< ԱՌԱՋԻՆ ԿՈՐՆԹԱՑԻՍ 6 >

1 Եթէ ձեզմէ մէկը խնդիր մը ունենայ ուրիշի մը հետ, միթէ կը յանդգնի՞ անարդարներուն առջեւ դատուիլ, եւ ո՛չ թէ սուրբերուն առջեւ:
あなたがたの中のひとりが、仲間の者と何か争いを起した場合、それを聖徒に訴えないで、正しくない者に訴え出るようなことをするのか。
2 Չէ՞ք գիտեր թէ սուրբե՛րը պիտի դատեն աշխարհը. ու եթէ աշխարհը կը դատուի ձեզմէ, դուք արժանի չէ՞ք դատելու չնչին խնդիրները:
それとも、聖徒は世をさばくものであることを、あなたがたは知らないのか。そして、世があなたがたによってさばかれるべきであるのに、きわめて小さい事件でもさばく力がないのか。
3 Չէ՞ք գիտեր թէ մենք պիտի դատենք հրեշտակնե՛րը. հապա ո՛րչափ աւելի այս կեանքին բաները:
あなたがたは知らないのか、わたしたちは御使をさえさばく者である。ましてこの世の事件などは、いうまでもないではないか。
4 Ուրեմն եթէ դատեր ունիք՝ այս կեանքի բաներուն համար, դատաւո՛ր նշանակեցէք եկեղեցիին անարգները:
それだのに、この世の事件が起ると、教会で軽んじられている人たちを、裁判の席につかせるのか。
5 Ձեզ ամչցնելու համար կ՚ըսեմ. իրա՞ւ իմաստուն մը չկայ ձեր մէջ, ո՛չ իսկ մէկ հատ, որ կարենայ վճռել իր եղբայրներուն միջեւ:
わたしがこう言うのは、あなたがたをはずかしめるためである。いったい、あなたがたの中には、兄弟の間の争いを仲裁することができるほどの知者は、ひとりもいないのか。
6 Հապա եղբայր՝ եղբօր հետ դատ կը վարէ, այն ալ՝ անհաւատներուն առջեւ:
しかるに、兄弟が兄弟を訴え、しかもそれを不信者の前に持ち出すのか。
7 Ուրեմն արդէն ծանր յանցանք մը կայ ձեր մէջ, քանի որ իրարու հետ դատեր ունիք. ինչո՞ւ փոխարէնը դուք չէք անիրաւուիր. ինչո՞ւ փոխարէնը դուք զրկանք չէք կրեր:
そもそも、互に訴え合うこと自体が、すでにあなたがたの敗北なのだ。なぜ、むしろ不義を受けないのか。なぜ、むしろだまされていないのか。
8 Նոյնիսկ դո՛ւք կ՚անիրաւէք ու կը զրկէք, այն ալ՝ եղբայրներո՛ւն.
