< ԱՌԱՋԻՆ ԿՈՐՆԹԱՑԻՍ 16 >

1 Ինչ կը վերաբերի սուրբերուն համար ըլլալիք հանգանակութեան, ինչպէս պատուիրեցի Գաղատացիներու եկեղեցիներուն, դո՛ւք ալ այնպէս ըրէք:
さて、聖徒たちのための献金については、ガラテヤの諸教会に命じたように、あなたがたにもこう命じます。
2 Ամէն Մէկշաբթի՝ ձեզմէ իւրաքանչիւրը թող մէկդի դնէ իր քով ինչ որ յաջողած է խնայել,
私がそちらに行ってから献金を集めるようなことがないように、あなたがたはおのおの、いつも週の初めの日に、収入に応じて、手もとにそれをたくわえておきなさい。
3 որպէսզի հանգանակութիւններ չըլլան երբ ես գամ: Ու երբ գամ, անոնք որ զատորոշէք՝ զիրենք պիտի ղրկեմ նամակներով՝՝, որպէսզի Երուսաղէմ տանին ձեր պարգեւները:
私がそちらに行ったとき、あなたがたの承認を得た人々に手紙を持たせて派遣し、あなたがたの献金をエルサレムに届けさせましょう。
4 Եթէ իմ երթալս ալ արժանավայել ըլլայ, անոնք պիտի երթան ինծի հետ:
しかし、もし私も行くほうがよければ、彼らは、私といっしょに行くことになるでしょう。
5 Ուրեմն ես պիտի գամ ձեզի՝ երբ անցնիմ Մակեդոնիայէն. (քանի որ պիտի անցնիմ Մակեդոնիայէն.)
私は、マケドニヤを通って後、あなたがたのところへ行きます。マケドニヤを通るつもりでいますから。
6 եւ թերեւս մնամ ձեր քով ու ձմերեմ ալ ձեզի հետ. որպէսզի դո՛ւք ուղարկէք զիս՝ ո՛ւր որ երթամ:
そして、たぶんあなたがたのところに滞在するでしょう。冬を越すことになるかもしれません。それは、どこに行くとしても、あなたがたに送っていただこうと思うからです。
7 Որովհետեւ չեմ ուզեր տեսնել ձեզ հիմա՝ անցած ատենս, բայց կը յուսամ որ ժամանակ մը մնամ ձեր քով, եթէ Տէրը արտօնէ:
私は、いま旅の途中に、あなたがたの顔を見たいと思っているのではありません。主がお許しになるなら、あなたがたのところにしばらく滞在したいと願っています。
8 Սակայն Եփեսոս պիտի մնամ մինչեւ Պենտեկոստէ.
しかし、五旬節まではエペソに滞在するつもりです。
9 որովհետեւ մեծ եւ արդիւնաւոր դուռ մը բացուած է ինծի, ու բազմաթիւ հակառակորդներ կան:
というのは、働きのための広い門が私のために開かれており、反対者も大ぜいいるからです。
10 Ուրեմն եթէ Տիմոթէոս գայ, ուշադի՛ր եղէք որ մնայ ձեր քով առանց վախի. քանի որ ան կ՚ընէ Տէրոջ գործը, ինչպէս ե՛ս ալ:
テモテがそちらへ行ったら、あなたがたのところで心配なく過ごせるよう心を配ってください。彼も、私と同じように、主のみわざに励んでいるからです。
11 Ուստի ո՛չ մէկը թող անարգէ զայն. հապա խաղաղութեա՛մբ ուղարկեցէք զայն՝ որ ինծի գայ, որովհետեւ անոր կը սպասեմ եղբայրներուն հետ:
だれも彼を軽んじてはいけません。彼を平安のうちに送り出して、私のところに来させてください。私は、彼が兄弟たちとともに来るのを待ち望んでいます。
12 Իսկ ինչ կը վերաբերի Ապողոս եղբօր, շատ աղաչեցի անոր՝ որ ձեզի գայ եղբայրներուն հետ, բայց բնաւ փափաք չունեցաւ որ հիմա գայ. սակայն պիտի գայ՝ երբ պատեհութիւն ունենայ:
兄弟アポロのことですが、兄弟たちといっしょにあなたがたのところへ行くように、私は強く彼に勧めました。しかし、彼は今、そちらへ行こうとは全然思っていません。しかし、機会があれば行くでしょう。
13 Արթո՛ւն մնացէք, հաւատքի մէջ հաստատո՛ւն կեցէք, քա՛ջ եղէք, զօրացէ՛ք:
目を覚ましていなさい。堅く信仰に立ちなさい。男らしく、強くありなさい。
14 Ձեր բոլոր բաները սիրո՛վ ըլլան:
いっさいのことを愛をもって行ないなさい。
15 Կ՚աղաչե՛մ ձեզի, եղբայրնե՛ր, (դուք կը ճանչնաք Ստեփանասի ընտանիքը, որ Աքայիայի երախայրիքն է, եւ իրենք զիրենք նուիրեցին սուրբերուն սպասարկութեան, )
兄弟たちよ。あなたがたに勧めます。ご承知のように、ステパナの家族は、アカヤの初穂であって、聖徒たちのために熱心に奉仕してくれました。
16 որ հպատակիք այդպիսիներուն եւ բոլորին՝ որ կը գործակցին մեզի ու կ՚աշխատին:
あなたがたは、このような人たちに、また、ともに働き、労しているすべての人たちに服従しなさい。
17 Ուրախ եմ Ստեփանասի, Փորտունատոսի եւ Աքայիկոսի գալուստին համար, որովհետեւ իրե՛նք լրացուցին ձեր պակասը,
ステパナとポルトナトとアカイコが来たので、私は喜んでいます。なぜなら、彼らは、あなたがたの足りない分を補ってくれたからです。
18 քանի որ հանգստացուցին իմ հոգիս ու ձերը. ուրեմն ճանչցէ՛ք այդպիսիները:
彼らは、私の心をも、あなたがたの心をも安心させてくれました。このような人々の労をねぎらいなさい。
19 Ասիայի եկեղեցիները կը բարեւեն ձեզ. Տէրոջմով շատ կը բարեւեն ձեզ Ակիւղաս եւ Պրիսկիղա՝ իրենց տան մէջ եղող եկեղեցիին հետ:
アジヤの諸教会がよろしくと言っています。アクラとプリスカ、また彼らの家の教会が主にあって心から、あなたがたによろしくと言っています。
20 Բոլոր եղբայրները կը բարեւեն ձեզ. բարեւեցէ՛ք զիրար սուրբ համբոյրով:
すべての兄弟たちが、あなたがたによろしくと言っています。きよい口づけをもって、互いにあいさつをかわしなさい。
21 Ես՝ Պօղոս, ի՛մ ձեռքովս կը գրեմ այս բարեւը:
パウロが、自分の手であいさつを書きます。
22 Եթէ մէկը չի սիրեր Տէր Յիսուս Քրիստոսը, նզովեա՛լ ըլլայ երբ մեր Տէրը գայ՝՝:
主を愛さない者はだれでも、のろわれよ。主よ、来てください。
23 Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքը ձեզի հետ:
主イエスの恵みが、あなたがたとともにありますように。
24 Իմ սէրս ձեր բոլորին հետ՝ Քրիստոս Յիսուսով: Ամէն:
私の愛は、キリスト・イエスにあって、あなたがたすべての者とともにあります。アーメン。

< ԱՌԱՋԻՆ ԿՈՐՆԹԱՑԻՍ 16 >