< ԱՌԱՋԻՆ ԿՈՐՆԹԱՑԻՍ 7 >

1 Ուրեմն, ինչ կը վերաբերի այն բաներուն՝ որոնց մասին գրեցիք ինծի, լաւ է մարդուն համար՝ որ կնոջ չմերձենայ:
ולענים מה שכתבתם אלי הנה טוב לאדם שלא יגע באשה׃
2 Բայց պոռնկութենէն խուսափելու համար՝ իւրաքանչիւրը թող ունենայ իր կինը, եւ ամէն կին թող ունենայ իր ամուսինը:
אך מפני הזנות תהי לכל איש אשתו ויהי לכל אשה בעלה׃
3 Ամուսինը թող հատուցանէ կնոջ ինչ որ կը պարտի, նմանապէս կինն ալ՝ իր ամուսինին:
האיש יקים חובת העונה לאשתו וכמו כן האשה לבעלה׃
4 Կինը իշխանութիւն չունի իր մարմինին վրայ, հապա՝ ամուսինը. նմանապէս ամուսինն ալ իշխանութիւն չունի իր մարմինին վրայ, հապա՝ կինը:
האשה איננה שלטת על גופה כי אם בעלה וכמו כן גם האיש איננו שלט על גופו כי אם אשתו׃
5 Մի՛ զրկէք զիրար, բայց միայն համաձայնութեամբ՝ ատենի մը համար, որ դուք ձեզ աղօթքի յատկացնէք ու դարձեալ գաք իրարու քով, որպէսզի Սատանան չփորձէ ձեզ՝ ձեր անժուժկալութեան համար:
אל תמנעו את עצמכם זה מזה זולתי בהסכמת שניכם על זמן קבוע להיות פנוים לתענית ולתפלה ותשובו ותתאחדו פן ינסה אתכם השטן בעבור פריצות יצרכם׃
6 Ասիկա կ՚ըսեմ՝ արտօնելով, ո՛չ թէ հրամայելով:
ואני אמר זאת בדרך עצה ולא בדרך מצוה׃
7 Որովհետեւ կ՚ուզէի որ բոլոր մարդիկ ըլլային ինծի պէս. բայց իւրաքանչիւրը ունի իր յատուկ շնորհը Աստուծմէ, մէկը՝ այսպէս, իսկ միւսը՝ այնպէս:
כי מי יתן והיה כל אדם כמני אך יש לכל איש מתנתו מאת האלהים זה בכה וזה בכה׃
8 Ուստի կ՚ըսեմ ամուրիներուն եւ այրիներուն. «Լաւ կ՚ըլլայ անոնց համար՝ եթէ մնան ինծի պէս»:
ואל הפנוים ואל האלמנות אמר אני כי טוב להם אם ישבו ככה כמו גם אני׃
9 Բայց եթէ ժուժկալութիւն չունին՝ թող ամուսնանան. որովհետեւ աւելի լաւ է ամուսնանալ՝ քան բորբոքիլ:
אך אם לא יוכלו להנזר יתחברו בנשואין כי טוב להתחבר בנשואין מהיות בער בתאוה׃
10 Իսկ ամուսնացածներուն կը հրամայեմ, ո՛չ թէ ես, հապա՝ Տէրը. «Կինը թող չզատուի իր ամուսինէն,
והנה את הנשואים אנכי מצוה ולא אנכי כי אם האדון אשר לא תפרש אשה מבעלה׃
11 (իսկ եթէ զատուի ալ՝ թող մնայ անամուսին, կամ հաշտուի իր ամուսինին հետ, ) եւ ամուսինը թող չձգէ իր կինը»:
ואם פרש תפרש ממנו תשב בלא איש או תתרצה לבעלה ואיש אל ישלח את אשתו׃
12 Բայց միւսներուն ե՛ս կ՚ըսեմ, ո՛չ թէ Տէրը. «Եթէ եղբայր մը ունենայ անհաւատ կին մը եւ անոր հաճելի ըլլայ բնակիլ իրեն հետ, թող չձգէ զայն:
והנה אל האחרים אמר אנכי ולא האדון כי תהיה לאח אשה אשר איננה מאמנת ורצונה לשבת עמו לא יעזבנה׃
13 Եւ կին մը որ ունի անհաւատ ամուսին մը, եթէ անոր հաճելի ըլլայ բնակիլ իրեն հետ, թող չձգէ զայն»:
ואשה כי יהיה לה בעל אשר איננו מאמין ורצונו לשבת עמה לא תעזבנו׃
14 Որովհետեւ անհաւատ ամուսինը սրբացած է կնոջմով, եւ անհաւատ կինը սրբացած է ամուսինով: Այլապէս՝ ձեր զաւակները անմաքուր պիտի ըլլային. բայց հիմա սուրբ են:
כי האיש אשר איננו מאמין מקדש הוא באשה והאשה אשר איננה מאמנת מקדשת היא באיש שאם לא כן יהיו בניכם טמאים אמנם עתה קדושים המה׃
