< ԱՌԱՋԻՆ ԿՈՐՆԹԱՑԻՍ 2 >

1 Ու ես, եղբայրնե՛ր, երբ եկայ ձեզի, չեկայ խօսքի կամ իմաստութեան գերազանցութեամբ՝ հռչակելու ձեզի Աստուծոյ վկայութիւնը.
וגם אנכי בבאי אליכם אחי לא באתי בגאות הדבור והחכמה בהגידי לכם את עדות האלהים׃
2 որովհետեւ որոշեցի ուրիշ որեւէ բան չգիտնալ ձեր մէջ, բայց միայն Յիսուս Քրիստոսը, եւ զայն՝ խաչուած:
כי לא חשבתי לדעת בתוככם דבר בלתי אם ישוע המשיח והוא הנצלב׃
3 Ես ձեզի հետ եղայ տկարութեամբ, ահով ու շատ դողով.
ואהי אצלכם בחלשה וביראה ובחלחלה רבה׃
4 եւ իմ խօսքս ու քարոզութիւնս՝ ո՛չ թէ մարդկային իմաստութեան համոզիչ խօսքերով էին, հապա՝ Հոգիին եւ զօրութեան ապացոյցով.
ודברי וקריאתי לא לפתות באמרי חכמת בני אדם כי אם בתוכחת הרוח והגבורה׃
5 որպէսզի ձեր հաւատքը ըլլայ ո՛չ թէ մարդոց իմաստութեամբ, հապա՝ Աստուծոյ զօրութեամբ:
למען אשר לא תהיה אמונתכם בחכמת בני אדם כי אם בגבורת אלהים׃
6 Սակայն կատարեալներուն կը խօսինք իմաստութեան մասին. բայց ո՛չ այս աշխարհի, ո՛չ ալ այս աշխարհի ոչնչացող իշխաններուն իմաստութեան մասին, (aiōn g165)
אכן חכמה נדבר בין השלמים לא חכמת העולם הזה גם לא של שרי העולם הזה אשר יאבדו׃ (aiōn g165)
7 հապա՝ Աստուծո՛յ խորհրդաւոր եւ ծածկուած իմաստութեան մասին կը խօսինք, որ Աստուած դարերէն առաջ սահմանեց մեր փառքին համար: (aiōn g165)
כי אם בסוד נדבר חכמת האלהים הנסתרה אשר האלהים יעדה לכבודנו לפני ימי העולם׃ (aiōn g165)
8 Այս աշխարհի իշխաններէն ո՛չ մէկը ճանչցաւ զայն. քանի որ եթէ ճանչցած ըլլային, չէին խաչեր փառքի Տէրը: (aiōn g165)
אשר לא ידעה איש משרי העולם הזה כי לו ידעוה לא צלבו את אדון הכבוד׃ (aiōn g165)
9 Բայց ինչպէս գրուած է. «Աչք չէ տեսեր, ականջ չէ լսեր, ո՛չ ալ մարդու սիրտին մէջ մտեր են այն բաները, որ Աստուած պատրաստած է զինք սիրողներուն»:
אלא ככתוב אשר עין לא ראתה ואזן לא שמעה ולא עלה על לב אנוש את אשר הכין האלהים לאהביו׃
10 Սակայն Աստուած զանոնք յայտնած է մեզի իր Հոգիով, որովհետեւ Հոգին կը զննէ բոլոր բաները, մինչեւ անգամ Աստուծոյ խորունկ բաները:
ולנו גלה האלהים ברוחו כי הרוח חוקר את הכל גם את מעמקי האלהים׃
11 Արդարեւ ո՞վ գիտէ մարդուն բաները, բայց միայն մարդուն հոգին՝ որ իր մէջն է. նոյնպէս ալ ո՛չ մէկը գիտէ Աստուծոյ բաները, այլ միայն Աստուծոյ Հոգին:
כי מי הוא בבני אדם הידע את אשר באדם בלתי אם רוח האדם אשר בקרבו כן גם לא ידע איש את אשר באלהים בלתי אם רוח האלהים׃
12 Իսկ մենք ստացանք ո՛չ թէ այս աշխարհի հոգին, հապա այն Հոգին՝ որ Աստուծմէ է. որպէսզի մենք գիտնանք այն բաները՝ որ Աստուած շնորհեց մեզի.
ואנחנו לא קבלנו את רוח העולם כי אם הרוח מאת האלהים למען נדע את אשר נתן לנו מאת האלהים בחסדו׃
13 նաեւ անոնց մասին կը խօսինք, ո՛չ թէ այն խօսքերով՝ որ մարդկային իմաստութիւնը կը սորվեցնէ, հապա Հոգիին սորվեցուցածներով, համեմատելով հոգեւոր բաները հոգեւորի հետ:
ואת זאת נדבר לא בדברים אשר תלמדם חכמת בני אדם כי אם בדברים אשר רוח הקדש תלמדם ונבאר דברים רוחניים על פי הרוח׃
14 Իսկ շնչաւոր մարդը չ՚ընդունիր Աստուծոյ Հոգիին բաները, որովհետեւ անոնք իրեն համար յիմարութիւն են, ո՛չ ալ կրնայ հասկնալ, քանի որ կը զննուին հոգեւոր կերպով:
הן האדם הנפשי איננו מקבל את דברי רוח אלהים כי המה סכלות לו ולא יוכל להבינם באשר המה נדונים בדרך הרוח׃
15 Բայց ա՛ն որ հոգեւոր է՝ կը զննէ ամէն բան, սակայն ինք կը զննուի ո՛չ մէկէն:
אבל האדם הרוחני ידין את הכל ואותו לא ידין איש׃
16 Որովհետեւ ո՞վ գիտցաւ Տէրոջ միտքը, որ սորվեցնէ անոր. բայց մենք ունինք Քրիստոսի միտքը:
כי מי תכן את רוח יהוה ומי יודיענו ואנחנו הנה יש לנו רוח המשיח׃

< ԱՌԱՋԻՆ ԿՈՐՆԹԱՑԻՍ 2 >