< ԱՌԱՋԻՆ ԿՈՐՆԹԱՑԻՍ 12 >

1 Հոգեւոր պարգեւներուն մասին չեմ ուզեր որ անգէտ ըլլաք, եղբայրնե՛ր:
О духовных же, братие, не хощу вас не ведети.
2 Դուք գիտէք թէ երբ հեթանոս էիք, կը տարուէիք դէպի մունջ կուռքերը՝ ինչպէս որ կ՚առաջնորդուէիք:
Весте, яко егда неверни бесте, ко идолом безгласным яко ведоми ведостеся.
3 Ուստի սա՛ կը հասկցնեմ ձեզի, թէ Աստուծոյ Հոգիով խօսող ո՛չ մէկը կ՚ըսէ. «Նզովեա՛լ ըլլայ Յիսուս»: Եւ ո՛չ մէկը կրնայ ըսել. «Յիսուս Տէր է», բայց միայն՝ Սուրբ Հոգիով:
Темже сказую вам, яко никтоже, Духом Божиим глаголяй, речет анафема Иисуса, и никтоже может рещи Господа Иисуса, точию Духом Святым.
4 Ուրեմն շնորհները զանազան են՝ բայց նոյն Հոգին է,
Разделения же дарований суть, а тойжде Дух:
5 սպասարկութիւնները զանազան են՝ բայց նոյն Տէրն է,
и разделения служений суть, а тойжде Господь:
6 ներգործութիւնները զանազան են՝ բայց նոյն Աստուածն է որ կը ներգործէ ամէն ինչ՝ բոլորին մէջ:
и разделения действ суть, а тойжде есть Бог, действуяй вся во всех.
7 Սակայն Հոգիին յայտնաբերումը իւրաքանչիւրին տրուած է՝ բոլորին օգուտին համար:
Комуждо же дается явление Духа на пользу:
8 Մէկուն տրուած է իմաստութեան խօսք՝ Հոգիով. ուրիշին՝ գիտութեան խօսք, նոյն Հոգիով.
овому бо Духом дается слово премудрости, иному же слово разума, о томже Дусе:
9 ուրիշին՝ հաւատք, նոյն Հոգիով. ուրիշին՝ բժշկելու շնորհներ, նոյն Հոգիով.
другому же вера, темже Духом: иному же дарования исцелений, о томже Дусе:
10 ուրիշին՝ հրաշագործութիւններ, ուրիշին՝ մարգարէութիւն, ուրիշին՝ հոգիներու զատորոշութիւն, ուրիշին՝ զանազան լեզուներու տեսակներ, ուրիշին՝ լեզուներու թարգմանութիւն:
другому же действия сил, иному же пророчество, другому же разсуждения духовом, иному же роди языков, другому же сказания языков.
11 Այս ամէնը՝ միեւնոյն Հոգին կը ներգործէ, եւ իւրաքանչիւրին կը բաժնէ զատ-զատ՝ ինչպէս որ ինք փափաքի:
Вся же сия действует един и тойжде Дух, разделяя властию коемуждо якоже хощет.
12 Արդարեւ՝ ինչպէս մարմինը մէկ է բայց շատ անդամներ ունի, եւ այն մարմինին բոլոր անդամները՝ թէպէտ շատ՝ մէ՛կ մարմին են, նոյնպէս ալ Քրիստոս:
Акоже бо тело едино есть и уды имать многи, вси же уди единаго тела, мнози суще, едино суть тело: тако и Христос.
13 Քանի որ մենք բոլորս մկրտուեցանք մէ՛կ Հոգիով՝ մէ՛կ մարմին ըլլալու, թէ՛ Հրեաներ, թէ՛ Յոյներ, թէ՛ ստրուկներ, թէ՛ ազատներ, եւ բոլորս ալ մէ՛կ Հոգիէն խմեցինք:
Ибо единем Духом мы вси во едино тело крестихомся, аще Иудее, аще Еллини, или раби, или свободни: и вси единем Духом напоихомся.
14 Որովհետեւ մարմինը մէկ անդամ չէ, հապա՝ շատ:
Ибо тело несть един уд, но мнози.
15 Եթէ ոտքը ըսէ. «Քանի ես ձեռք չեմ՝ մարմինէն չեմ», հետեւաբար ա՛լ մարմինէն չէ՞:
Аще речет нога, яко несмь рука, несмь от тела: еда сего ради несть от тела?
16 Ու եթէ ականջը ըսէ. «Քանի ես աչք չեմ՝ մարմինէն չեմ», հետեւաբար ա՛լ մարմինէն չէ՞:
И аще речет ухо, яко несмь око, несмь от тела: еда сего ради несть от тела?