15 Իսկ եթէ անհաւատը զատուի՝ թող զատուի: Եղբայր մը կամ քոյր մը ստրուկ չէ այդպիսի պարագաներու մէջ. սակայն Աստուած կանչեց մեզ խաղաղութեան:
אבל אם יפרש מי שאיננו מאמין יפרש והאח או האחות אינם משעבדים באלה כי לשלום קראנו האלהים׃
16 Որովհետեւ դուն ի՞նչ գիտես, կի՛ն. թերեւս պիտի փրկես ամուսինդ: Կամ դուն ի՞նչ գիտես, մա՛րդ. թերեւս պիտի փրկես կինդ:
כי מה תדעי את האשה אם תושיעי את האיש ומה תדע אתה האיש אם תושיע את האשה׃
17 Այլապէս՝ ի՛նչպէս Տէրը բաշխեց իւրաքանչիւրին, ի՛նչպէս Աստուած կանչեց իւրաքանչիւրը, ա՛յնպէս թող ընթանայ: Ես ա՛յսպէս կը պատուիրեմ բոլոր եկեղեցիներուն մէջ:
רק יתהלך איש איש כפי מה שחלק לו האלהים וכפי מה שקרא אתו האדון וכן מתקן אנכי בכל הקהלות׃
18 Եթէ թլփատուած մէկը կանչուեցաւ հաւատքի, թող անթլփատ չդառնայ: Եթէ մէկը կանչուեցաւ անթլփատութեան մէջ, թող չթլփատուի:
אם נמול האיש המקרא אל ימשך את ערלתו ואם ערל הוא אל ימול׃
19 Որովհետեւ թլփատութիւնը բան մը չէ, եւ անթլփատութիւնն ալ բան մը չէ, հապա Աստուծոյ պատուիրաններուն պահպանումն է էականը:
אין המילה נחשבה ואין הערלה נחשבה כי אם שמירת מצות האלהים׃
20 Իւրաքանչիւրը ի՛նչ կոչումի մէջ որ կանչուեցաւ, թող մնայ անոր մէջ:
איש איש במשמרתו אשר נקרא בה שם יעמד׃
21 Ստրո՞ւկ էիր երբ կանչուեցար. հոգ մի՛ ըներ այդ մասին. բայց եթէ կրնաս ազատագրուիլ, առաւելապէս օգտուէ՛ առիթէն:
אם נקראת בהיותך עבד אל ירע בעיניך אלא אם תשיג ידך לצאת לחפשי בחר בזה׃
22 Որովհետեւ ո՛վ որ կանչուած է Տէրոջմով՝ ստրուկ ըլլալով, Տէրոջ ազատագրեալն է. նմանապէս ո՛վ որ կանչուած է՝ ազատ ըլլալով, Քրիստոսի ստրուկն է:
כי הקרוא באדון בהיותו עבד משחרר הוא לאדון וככה גם הקרוא בהיותו חפשי עבד הוא למשיח׃
23 Դուք գնուեցաք մեծ գինով մը. մի՛ ըլլաք մարդոց ստրուկ:
במחיר נקניתם אל תהיו עבדי בני אדם׃
24 Եղբայրնե՛ր, իւրաքանչիւրը ի՛նչ վիճակի մէջ որ կանչուեցաւ, թող մնայ անոր մէջ՝ Աստուծոյ հետ:
איש איש במשמרת אשר נקרא בה אחי בזאת יעמד לפני האלהים׃
25 Կոյսերուն մասին Տէրոջմէն հրաման մը չունիմ. սակայն կը յայտնեմ իմ դատումս, իբր մէկը՝ որ ողորմութիւն գտած է Տէրոջմէն՝ հաւատարիմ ըլլալու:
ועל דבר הבתולות אין לי מצוה מאת האדון רק אודיע את עצתי אחרי אשר חנני האדון להיות נאמן׃
26 Ուրեմն ես կը կարծեմ թէ սա՛ լաւ է ներկայ հարկադրանքին պատճառով, այսինքն լաւ է մարդու մը՝ որ մնայ ինչպէս որ է՝՝:
הנני חשב כי טוב לאדם מפני הצרה הקרובה כי טוב לו להיות כמו שהוא׃
27 Կապուա՞ծ ես կնոջ. մի՛ ջանար արձակուիլ: Արձակուա՞ծ ես կնոջմէ մը. մի՛ փնտռեր կին:
אם נקשרת באשה אל תבקש להפטר ואם נפטרת אל תבקש אשה׃
28 Իսկ եթէ ամուսնանաս՝ չես մեղանչեր. ու եթէ կոյսը ամուսնանայ՝ չի մեղանչեր: Բայց այդպիսիները մարմինի մէջ տառապանք պիտի ունենան. իսկ ես կ՚ուզեմ խնայել ձեզի:
וגם כי תקח אשה אינך חטא והבתולה כי תהיה לאיש איננה חטאת אך יבאום צרות בבשרם והנני חס עליכם׃
29 Բայց սա՛ կ՚ըսեմ, եղբայրնե՛ր, թէ ժամանակը կարճ է: Ա՛լ անոնք որ կին ունին, այնպէս ըլլան՝ որպէս թէ չունին.
