:
לאלה אשר בלי תורה הייתי כבלי תורה אף כי אינני בלי תורת האלהים כי אם תחת תורת המשיח אנכי למען קנות אותם אשר בלי תורה׃
22 Տկարներուն հետ տկարի պէս եղայ, որպէսզի տկարները շահիմ. բոլորին հետ ամէն ինչ եղայ, որպէսզի ա՛նպայման ոմանք փրկեմ:
ולחלשים הייתי כחלש לקנות את החלשים הכל לכלם נהייתי למען בכל דרך אושיע אחדים׃
23 Եւ ասիկա կ՚ընեմ աւետարանին համար, որ հաղորդակից ըլլամ անոր:
ואת זאת אני עשה בעבור הבשורה למען אקח חלקי בה גם אנכי׃
24 Չէ՞ք գիտեր թէ ասպարէզին մէջ վազողները՝ բոլորը կը վազեն, բայց մէ՛կը կը ստանայ մրցանակը: Ուստի ա՛յնպէս վազեցէք՝ որ ստանա՛ք:
הלא ידעתם כי רצי המרוצה באסטדין רצים כלם ורק אחד מהם ישיג את שכר הנצוח ככה רוצו למען תשיגהו׃
25 Ո՛վ որ կը մրցի՝ չափաւորութիւն կը պահէ ամէն բանի մէջ. անոնք՝ եղծանելի պսակը ստանալու համար, իսկ մենք՝ անեղծանելին:
וכל העמד להאבק ינזר מכל דבר המה לקחת כתר נפסד ואנחנו לקחת כתר אשר איננו נפסד׃
26 Ուստի ես ա՛յդպէս կը վազեմ, ո՛չ թէ անստուգութեամբ. ես ա՛յդպէս կռփամարտ կ՚ընեմ, ո՛չ թէ հովը ծեծելով.
לכן הנני רץ לא כמו בחשכה הנני נלחם לא כהולם רוח׃
27 բայց կը ճնշեմ ու կը նուաճեմ մարմինս, որպէսզի՝ ուրիշներուն քարոզելէ ետք՝ ես ինքս խոտելի չըլլամ:
כי אם אדכא את גופי ואשעבדנו פן אהיה אני הקורא לאחרים נאלח בעצמי׃

< ԱՌԱՋԻՆ ԿՈՐՆԹԱՑԻՍ 9 >