< ԱՌԱՋԻՆ ԿՈՐՆԹԱՑԻՍ 14 >

1 Սիրո՛յ հետամուտ եղէք, ու նախանձախնդի՛ր եղէք հոգեւոր պարգեւներու, մա՛նաւանդ՝ մարգարէանալու:
רדפו אחרי האהבה והתאוו מתנות הרוח וביותר אשר תתנבאו׃
2 Որովհետեւ ա՛ն որ կը խօսի անծանօթ լեզուով, կը խօսի ո՛չ թէ մարդոց՝ հապա Աստուծոյ, քանի որ ո՛չ մէկը կը հասկնայ զինք. սակայն ան խորհուրդներ կ՚արտայայտէ հոգիով:
כי המדבר בלשון איננו מדבר לאדם כי אם לאלהים כי אין איש אשר ישמעהו רק ברוח הוא מדבר סודות׃
3 Իսկ ա՛ն որ կը մարգարէանայ, կը խօսի մարդո՛ց՝ շինութիւն, յորդոր եւ սփոփանք տալու:
והמתנבא הוא מדבר לבני אדם לבנותם וליסרם ולנחמם׃
4 Ա՛ն որ անծանօթ լեզուով կը խօսի՝ ինքզի՛նք կը շինէ. բայց ա՛ն որ կը մարգարէանայ՝ եկեղեցի՛ն կը շինէ:
המדבר בלשון בונה את נפשו והמתנבא בונה את העדה׃
5 Կ՚ուզեմ որ դուք բոլորդ լեզուներ խօսիք, մա՛նաւանդ՝ մարգարէանաք. որովհետեւ ա՛ն որ կը մարգարէանայ, աւելի մեծ է քան ա՛ն որ լեզուներ կը խօսի, բացի եթէ ինք թարգմանէ՝ որպէսզի եկեղեցին շինութիւն ստանայ:
וחפצתי כי תדברו כלכם בלשנות וביותר כי תתנבאו כי גדול המתנבא מן המדבר בלשנות בלתי אם יפרש למען תבנה העדה׃
6 Իսկ հիմա, եղբայրնե՛ր, եթէ ես գամ ձեզի՝ լեզուներ խօսելով, ի՞նչ օգուտ պիտի ստանաք ինձմէ, եթէ չխօսիմ ձեզի կա՛մ յայտնութեամբ, կա՛մ գիտութեամբ, կա՛մ մարգարէութեամբ եւ կա՛մ ուսուցումով:
ועתה אחי כי אבוא אליכם ואדבר בלשנות מה אועיל לכם אם לא אדבר אליכם בחזון או בדעת או בנבואה או בהוראה׃
7 Ձայն տուող անշունչ բաներն անգամ, ըլլա՛յ սրինգ թէ քնար, եթէ հնչիւններու զանազանութիւն չտան, ի՞նչպէս պիտի ճանչցուի սրինգով կամ քնարով նուագուածը:
הלא גם הכלים הדוממים הנתנים קול הן חליל הן כנור אם לא ישמיעו קלות אשר תוכל האזן להבחין איכה יודע מה יזמר ומה ינגן׃
8 Որովհետեւ եթէ փողն ալ անորոշ ձայն տայ, ո՞վ պիտի պատրաստուի պատերազմի:
גם השופר אם יתן את קולו בלתי ברור מי יחלץ למלחמה׃
9 Նոյնպէս ալ դուք, եթէ լեզուով դիւրահասկնալի խօսքեր չարտաբերէք, ի՞նչպէս պիտի հասկցուի խօսուածը. որովհետեւ խօսած պիտի ըլլաք օդին:
כן גם אתם אם לא תוציאו בלשונכם דבור מפרש איכה יודע האמור הלא תהיו כמדברים לרוח׃
10 Ձայներու ո՛րքան տեսակներ ալ ըլլան աշխարհի մէջ, անոնցմէ ո՛չ մէկը անըմբռնելի է:
הן כמה מיני לשנות יש בעולם ואין אחת מהן בלי קול׃
11 Ուրեմն եթէ չգիտնամ ձայնին իմաստը, ես օտարական մը պիտի ըլլամ խօսողին, խօսողն ալ օտարական մը պիտի ըլլայ ինծի:
לכן אם אינני ידע פשר הקול אהיה נכרי בעיני המדבר והמדבר יהיה נכרי בעיני׃
12 Նոյնպէս ալ դուք, քանի նախանձախնդիր էք հոգեւոր պարգեւներու, ջանացէ՛ք գերազանց ըլլալ՝ եկեղեցիին շինութեան համար:
כן גם אתם בהיותכם מתאוים לכחות רוחניות בקשו להעדיף במה שיבנה את העדה׃
