< ԱՌԱՋԻՆ ԿՈՐՆԹԱՑԻՍ 2 >

1 Ու ես, եղբայրնե՛ր, երբ եկայ ձեզի, չեկայ խօսքի կամ իմաստութեան գերազանցութեամբ՝ հռչակելու ձեզի Աստուծոյ վկայութիւնը.
وَأَنَا، أَيُّهَا الإِخْوَةُ، لَمَّا جِئْتُ إِلَيْكُمْ لأُعْلِنَ لَكُمْ شَهَادَةَ اللهِ، مَا جِئْتُ بِالْكَلاَمِ الْبَلِيغِ أَوِ الْحِكْمَةِ.١
2 որովհետեւ որոշեցի ուրիշ որեւէ բան չգիտնալ ձեր մէջ, բայց միայն Յիսուս Քրիստոսը, եւ զայն՝ խաչուած:
إِذْ كُنْتُ عَازِماً أَلاَّ أَعْرِفَ شَيْئاً بَيْنَكُمْ إِلاَّ يَسُوعَ الْمَسِيحَ، وَأَنْ أَعْرِفَهُ مَصْلُوباً.٢
3 Ես ձեզի հետ եղայ տկարութեամբ, ահով ու շատ դողով.
وَقَدْ كُنْتُ عِنْدَكُمْ فِي حَالَةٍ مِنَ الضَّعْفِ وَالْخَوْفِ وَالارْتِعَادِ الْكَثِيرِ.٣
4 եւ իմ խօսքս ու քարոզութիւնս՝ ո՛չ թէ մարդկային իմաստութեան համոզիչ խօսքերով էին, հապա՝ Հոգիին եւ զօրութեան ապացոյցով.
وَلَمْ يَقُمْ كَلاَمِي وَتَبْشِيرِي عَلَى الإِقْنَاعِ بِكَلاَمِ الْحِكْمَةِ، بَلْ عَلَى مَا يُعْلِنُهُ الرُّوحُ وَالْقُدْرَةُ.٤
5 որպէսզի ձեր հաւատքը ըլլայ ո՛չ թէ մարդոց իմաստութեամբ, հապա՝ Աստուծոյ զօրութեամբ:
وَذلِكَ لِكَيْ يَتَأَسَّسَ إِيمَانُكُمْ، لاَ عَلَى حِكْمَةِ النَّاسِ، بَلْ عَلَى قُدْرَةِ اللهِ.٥
6 Սակայն կատարեալներուն կը խօսինք իմաստութեան մասին. բայց ո՛չ այս աշխարհի, ո՛չ ալ այս աշխարհի ոչնչացող իշխաններուն իմաստութեան մասին, (aiōn g165)
عَلَى أَنَّ لَنَا حِكْمَةً نَتَكَلَّمُ بِهَا بَيْنَ الْبَالِغِينَ. وَلَكِنَّهَا حِكْمَةٌ لَيْسَتْ مِنْ هَذَا الْعَالَمِ وَلاَ مِنْ رُؤَسَاءِ هَذَا الْعَالَمِ الزَّائِلِينَ. (aiōn g165)٦
7 հապա՝ Աստուծո՛յ խորհրդաւոր եւ ծածկուած իմաստութեան մասին կը խօսինք, որ Աստուած դարերէն առաջ սահմանեց մեր փառքին համար: (aiōn g165)
بَلْ إِنَّنَا نَتَكَلَّمُ بِحِكْمَةِ اللهِ السِّرَّيَّةِ، تِلْكَ الْحِكْمَةِ الْمَحْجُوبَةِ الَّتِي سَبَقَ اللهُ فَأَعَدَّهَا قَبْلَ الدُّهُورِ لأَجْلِ مَجْدِنَا (aiōn g165)٧
8 Այս աշխարհի իշխաններէն ո՛չ մէկը ճանչցաւ զայն. քանի որ եթէ ճանչցած ըլլային, չէին խաչեր փառքի Տէրը: (aiōn g165)
وَهِيَ حِكْمَةٌ لَمْ يَعْرِفْهَا أَحَدٌ مِنْ رُؤَسَاءِ هَذَا الْعَالَمِ. فَلَوْ عَرَفُوهَا، (aiōn g165)٨
9 Բայց ինչպէս գրուած է. «Աչք չէ տեսեր, ականջ չէ լսեր, ո՛չ ալ մարդու սիրտին մէջ մտեր են այն բաները, որ Աստուած պատրաստած է զինք սիրողներուն»:
