< ԱՌԱՋԻՆ ԿՈՐՆԹԱՑԻՍ 3 >

1 Բայց ես, եղբայրնե՛ր, չկրցայ խօսիլ ձեզի՝ որպէս հոգեւորներու, հապա որպէս մարմնաւորներու, նոյնիսկ որպէս Քրիստոսով երախաներու:
ואני לא יכלתי לדבר עמכם אחי כעם רוחניים כי עודכם של הבשר וכמו עוללים במשיח׃
2 Ձեզ սնուցանեցի կաթո՛վ, ո՛չ թէ կերակուրով. որովհետեւ մինչեւ հիմա չէիք կրնար հանդուրժել, եւ ո՛չ իսկ ներկայիս կրնաք, քանի որ տակաւին մարմնաւոր էք:
חלב השקיתי אתכם ולא מאכל כי אז לא יכלתם וגם עתה לא תוכלו יען היתכם עוד של הבשר׃
3 Արդարեւ, քանի տակաւին նախանձ, կռիւ եւ բաժանումներ կան ձեր մէջ, միթէ մարմնաւոր չէ՞ք ու մարդկօրէն չէ՞ք ընթանար:
כי באשר קנאה ומריבה ומחלקים ביניכם הלא של הבשר אתם ומתהלכים לפי דרך בני אדם׃
4 Որովհետեւ երբ ձեզմէ մէկը ըսէ. «Ես Պօղոսեան եմ», եւ միւսը. «Ես Ապողոսեան եմ», միթէ մարմնաւոր չէ՞ք:
הן באמר האחד אני לפולוס והשני אני לאפולוס הלא של הבשר אתם׃
5 Իսկ ո՞վ է Պօղոս, կամ ո՞վ է Ապողոս. լոկ սպասարկուներ, որոնցմով դուք հաւատացիք՝ ինչպէս Տէրը տուաւ անոնցմէ իւրաքանչիւրին:
מי אפוא פולוס ומי הוא אפולוס אך משרתים הם אשר על ידם באתם להאמין איש איש כמתנת האדון אשר נתן לו׃
6 Ես տնկեցի, Ապողոս ջրեց, բայց Աստուա՛ծ աճեցուց:
אני נטעתי ואפולוס השקה אבל האלהים הוא הצמיח׃
7 Ուստի ո՛չ տնկողը բա՛ն մըն է, եւ ո՛չ ջրողը, հապա Աստուա՛ծ՝ որ աճեցուց:
על כן הנטע איננו מאומה והמשקה איננו מאומה כי אם האלהים המצמיח׃
8 Ուրեմն տնկողն ու ջրողը մէկ են, եւ իւրաքանչիւրը պիտի ստանայ իր վարձատրութիւնը՝ իր աշխատանքին համեմատ.
והנטע והמשקה כאחד המה ואיש איש יקבל את שכרו כפי עמלו׃
9 որովհետեւ մենք Աստուծոյ գործակից ենք. դուք Աստուծոյ մշակութիւնն էք, Աստուծոյ շինուածքն էք:
כי עזרי אל אנחנו ואתם שדה אלהים ובנין אלהים אתם׃
10 Աստուծոյ շնորհքին համեմատ՝ որ տրուեցաւ ինծի, հիմ դրի իմաստուն ճարտարապետի մը պէս, բայց ուրիշ մը կը շինէ անոր վրայ. սակայն իւրաքանչիւրը թող զգուշանայ թէ ի՛նչպէս կը շինէ անոր վրայ:
ואני כפי חסד אלהים הנתן לי כבני חכם שתי יסוד ואחר בונה עליו אך ירא כל איש לשית יסוד אחר חוץ מן המוסד שהוא ישוע המשיח׃
11 Արդարեւ ո՛չ մէկը ա՛լ ուրիշ հիմ կրնայ դնել՝ դրուածէն զատ, որ Յիսուս Քրիստոսն է:
12 Եթէ մէկը այս հիմին վրայ շինէ ոսկիով, արծաթով, պատուական քարերով, փայտով, խարով, խոզանով,
ואם יבנה הבונה על היסוד הזה זהב או כסף או אבנים יקרות או עץ או חציר או קש׃
13 իւրաքանչիւրին գործը բացայայտ պիտի ըլլայ. քանի որ օրը պիտի բացայայտէ, որովհետեւ կրակով պիտի յայտնուի եւ իւրաքանչիւրին գործին ի՛նչպէս ըլլալը կրա՛կը պիտի փորձարկէ:
מעשה כל איש יגלה כי היום הוא יבררהו כי באש יראה ואת מה מעשה כל איש ואיש האש תבחננו׃
14 Եթէ մէկուն գործը՝ որ շինած է անոր վրայ՝ մնայ, ինք վարձատրութիւն պիտի ստանայ.