13 Ուստի ա՛ն որ կը խօսի անծանօթ լեզուով, թող աղօթէ՝ որ կարենայ թարգմանել:
על כן יתפלל המדבר בלשון וגם יפרשנה׃
14 Քանի որ եթէ ես աղօթեմ անծանօթ լեզուով, հոգի՛ս կ՚աղօթէ, բայց միտքս անպտուղ է:
כי אם אתפלל בלשון רוחי מתפלל ושכלי איננו עשה פרי׃
15 Ուրեմն ի՞նչ ընելու եմ: Պիտի աղօթեմ հոգիով, պիտի աղօթեմ միտքո՛վ ալ. սաղմոս պիտի երգեմ հոգիով, սաղմոս պիտի երգեմ միտքո՛վ ալ:
ועתה מה לעשות אתפללה ברוחי ואתפללה גם בשכלי אזמרה ברוחי ואזמרה גם בשכלי׃
16 Այլապէս, երբ դուն օրհնաբանես հոգիով, ի՞նչպէս ա՛ն որ տգէտի տեղը գրաւած է՝ «ամէն» պիտի ըսէ քու շնորհակալութեանդ ատեն, քանի որ չի հասկնար քու ըսածդ:
כי אם תברך ברוח איך יענה העמד נמצב ההדיוט אמן על הודיתך באשר לא ידע מה אתה אמר׃
17 Արդարեւ դուն լաւ շնորհակալ կ՚ըլլաս, բայց միւսը չի շինուիր:
הן אתה תיטיב להודות אבל רעך לא יבנה׃
18 Շնորհակալ եմ Աստուծմէ, որ ձեր բոլորէն աւելի լեզուներ կը խօսիմ.
אודה לאלהי כי יותר מכלכם אני מדבר בלשנות׃
19 սակայն կը նախընտրեմ եկեղեցիին մէջ հինգ խօսք ըսել միտքո՛վս, որպէսզի ուրիշներուն ալ սորվեցնեմ, քան բիւրաւոր խօսքեր՝ անծանօթ լեզուով:
אכן בקהל אבחר לדבר חמש מלין בשכלי למען הורת גם את האחרים מלדבר רבבות מלין בלשון׃
20 Եղբայրնե՛ր, ըմբռնումով մանուկ մի՛ ըլլաք, հապա չարամտութեան մէջ մանուկ եղէք, իսկ ըմբռնումով՝ չափահաս:
אחי אל תהיו ילדים בבינה רק לרע היו עללים ובבינה היו שלמים׃
21 Օրէնքին մէջ գրուած է. «Ուրիշ լեզուներով եւ ուրիշ շրթունքներով պիտի խօսիմ այս ժողովուրդին, սակայն այդպէս ալ մտիկ պիտի չընեն ինծի, - կ՚ըսէ Տէրը»:
הן כתוב בתורה כי בלעגי שפה ובלשון אחרת אדבר אל העם הזה וגם בזאת לא אבו שמע לי אמר יהוה׃
22 Հետեւաբար լեզուները նշանի համար են, ո՛չ թէ հաւատացեալներուն՝ հապա անհաւատներուն. իսկ մարգարէութիւնը՝ ո՛չ թէ անհաւատներուն, հապա՝ հաւատացեալներուն:
לכן הלשנות לא למאמינים הנה לאות כי אם לאשר אינם מאמינים אבל הנבואה איננה לאשר אינם מאמינים כי אם למאמינים׃
23 Ուրեմն, եթէ ամբողջ եկեղեցին համախմբուի տեղ մը եւ բոլորն ալ խօսին անծանօթ լեզուներ, ու հոն մտնեն տգէտներ կամ անհաւատներ, պիտի չըսե՞ն թէ դուք խելագարած էք:
והנה אם תקהל כל העדה יחד וכלם ידברו בלשנות ויבואו הדיוטים או אשר אינם מאמינים הלא יאמרו כי משגעים אתם׃
24 Իսկ եթէ բոլորն ալ մարգարէանան, ու հոն մտնէ անհաւատ մը կամ տգէտ մը, բոլորէն ալ կը կշտամբուի, բոլորէն ալ կը դատուի:
אבל אם יתנבאו כלם ובא איש לא מאמין או הדיוט אז יוכח על ידי כלם וידון על ידי כלם׃
25 Եւ այսպէս՝ անոր սիրտին գաղտնիքները երեւան կ՚ելլեն, ու երեսի վրայ իյնալով պիտի երկրպագէ Աստուծոյ, եւ յայտարարէ թէ ի՛րապէս Աստուած ձեր մէջ է:
ובכן יגלו תעלמות לבבו ויפל על פניו וישתחוה לאלהים ויודה בקול כי באמת האלהים בקרבכם׃
26 Ուրեմն ի՞նչ, եղբայրնե՛ր: Երբ կը համախմբուիք, եթէ ձեզմէ իւրաքանչիւրը ունի սաղմոս մը, ուսուցում մը, լեզու մը, յայտնութիւն մը, մեկնութիւն մը՝՝, ամէն բան թող ըլլայ շինութեա՛ն համար:
ועתה מה לעשות אחי בהקהלכם יחד כל אחד ואחד מכם יש לו מזמור יש לו הוראה יש לו לשון יש לו חזון יש לו באור אך יעשה הכל להבנות׃
27 Եթէ մէկը խօսի անծանօթ լեզուով, երկու, կամ ամենէն շատը՝ երեք հոգի թող ըլլան, եւ խօսին կարգով. մէկն ալ թող թարգմանէ:
כי ידבר איש בלשון ידברו נא שנים שנים או על היותר שלשה וזה אחר זה ואחד יפרש׃
28 Բայց եթէ թարգմանող չըլլայ, թող լռէ եկեղեցիին մէջ, ու թող խօսի ինքնիրեն եւ Աստուծոյ հետ:
ואם אין מפרש אז ידם בקהל וידבר לנפשו ולאלהים׃
29 Մարգարէները թող խօսին՝ երկու կամ երեք հոգի, ու միւսները վճռեն:
והנביאים הם ידברו שנים או שלשה והאחרים יבחנו׃
30 Իսկ եթէ ուրիշի մը՝ որ նստած է՝ բան մը յայտնուի, առաջինը թող լռէ:
וכי נגלה חזון לאחר הישב שם אז ידם הראשון׃
31 Որովհետեւ բոլորդ ալ կրնաք մէկ առ մէկ մարգարէանալ, որպէսզի բոլորն ալ սորվին, եւ բոլորն ալ մխիթարուին:
כי תוכלו להתנבא כלכם זה אחר זה למען ילמדו כלם וכלם יזהרו׃
32 Եւ մարգարէներուն հոգիները մարգարէներուն կը հպատակին.
ורוחות הנביאים תחת ידי הנביאים המה׃
33 քանի որ Աստուած խառնակութեան Աստուած չէ, հապա՝ խաղաղութեան, ինչպէս սուրբերուն բոլոր եկեղեցիներուն մէջ:
כי לא אלהי מבוכה האלהים כי אם אלהי השלום כאשר בכל קהלות הקדשים׃
34 Եկեղեցիներուն մէջ՝ ձեր կիները թող լռեն, որովհետեւ անոնց արտօնուած չէ խօսիլ, հապա՝ հպատակիլ, ինչպէս կ՚ըսէ Օրէնքն ալ:
נשיכם בכנסיות תשתקנה כי לא נתנה להן רשות לדבר כי אם להכנע כאשר גם אמרה התורה׃
35 Իսկ եթէ ուզեն որեւէ բան սորվիլ, թող հարցնեն տա՛ն մէջ՝ իրենց ամուսիններուն. քանի որ կիներուն ամօթ է եկեղեցիին մէջ խօսիլ:
ואם חפצן ללמד דבר תשאלנה את בעליהן בבית כי חרפה היא לנשים לדבר בקהל׃
36 Միթէ Աստուծոյ խօսքը ձեզմէ՞ ելաւ, կամ միայն ձեզի՞ հասաւ:
או המכם יצא דבר אלהים אם אליכם לבדכם הגיע׃
37 Եթէ մէկը կը կարծէ թէ ինք մարգարէ է, կամ հոգեւոր, թող գիտակցի թէ ձեզի գրած բաներս՝ Տէրոջ պատուիրաններն են:
כי יתברך איש בלבבו להיות נביא או איש הרוח בין יבין את אשר אני כתב לכם כי מצות האדון הנה׃
38 Բայց եթէ մէկը անգէտ է՝ թող անգէտ ըլլայ:
ומי אשר לא ידע אל ידע׃
39 Հետեւաբար, եղբայրնե՛ր, նախանձախնդի՛ր եղէք մարգարէանալու, ու մի՛ արգիլէք լեզուներ խօսիլն ալ:
לכן אחי השתדלו להתנבא ואל תכלאו מלדבר בלשנות׃
40 Ամէն բան թող ըլլայ վայելչութեամբ եւ կարգով:
הכל יעשה כהגן וכשורה׃

< ԱՌԱՋԻՆ ԿՈՐՆԹԱՑԻՍ 14 >