لَمَا صَلَبُوا رَبَّ الْمَجْدِ! وَلَكِنْ، وَفْقاً لِمَا كُتِبَ: «إِنَّ مَا لَمْ تَرَهُ عَيْنٌ، وَلَمْ تَسْمَعْ بِهِ أُذُنٌ، وَلَمْ يَخْطُرْ عَلَى بَالِ بَشَرٍ قَدْ أَعَدَّهُ اللهُ لِمُحِبِّيهِ!»٩
10 Սակայն Աստուած զանոնք յայտնած է մեզի իր Հոգիով, որովհետեւ Հոգին կը զննէ բոլոր բաները, մինչեւ անգամ Աստուծոյ խորունկ բաները:
وَلَكِنَّ اللهَ كَشَفَ لَنَا ذَلِكَ بِالرُّوحِ. فَإِنَّ الرُّوحَ يَتَقَصَّى كُلَّ شَيْءٍ، حَتَّى أَعْمَاقَ اللهِ.١٠
11 Արդարեւ ո՞վ գիտէ մարդուն բաները, բայց միայն մարդուն հոգին՝ որ իր մէջն է. նոյնպէս ալ ո՛չ մէկը գիտէ Աստուծոյ բաները, այլ միայն Աստուծոյ Հոգին:
فَمَنْ مِنَ النَّاسِ يَعْرِفُ مَا فِي الإِنْسَانِ إِلاَّ رُوحُ الإِنْسَانِ الَّذِي فِيهِ؛ وَكَذلِكَ فَإِنَّ مَا فِي اللهِ أَيْضاً لاَ يَعْرِفُهُ أَحَدٌ إِلاَّ رُوحُ اللهِ.١١
12 Իսկ մենք ստացանք ո՛չ թէ այս աշխարհի հոգին, հապա այն Հոգին՝ որ Աստուծմէ է. որպէսզի մենք գիտնանք այն բաները՝ որ Աստուած շնորհեց մեզի.
وَأَمَّا نَحْنُ فَقَدْ نِلْنَا لاَ رُوحَ الْعَالَمِ بَلِ الرُّوحَ الَّذِي مِنَ اللهِ، لِنَعْرِفَ الأُمُورَ الَّتِي وُهِبَتْ لَنَا مِنْ قِبَلِ اللهِ.١٢
13 նաեւ անոնց մասին կը խօսինք, ո՛չ թէ այն խօսքերով՝ որ մարդկային իմաստութիւնը կը սորվեցնէ, հապա Հոգիին սորվեցուցածներով, համեմատելով հոգեւոր բաները հոգեւորի հետ:
وَنَحْنُ نَتَكَلَّمُ بِهَذِهِ الأُمُورِ لاَ فِي كَلاَمٍ تُعَلِّمُهُ الْحِكْمَةُ الْبَشَرِيَّةُ، بَلْ فِي كَلاَمٍ يُعَلِّمُهُ الرُّوحُ الْقُدُسُ، مُعَبِّرِينَ عَنِ الْحَقَائِقِ الرُّوحِيَّةِ بِوَسَائِلَ رُوحِيَّةٍ.١٣
14 Իսկ շնչաւոր մարդը չ՚ընդունիր Աստուծոյ Հոգիին բաները, որովհետեւ անոնք իրեն համար յիմարութիւն են, ո՛չ ալ կրնայ հասկնալ, քանի որ կը զննուին հոգեւոր կերպով:
غَيْرَ أَنَّ الإِنْسَانَ غَيْرَ الرُّوحِيِّ لاَ يَتَقَبَّلُ أُمُورَ رُوحِ اللهِ إِذْ يَعْتَبِرُهَا جَهَالَةً، وَلاَ يَسْتَطِيعُ أَنْ يَعْرِفَهَا لأَنَّ تَمْيِيزَهَا إِنَّمَا يَحْتَاجُ إِلَى حِسٍّ رُوحِيٍّ.١٤
15 Բայց ա՛ն որ հոգեւոր է՝ կը զննէ ամէն բան, սակայն ինք կը զննուի ո՛չ մէկէն:
أَمَّا الإِنْسَانُ الرُّوحِيُّ، فَهُوَ يُمَيِّزُ كُلَّ شَيْءٍ، وَلاَ يُحْكَمُ فِيهِ مِنْ أَحَدٍ.١٥
16 Որովհետեւ ո՞վ գիտցաւ Տէրոջ միտքը, որ սորվեցնէ անոր. բայց մենք ունինք Քրիստոսի միտքը:
فَإِنَّهُ «مَنْ عَرَفَ فِكْرَ الرَّبِّ؟» وَمَنْ يُعَلِّمُهُ؟ وَأَمَّا نَحْنُ، فَلَنَا فِكْرُ الْمَسِيحِ!١٦

< ԱՌԱՋԻՆ ԿՈՐՆԹԱՑԻՍ 2 >