< ԱՌԱՋԻՆ ԿՈՐՆԹԱՑԻՍ 11 >

1 Ինծի՛ նմանեցէք, ինչպէս ես ալ՝ Քրիստոսի:
לכו בעקבותי כאשר גם אני הלך בעקבות המשיח׃
2 Կը գովեմ ձեզ, եղբայրնե՛ր, որ ամէն բանի մէջ կը յիշէք զիս ու կը պահէք սորվեցուցածներս՝ ինչպէս ես աւանդեցի ձեզի:
ועל זאת אני משבח אתכם אחי כי זכרתם אתי בכל לשמר את הקבלות כאשר מסרתי לכם׃
3 Բայց կ՚ուզեմ որ գիտնաք թէ ամէն այր մարդու գլուխը Քրիստոսն է, ու կնոջ գլուխը՝ այր մարդը, եւ Քրիստոսի գլուխը՝ Աստուած:
אך חפץ אנכי שתדעו כי ראש כל איש המשיח וראש האשה האיש וראש המשיח הוא האלהים׃
4 Ամէն այր մարդ՝ որ կ՚աղօթէ կամ կը մարգարէանայ ծածկուած գլուխով, կ՚անպատուէ իր գլուխը:
כל איש אשר יתפלל או יתנבא וראשו מכסה מבזה הוא את ראשו׃
5 Իսկ ամէն կին՝ որ կ՚աղօթէ կամ կը մարգարէանայ չծածկուած գլուխով, կ՚անպատուէ իր գլուխը. քանի որ միեւնոյնն է՝ որպէս թէ ածիլուած ըլլար:
וכל אשה אשר תתפלל או תתנבא וראשה פרוע מבזה היא את ראשה יען בזה היא כמו מגלחה׃
6 Որովհետեւ եթէ կինը չի ծածկուիր, թող կտրէ իր մազերն ալ. իսկ եթէ ամօթ է կնոջ մը՝ իր մազերը կտրելը կամ ածիլուիլը, թող ծածկուի:
כי האשה אם לא תתכסה גם תתגלח ואם בזיון הוא לאשה להכסם או להתגלח תתכסה׃
7 Արդարեւ այր մարդը պարտաւոր չէ ծածկել գլուխը, քանի որ Աստուծոյ պատկերն ու փառքն է. բայց կինը՝ մարդո՛ւն փառքն է:
והאיש איננו חיב לכסות את ראשו כי הוא צלם אלהים וכבודו אבל האשה היא כבוד האיש׃
8 Որովհետեւ ո՛չ թէ այր մարդը կնոջմէն է, հապա՝ կինը այր մարդէն.
כי אין האיש מן האשה כי אם האשה מן האיש׃
9 ո՛չ ալ այր մարդը ստեղծուեցաւ կնոջ համար, հապա՝ կինը մարդուն համար:
גם לא נברא האיש בעבור האשה כי אם האשה בעבור האיש׃
10 Հետեւաբար կինը պարտաւոր է շուք դնել իր գլուխին՝ հրեշտակներուն պատճառով:
על כן האשה חיבת להיות לה כפה על ראשה בעבור המלאכים׃
11 Սակայն ո՛չ այր մարդը առանց կնոջ է, ո՛չ ալ կինը առանց այր մարդու՝ Տէրոջմով:
אבל אין האיש בלא אשה ואין האשה בלא איש באדון׃
12 Որովհետեւ ինչպէս կինը այր մարդէն է, նոյնպէս ալ այր մարդը կնոջ միջոցով. բայց ամէն բան՝ Աստուծմէ:
כי כאשר האשה מן האיש כן גם האיש על ידי האשה וכל זאת מאלהים׃
13 Դո՛ւք ձեզմէ դատեցէք. պատշա՞ճ է որ կին մը աղօթէ Աստուծոյ՝ չծածկուած գլուխով:
שפטו נא בנפשכם הנאוה לאשה להתפלל אל האלהים בגלוי ראש׃
14 Նոյնինքն բնութիւնն ալ չի՞ սորվեցներ ձեզի, թէ այր մարդ մը եթէ երկար մազեր ունի, ատիկա անպատուութիւն է իրեն:
או הלא גם הטבע בעצמו ילמד אתכם כי איש אשר יגדל פרע שער ראשו חרפה היא לו׃
15 Իսկ կին մը եթէ երկար մազեր ունի, ատիկա փառք է իրեն. որովհետեւ մազերը ծածկոցի տեղ տրուած են իրեն:
אבל האשה כי תגדל שערה פאר הוא לה כי נתן לה השער לצניף׃
16 Սակայն եթէ մէկուն յարմար թուի հակառակիլ, ո՛չ մենք այդպիսի սովորութիւն ունինք, ո՛չ ալ Աստուծոյ եկեղեցիները:
ואם יחשב איש לערער עלינו אין לנו מנהג כזה ולא לקהלות האלהים׃
17 Բայց ասիկա պատուիրելով՝ չեմ գովեր ձեզ, որովհետեւ ձեր համախմբումը ո՛չ թէ աւելի լաւ՝ հապա աւելի գէշ արդիւնք կ՚ունենայ.
