< ԱՌԱՋԻՆ ԿՈՐՆԹԱՑԻՍ 8 >

1 Այժմ, ինչ կը վերաբերի կուռքերուն զոհուած բաներուն, գիտենք թէ բոլորս ալ գիտութիւն ունինք: Գիտութիւնը կը հպարտացնէ, բայց սէրը կը շինէ:
وَأَمَّا فِيمَا يَتَعَلَّقُ بِالذَّبَائِحِ الْمُقَدَّمَةِ لِلأَصْنَامِ، فَنَعْلَمُ أَنَّ الْمَعْرِفَةَ لِجَمِيعِنَا. غَيْرَ أَنَّ الْمَعْرِفَةَ تَنْفُخُ تَكَبُّراً، وَلَكِنَّ الْمَحَبَّةَ تَبْنِي. فَمَنْ ظَنَّ أَنَّهُ يَعْرِفُ شَيْئاً،١
2 Եթէ մէկը կը կարծէ թէ բա՛ն մը գիտէ, դեռ ոչինչ գիտէ այնպէս՝ ինչպէս պէտք է գիտնալ:
فَهُوَ لاَ يَعْرِفُ شَيْئاً بَعْدُ حَقَّ الْمَعْرِفَةِ.٢
3 Սակայն եթէ մէկը կը սիրէ Աստուած, ինք ճանչցուած է անկէ:
أَمَّا الَّذِي يُحِبُّ اللهَ، فَإِنَّ اللهَ يَعْرِفُهُ.٣
4 Ուրեմն, ինչ կը վերաբերի կուռքերուն զոհուած բաները ուտելու, գիտենք թէ կուռքը ոչինչ է աշխարհի մէջ, եւ թէ ուրիշ ոեւէ Աստուած չկայ՝ մէկէն զատ:
فَفِيمَا يَخُصُّ الأَكْلَ مِنْ ذَبَائِحِ الأَصْنَامِ، نَحْنُ نَعْلَمُ أَنَّ الصَّنَمَ لَيْسَ بِإِلهٍ مَوْجُودٍ فِي الْكَوْنِ، وَأَنَّهُ لاَ وُجُودَ إِلاَّ لإِلهٍ وَاحِدٍ.٤
5 Քանի որ՝ թէեւ ըլլան աստուած կոչուածներ, թէ՛ երկինքը եւ թէ երկրի վրայ, (ինչպէս կան շատ աստուածներ ու շատ տէրեր, )
حَتَّى لَوْ كَانَتِ الآلِهَةُ الْمَزْعُومَةُ مَوْجُودَةً فِي السَّمَاءِ أَوْ عَلَى الأَرْضِ وَمَا أَكْثَرَ تِلْكَ الآلِهَةَ وَالأَرْبَابَ!٥
6 մենք ունինք մէ՛կ Աստուած՝ Հա՛յրը, որմէ են բոլոր բաները, եւ մենք՝ անոր կը պատկանինք՝՝, ու մէ՛կ Տէր՝ Յիսուս Քրիստոս, որով գոյութիւն ունին՝՝ բոլոր բաները, եւ մենք՝ անով կանք:
فَلَيْسَ عِنْدَنَا نَحْنُ إِلاَّ إِلهٌ وَاحِدٌ هُوَ الآبُ الَّذِي مِنْهُ كُلُّ شَيْءٍ، وَنَحْنُ لَهُ؛ وَرَبٌّ وَاحِدٌ هُوَ يَسُوعُ الْمَسِيحُ الَّذِي بِهِ كُلُّ شَيْءٍ وَنَحْنُ بِهِ.٦
7 Բայց բոլորը չունին այս գիտութիւնը. որովհետեւ ոմանք՝ մինչեւ հիմա խղճմտանքի հարց ունենալով կուռքի մասին՝ կ՚ուտեն զանոնք որպէս կուռքի զոհուած բան. եւ իրենց խղճմտանքը կը պղծուի՝ քանի որ տկար է:
عَلَى أَنَّ هذِهِ الْحَقِيقَةَ لاَ يَعْرِفُهَا الْجَمِيعُ: فَبَعْضُهُمْ قَدْ تَعَوَّدُوا الظَّنَّ بِأَنَّ الأَصْنَامَ مَوْجُودَةٌ فِعْلاً، وَمَازَالُوا يَأْكُلُونَ مِنْ تِلْكَ الذَّبَائِحِ كَأَنَّهَا فِعْلاً مُقَدَّمَةٌ لَهَا، فَيَتَدَنَّسُ ضَمِيرُهُمْ بِسَبَبِ ضَعْفِهِ.٧
8 Սակայն կերակուրը չէ որ կը մօտեցնէ մեզ Աստուծոյ՝՝. քանի որ ո՛չ առատութեան մէջ կ՚ըլլանք՝ եթէ ուտենք, ո՛չ ալ կարօտութեան մէջ կ՚ըլլանք՝ եթէ չուտենք:
إِلاَّ أَنَّ الطَّعَامَ لاَ يُقَرِّبُنَا إِلَى اللهِ، فَإِنَّنَا إِنْ أَكَلْنَا مِنْهُ لاَ يَعْلُو مَقَامُنَا، وَإِنْ لَمْ نَأْكُلْ مِنْهُ لاَ يَصْغُرُ شَأْنُنَا!٨
9 Բայց զգուշացէ՛ք որ ձեր այս ազատութիւնը տկարներուն սայթաքում չըլլայ:
وَلكِنْ خُذُوا حِذْرَكُمْ لِكَيْ لاَ يَكُونَ حَقُّكُمْ هَذَا فَخّاً يَسْقُطُ فِيهِ الضُّعَفَاءُ.٩
10 Քանի որ եթէ մէկը տեսնէ քեզ՝ որ գիտութիւն ունիս, սեղան նստած՝՝ կռատունի մէջ, այդ տկար եղողին խղճմտանքը պիտի չխրախուսուի՞ ուտել այն բաները՝ որ կուռքերուն զոհուած են.
فَيَاصَاحِبَ الْمَعْرِفَةِ، إِنْ رَآكَ أَحَدٌ جَالِساً إِلَى الطَّعَامِ فِي هَيْكَلٍ لِلأَصْنَامِ، أَفَلاَ يَتَقَوَّى ضَمِيرُهُ، هُوَ الضَّعِيفُ، لِيَأْكُلَ مِنْ ذَبَائِحِ الأَصْنَامِ،١٠
11 եւ քու գիտութեամբդ՝ այդ տկար եղբայրը պիտի կորսուի, որուն համար Քրիստոս մեռաւ:
وَبِذَلِكَ يَتَدَمَّرُ ذَلِكَ الضَّعِيفُ، وَهُوَ أَخٌ لَكَ مَاتَ الْمَسِيحُ مِنْ أَجْلِهِ، بِسَبَبِ مَعْرِفَتِكَ!١١
12 Իսկ երբ այսպէս կը մեղանչէք եղբայրներուն դէմ ու կը վիրաւորէք անոնց տկար խղճմտանքը, կը մեղանչէք Քրիստոսի՛ դէմ:
فَإِذْ تُخْطِئُونَ هكَذَا إِلَى الإِخْوَةِ فَتَجْرَحُونَ ضَمَائِرَهُمُ الضَّعِيفَةَ، إِنَّمَا تُخْطِئُونَ إِلَى الْمَسِيحِ.١٢
13 Ուստի եթէ կերակուրը կը գայթակղեցնէ եղբայրս, յաւէ՛տ միս պիտի չուտեմ՝ որպէսզի չգայթակղեցնեմ եղբայրս: (aiōn g165)
لِذَا، إِنْ كَانَ بَعْضُ الطَّعَامِ فَخّاً يَسْقُطُ فِيهِ أَخِي، فَلَنْ آكُلَ لَحْماً أَبَداً، لِكَيْ لاَ أُسْقِطَ أَخِي! (aiōn g165)١٣

< ԱՌԱՋԻՆ ԿՈՐՆԹԱՑԻՍ 8 >