しかるに、あなたがたは不義を働き、だまし取り、しかも兄弟に対してそうしているのである。
9 չէ՞ք գիտեր թէ անիրաւները պիտի չժառանգեն Աստուծոյ թագաւորութիւնը: Մի՛ մոլորիք. ո՛չ պոռնկողները, ո՛չ կռապաշտները, ո՛չ շնացողները,
それとも、正しくない者が神の国をつぐことはないのを、知らないのか。まちがってはいけない。不品行な者、偶像を礼拝する者、姦淫をする者、男娼となる者、男色をする者、盗む者、
10 ո՛չ իգացեալները, ո՛չ արուագէտները, ո՛չ գողերը, ո՛չ ագահները, ո՛չ արբեցողները, ո՛չ հեգնողները, ո՛չ ալ յափշտակողները պիտի ժառանգեն Աստուծոյ թագաւորութիւնը:
貪欲な者、酒に酔う者、そしる者、略奪する者は、いずれも神の国をつぐことはないのである。
11 Եւ ձեզմէ ոմանք այդպիսիներ էին. բայց լուացուեցաք, բայց սրբացաք, բայց արդարացաք Տէր Յիսուսի անունով ու մեր Աստուծոյն Հոգիով:
あなたがたの中には、以前はそんな人もいた。しかし、あなたがたは、主イエス・キリストの名によって、またわたしたちの神の霊によって、洗われ、きよめられ、義とされたのである。
12 Ամէն բան ինծի արտօնուած է, բայց ամէն բան օգտակար չէ: Ամէն բան ինծի արտօնուած է, բայց ես ո՛չ մէկուն իշխանութեան տակ պիտի ըլլամ:
すべてのことは、わたしに許されている。しかし、すべてのことが益になるわけではない。すべてのことは、わたしに許されている。しかし、わたしは何ものにも支配されることはない。
13 Կերակուրները փորին համար են, փորն ալ՝ կերակուրներուն. բայց Աստուած ասիկա՛ ալ, անո՛նք ալ պիտի ոչնչացնէ: Իսկ մարմինը պոռնկութեան համար չէ, հապա՝ Տէրոջ, ու Տէրը՝ մարմինին համար:
食物は腹のため、腹は食物のためである。しかし神は、それもこれも滅ぼすであろう。からだは不品行のためではなく、主のためであり、主はからだのためである。
14 Եւ Աստուած՝ որ յարուցանեց Տէրը, պիտի յարուցանէ նաեւ մե՛զ՝ իր զօրութեամբ:
そして、神は主をよみがえらせたが、その力で、わたしたちをもよみがえらせて下さるであろう。
15 Չէ՞ք գիտեր թէ ձեր մարմինները Քրիստոսի անդամներն են: Ուրեմն Քրիստոսի անդամները առնելով պոռնիկի անդամնե՞ր ընեմ: Ամե՛նեւին:
あなたがたは自分のからだがキリストの肢体であることを、知らないのか。それだのに、キリストの肢体を取って遊女の肢体としてよいのか。断じていけない。
16 Չէ՞ք գիտեր թէ ա՛ն որ պոռնիկի կը միանայ, անոր հետ մէկ մարմին կ՚ըլլայ. քանի որ Գիրքը կ՚ըսէ. «Երկուքը պիտի ըլլան մէ՛կ մարմին»:
それとも、遊女につく者はそれと一つのからだになることを、知らないのか。「ふたりの者は一体となるべきである」とあるからである。
17 Իսկ ա՛ն որ Տէրոջ կը միանայ, անոր հետ մէկ հոգի կ՚ըլլայ:
しかし主につく者は、主と一つの霊になるのである。
18 Փախէ՛ք պոռնկութենէն: Ամէն մեղք՝ որ մարդ կը գործէ, իր մարմինէն դուրս է. բայց ա՛ն որ կը պոռնկի, կը մեղանչէ իր մարմինի՛ն դէմ:
不品行を避けなさい。人の犯すすべての罪は、からだの外にある。しかし不品行をする者は、自分のからだに対して罪を犯すのである。
19 Չէ՞ք գիտեր թէ ձեր մարմինը տաճարն է Սուրբ Հոգիին՝ որ ձեր մէջն է. զայն Աստուծմէ ստացաք, եւ դուք ձեզի չէք պատկանիր,
あなたがたは知らないのか。自分のからだは、神から受けて自分の内に宿っている聖霊の宮であって、あなたがたは、もはや自分自身のものではないのである。
20 քանի որ մեծ գինով մը գնուեցաք. ուստի փառաւորեցէ՛ք Աստուած ձեր մարմինին ու ձեր հոգիին մէջ, որոնք կը պատկանին Աստուծոյ:
あなたがたは、代価を払って買いとられたのだ。それだから、自分のからだをもって、神の栄光をあらわしなさい。

< ԱՌԱՋԻՆ ԿՈՐՆԹԱՑԻՍ 6 >