אם יעמד מעשה איש אשר בנה עליו יקבל שכרו׃
15 եթէ մէկուն գործը այրի՝ պիտի կորսնցնէ, իսկ ինք պիտի փրկուի, սակայն իբր թէ կրակի մէջէն:
ואם ישרף מעשהו יפסידנו והוא יושע אך כמו מצל מאש׃
16 Չէ՞ք գիտեր թէ դուք Աստուծոյ տաճարն էք, եւ Աստուծոյ Հոգին կը բնակի ձեր մէջ:
הלא ידעתם כי היכל אלהים אתם ורוח אלהים שכן בקרבכם׃
17 Եթէ մէկը ապականէ Աստուծոյ տաճարը, Աստուած ալ պիտի քանդէ զի՛նք. որովհետեւ Աստուծոյ տաճարը սուրբ է, եւ դո՛ւք էք այդ տաճարը:
ואיש אשר ישחית את היכל אלהים האלהים ישחית אתו כי היכל אלהים קדוש ואתם הנכם קדושים׃
18 Ո՛չ մէկը թող խաբէ ինքզինք: Եթէ ձեզմէ մէկը կը կարծէ իմաստուն ըլլալ այս աշխարհի մէջ, թող յիմար դառնայ՝ որպէսզի իմաստուն ըլլայ: (aiōn g165)
אל ירמה איש את עצמו והחשב את עצמו חכם בעולם הזה יהי לסכל למען יחכם׃ (aiōn g165)
19 Որովհետեւ այս աշխարհի իմաստութիւնը՝ Աստուծոյ քով յիմարութիւն է. քանի որ գրուած է. «Ան իմաստունները կը բռնէ իրենց խորամանկութեան մէջ»:
כי חכמת העולם הזה סכלות היא לפני האלהים ככתוב לכד חכמים בערמם׃
20 Եւ դարձեալ. «Տէրը գիտէ իմաստուններուն մտածումները՝ որ փուճ են»:
ועוד כתוב יהוה ידע מחשבות חכמים כי המה הבל׃
21 Հետեւաբար ո՛չ մէկը թող պարծենայ մարդոցմով.
על כן אל יתהלל איש באדם כי הכל הוא שלכם׃
22 որովհետեւ ամէն բան ձերն է. թէ՛ Պօղոս, թէ՛ Ապողոս, թէ՛ Կեփաս, թէ՛ աշխարհը, թէ՛ կեանքը, թէ՛ մահը, թէ՛ ներկայ բաները եւ թէ գալիքները: Ամէն բան ձերն է.
אם פולוס אם אפולוס ואם כיפא אם העולם אם החיים ואם המות אם ההוה ואם העתיד הכל הוא שלכם׃
23 դուք ալ Քրիստոսինն էք, ու Քրիստոս՝ Աստուծոյ:
ואתם הנכם של המשיח והמשיח הוא של אלהים׃

< ԱՌԱՋԻՆ ԿՈՐՆԹԱՑԻՍ 3 >