וזאת אני אמר אחי כי השעה דחוקה למען מעתה יהיו הנשואים כאלו אין להם נשים׃
30 անոնք որ կու լան՝ որպէս թէ չեն լար. անոնք որ կ՚ուրախանան՝ որպէս թէ չեն ուրախանար. անոնք որ կը գնեն՝ որպէս թէ ո՛չ մէկ բանի տիրացած են.
והבכים כאינם בכים והשמחים כאינם שמחים והקונים כאלו אין קנין בידם׃
31 եւ անոնք որ այս աշխարհը կ՚օգտագործեն՝ որպէս թէ չեն չարաշահեր. որովհետեւ այս աշխարհի կերպարը կ՚անցնի:
והנהנים מן העולם הזה כאלו אין להם הנאה ממנו כי עבור יעבר תאר העולם הזה׃
32 Բայց ես կ՚ուզէի որ դուք անհոգ ըլլաք. որովհետեւ ամուրին կը հոգայ Տէրոջ բաները, թէ ի՛նչպէս հաճեցնէ Տէրը:
ואני חפצתי שתהיו בלי דאגה מי שאין לו אשה דאג לאשר לאדון איך ייטב בעיני האדון׃
33 Իսկ ամուսնացածը կը հոգայ աշխարհի բաները, թէ ի՛նչպէս հաճեցնէ իր կինը:
ומי שיש לו אשה דאג הוא לעניני העולם איך ייטב בעיני האשה׃
34 Նոյնպէս տարբերութիւն կայ ամուսնացած կնոջ եւ կոյսին միջեւ. չամուսնացած կինը կը հոգայ Տէրոջ բաները, որպէսզի ինք սուրբ ըլլայ մարմինով ու հոգիով. իսկ ամուսնացած կինը կը հոգայ աշխարհի բաները, թէ ի՛նչպէս հաճեցնէ իր ամուսինը:
יש הבדל בין אשת איש לבתולה כי האשה אשר לא היתה לאיש דאגת לאשר לאדון ולהיות קדושה גם בגופה גם ברוחה ובעולת בעל דאגת היא לעניני העולם איך תיטב בעיני בעלה׃
35 Ասիկա կ՚ըսեմ ձեր օգուտին համար. ո՛չ թէ ծուղակ ձգելու ձեր վրայ՝ հապա վայելչութեան համար, որպէսզի ձեր ուշադրութիւնը դարձնէք Տէրոջ՝ առանց մտացիր ըլլալու:
וזאת אני אמר לתועלתכם ולא להשליך עליכם פח כי אם להנהגה טובה ולהיותכם נכונים תמיד לפני האדון באין מנע׃
36 Իսկ եթէ մէկը կը կարծէ թէ անվայելչութեամբ կը վերաբերի իր կոյսին հանդէպ, եթէ անցնի անոր ամուսնութեան տարիքը, եւ պարտաւոր է, թող ընէ ինչ որ կ՚ուզէ, չի մեղանչեր. թող ամուսնանան:
וכי יחשב איש למעשה שלא כהגן לבתולתו אם תעבר פרקה ודבר חובה הוא אז יעשה כאשר עם לבבו איננו חוטא ישיאנה׃
37 Սակայն ա՛ն որ հաստատ կը կենայ իր սիրտին մէջ ու հարկադրանք չունի, հապա կ՚իշխէ ինքնիր կամքին վրայ եւ վճռած է իր սիրտին մէջ՝ որ պահէ իր կոյսը, լա՛ւ կ՚ընէ:
ומי שהוא נכון בלבו ואיננו מכרח ויוכל לעשות כרצונו ויגמר זאת בלבו לשמר את בתולתו טוב עשה׃
38 Ուստի ա՛ն որ կ՚ամուսնացնէ իր կոյսը՝՝, լաւ կ՚ընէ. իսկ ա՛ն որ չ՚ամուսնացներ, աւելի՛ լաւ կ՚ընէ:
לכן המשיא אתה טוב הוא עשה ואשר איננו משיא עשה טוב ממנו׃
39 Կինը կապուած է այնքան ատեն որ իր ամուսինը կ՚ապրի. բայց եթէ իր ամուսինը մեռնի, ազատ է ամուսնանալու՝ որո՛ւ հետ որ ուզէ, միայն թէ՝ Տէրոջմով:
האשה קשורה לבעלה על פי התורה כל עת שהוא חי וכי מת בעלה אזי מתרת היא להנשא למי שתרצה ובלבד שתהיה באדון׃
40 Սակայն իմ դատումովս՝ ան աւելի երջանիկ կ՚ըլլայ եթէ մնայ այդպէս. եւ կը կարծեմ թէ ե՛ս ալ ունիմ Աստուծոյ Հոգին:
אבל אשריה יותר אם תעמד פנויה זאת דעתי ואחשב גם אני כי רוח אלהים בי׃

< ԱՌԱՋԻՆ ԿՈՐՆԹԱՑԻՍ 7 >