17 Եթէ ամբողջ մարմինը աչք ըլլար, ո՞ւր պիտի ըլլար լսելիքը. եւ եթէ ամբողջը լսելիք ըլլար, ո՞ւր պիտի ըլլար հոտոտելիքը:
Аще все тело око, где слух? Аще (же) все слух, где ухание?
18 Բայց Աստուած անդամներ դրաւ մարմինին մէջ, անոնցմէ իւրաքանչիւրը՝ ինչպէս ինք կամեցաւ:
Ныне же положи Бог уды, единаго коегождо их в телеси, якоже изволи.
19 Եթէ ամբողջը ըլլար միայն մէկ անդամ, ո՞ւր պիտի ըլլար մարմինը:
Аще ли быша вси един уд, где тело?
20 Բայց անդամները շատ են, իսկ մարմինը՝ մէկ:
Ныне же мнози убо удове, едино же тело.
21 Աչքը չի կրնար ըսել ձեռքին. «Պէտք չունիմ քեզի», եւ ո՛չ ալ գլուխը՝ ոտքերուն. «Պէտք չունիմ ձեզի»:
Не может же око рещи руце: не требе ми еси: или паки глава ногама: не требе ми есте.
22 Նոյնիսկ մարմինին այն անդամները՝ որ աւելի տկար կը թուին, շա՛տ աւելի հարկաւոր են.
Но много паче, мнящиися уди тела немощнейши быти, нужнейши суть,
23 ու մարմինին այն անդամները՝ որ նուազ պատուաւոր կը համարենք, անոնց աւելի՛ մեծ պատիւ կ՚ընծայենք: Այսպէս՝ մեր անվայելուչ անդամները աւելի՛ շատ վայելչութիւն ունին.
и ихже мним безчестнейших быти тела, сим честь множайшую прилагаем:
24 իսկ մեր վայելուչ անդամներուն բա՛ն մը պէտք չէ: Բայց Աստուած մարմինը յօրինեց՝ աւելի՛ մեծ պատիւ տալով անկէ զրկուածին,
и неблагообразнии наши благообразие множайше имут, а благообразнии наши не требе имут. Но Бог раствори тело, худейшему болшу дав честь,
25 որպէսզի պառակտում չըլլայ մարմինին մէջ, հապա անդամները միեւնոյն խնամքը տանին իրարու:
да не будет распри в телеси, но да тожде в себе пекутся уди.
26 Եթէ մէկ անդամը չարչարուի, բոլոր անդամները կը չարչարուին անոր հետ, ու եթէ մէկ անդամը պատուուի, բոլոր անդամները կ՚ուրախանան անոր հետ:
И аще страждет един уд, с ним страждут вси уди: аще ли же славится един уд, с ним радуются вси уди.
27 Ուրեմն դուք Քրիստոսի մարմինն էք, եւ անհատաբար՝ անոր անդամները:
Вы же есте тело Христово, и уди от части.
28 Աստուած նշանակեց ձեզմէ ոմանք եկեղեցիին մէջ, նախ՝ առաքեալներ, երկրորդ՝ մարգարէներ, երրորդ՝ վարդապետներ, յետոյ՝ հրաշքներ գործողներ, ապա՝ բժշկելու, օգնելու, ղեկավարելու, զանազան լեզուներու շնորհներ ունեցողներ:
И овых убо положи Бог в Церкви первее Апостолов, второе пророков, третие учителей: потом же силы, таже дарования исцелений, заступления, правления, роди языков.
29 Միթէ բոլո՞րը առաքեալ են. միթէ բոլո՞րը մարգարէ են. միթէ բոլո՞րը վարդապետ են. միթէ բոլո՞րը հրաշքներ կը գործեն.
Еда вси Апостоли? Еда вси пророцы? Еда вси учителе? Еда вси силы?
30 միթէ բոլո՞րը բժշկելու շնորհներ ունին. միթէ բոլո՞րը լեզուներ կը խօսին. միթէ բոլո՞րը կը թարգմանեն:
Еда вси дарования имут изцелений? Еда вси языки глаголют? Еда вси сказуют?
31 Բայց դուք նախանձախնդի՛ր եղէք լաւագոյն շնորհներուն, ու ես տակաւին ցոյց պիտի տամ ձեզի գերազանց ճամբայ մը:
Ревнуйте же дарований болших, и еще по превосхождению путь вам показую.

< ԱՌԱՋԻՆ ԿՈՐՆԹԱՑԻՍ 12 >