< ԱՌԱՋԻՆ ԿՈՐՆԹԱՑԻՍ 8 >

1 Այժմ, ինչ կը վերաբերի կուռքերուն զոհուած բաներուն, գիտենք թէ բոլորս ալ գիտութիւն ունինք: Գիտութիւնը կը հպարտացնէ, բայց սէրը կը շինէ:
ועל דבר זבחי האלילים ידענו שיש דעה לכלנו הדעת תגביה לב והאהבה היא הבונה׃
2 Եթէ մէկը կը կարծէ թէ բա՛ն մը գիտէ, դեռ ոչինչ գիտէ այնպէս՝ ինչպէս պէտք է գիտնալ:
החשב כי הוא ידע דבר מה עוד לא ידע מאומה כאשר עליו לדעת אתו׃
3 Սակայն եթէ մէկը կը սիրէ Աստուած, ինք ճանչցուած է անկէ:
אבל אם יאהב איש את האלהים האלהים ידעו׃
4 Ուրեմն, ինչ կը վերաբերի կուռքերուն զոհուած բաները ուտելու, գիտենք թէ կուռքը ոչինչ է աշխարհի մէջ, եւ թէ ուրիշ ոեւէ Աստուած չկայ՝ մէկէն զատ:
ועל דבר אכילת זבחי האלילים הנה ידענו כי האליל אין בעולם ואין אלהים בלתי אחד׃
5 Քանի որ՝ թէեւ ըլլան աստուած կոչուածներ, թէ՛ երկինքը եւ թէ երկրի վրայ, (ինչպէս կան շատ աստուածներ ու շատ տէրեր, )
ואף כי יש הנקראים אלהים אם בשמים אם בארץ באשר יש אלהים רבים ואדנים רבים׃
6 մենք ունինք մէ՛կ Աստուած՝ Հա՛յրը, որմէ են բոլոր բաները, եւ մենք՝ անոր կը պատկանինք՝՝, ու մէ՛կ Տէր՝ Յիսուս Քրիստոս, որով գոյութիւն ունին՝՝ բոլոր բաները, եւ մենք՝ անով կանք:
אמנם לנו אך לא אחד האב אשר הכל ממנו ואנחנו אליו ואדון אחד ישוע המשיח אשר הכל על ידו ונחנו על ידו׃
7 Բայց բոլորը չունին այս գիտութիւնը. որովհետեւ ոմանք՝ մինչեւ հիմա խղճմտանքի հարց ունենալով կուռքի մասին՝ կ՚ուտեն զանոնք որպէս կուռքի զոհուած բան. եւ իրենց խղճմտանքը կը պղծուի՝ քանի որ տկար է:
אך לא בכלם הדעת כי יש אשר בזכרם עוד את האליל אכלים כזבח האליל ובכן לבם החלוש יתגאל׃
8 Սակայն կերակուրը չէ որ կը մօտեցնէ մեզ Աստուծոյ՝՝. քանի որ ո՛չ առատութեան մէջ կ՚ըլլանք՝ եթէ ուտենք, ո՛չ ալ կարօտութեան մէջ կ՚ըլլանք՝ եթէ չուտենք:
המאכל לא יקרב אתכם לאלהים כי אם נאכל אין לנו יתרון ואם לא נאכל לא נגרע׃
9 Բայց զգուշացէ՛ք որ ձեր այս ազատութիւնը տկարներուն սայթաքում չըլլայ:
אבל הזהרו פן יהיה אתו הרשיון שלכם למכשל החלשים׃
10 Քանի որ եթէ մէկը տեսնէ քեզ՝ որ գիտութիւն ունիս, սեղան նստած՝՝ կռատունի մէջ, այդ տկար եղողին խղճմտանքը պիտի չխրախուսուի՞ ուտել այն բաները՝ որ կուռքերուն զոհուած են.
כי האיש הראה אתך אשר לך הדעת מסב בבית אלילים הלא יעז ברוחו החלוש לאכל מזבחי אלילים׃
11 եւ քու գիտութեամբդ՝ այդ տկար եղբայրը պիտի կորսուի, որուն համար Քրիստոս մեռաւ:
ויאבד על ידי דעתך אחיך החלש אשר למענו מת המשיח׃
12 Իսկ երբ այսպէս կը մեղանչէք եղբայրներուն դէմ ու կը վիրաւորէք անոնց տկար խղճմտանքը, կը մեղանչէք Քրիստոսի՛ դէմ:
ואם ככה תחטאו לאחיכם ותכאיבו את רוחם החלוש למשיח אתם חטאים׃
13 Ուստի եթէ կերակուրը կը գայթակղեցնէ եղբայրս, յաւէ՛տ միս պիտի չուտեմ՝ որպէսզի չգայթակղեցնեմ եղբայրս: (aiōn g165)
על כן אם מאכלי מכשיל את אחי לא אכל בשר לעולם למען לא אכשיל את אחי׃ (aiōn g165)

< ԱՌԱՋԻՆ ԿՈՐՆԹԱՑԻՍ 8 >