והנה בצותי את זאת לא אוכל לשבח אתכם על אשר תקהלו יחד לא להועיל כי אם לרעה׃
18 քանի որ նախ՝ երբ կը համախմբուիք եկեղեցիին մէջ, կը լսեմ թէ պառակտումներ կ՚ըլլան ձեր մէջ, եւ մասամբ կը հաւատամ:
כי בראשונה שמעתי שיש מחלקות ביניכם כאשר תועדו בקהל ומקצתו אני מאמין׃
19 Արդարեւ պէտք է որ հերձուածներ ալ ըլլան ձեր մէջ, որպէսզի երեւան ելլեն անո՛նք՝ որ գնահատելի են ձեր մէջ:
כי אף צריכות כתות להיות ביניכם למען יודעו הנאמנים בכם׃
20 Ուրեմն երբ դուք կը համախմբուիք տեղ մը, ատիկա Տէրոջ ընթրիքը ուտել չէ.
ועתה כאשר תקהלו יחד אין זה לאכל סעודת האדון׃
21 որովհետեւ՝ ուտելու ատեն՝ իւրաքանչիւրը նախ կ՚ուտէ իր ընթրիքը. մէկը անօթի կը մնայ, իսկ միւսը կ՚արբենայ:
כי כל אחד מקדים לקחת סעודתו בעת האכילה וזה ירעב וזה ישתכר׃
22 Միթէ տուն չունի՞ք՝ ուտելու եւ խմելու համար. կամ կ՚արհամարհէ՞ք Աստուծոյ եկեղեցին, եւ կ՚ամչցնէք չքաւորները: Ի՞նչ ըսեմ ձեզի, գովե՞մ ձեզ այս բանին համար. չեմ գովեր:
האין לכם בתים לאכל ולשתות בהם או התבוזו את קהל אלהים ותכלימו את אשר אין בידם מאומה מה אמר לכם העל זאת אשבח אתכם אינני משבח׃
23 Արդարեւ ես Տէրոջմէն ընդունեցի զայն՝ որ ձեզի ալ աւանդեցի, թէ Տէր Յիսուս՝ իր մատնուած գիշերը՝ հաց առաւ,
כי כה קבלתי אנכי מן האדון את אשר גם מסרתי לכם כי האדון ישוע בלילה ההוא אשר נמסר בו לקח את הלחם׃
24 ու շնորհակալ ըլլալէ ետք՝ կտրեց եւ ըսաւ. «Առէ՛ք ու կերէ՛ք, ա՛յս է իմ մարմինս՝ որ կը կտրուի ձեզի համար. ըրէ՛ք ասիկա՝ իմ յիշատակիս համար»:
ויברך ויבצע ויאמר קחו אכלו זה גופי הנבצע בעדכם עשו זאת לזכרוני׃
25 Նոյնպէս ալ՝ ընթրիքէն ետք՝ բաժակը առաւ ու ըսաւ. «Այս բաժակը նո՛ր ուխտն է՝ իմ արիւնովս. ըրէ՛ք ասիկա՝ քանի՛ անգամ որ խմէք՝ իմ յիշատակիս համար:
וכן גם את הכוס אחר הסעודה ויאמר הכוס הזאת היא הברית החדשה בדמי עשו זאת לזכרוני בכל עת שתשתו׃
26 Որովհետեւ քանի անգամ որ ուտէք այս հացը եւ խմէք այս բաժակը, Տէրոջ մահը կը պատմէք՝ մինչեւ որ ինք գայ»:
כי בכל עת שתאכלו את הלחם הזה ותשתו את הכוס הזאת הזכר תזכירו את מות אדנינו עד כי יבוא׃
27 Հետեւաբար ո՛վ որ ուտէ այս հացը կամ խմէ Տէրոջ բաժակը անարժանաբար, պարտապան պիտի ըլլայ Տէրոջ մարմինին եւ արիւնին:
לכן מי שיאכל מן הלחם הזה או ישתה מכוס האדון שלא כראוי יאשם לגוף אדנינו ולדמו׃
28 Ուրեմն իւրաքանչիւրը թող քննէ ինքզինք, ու ա՛յդպէս ուտէ հացէն եւ խմէ բաժակէն:
יבחן האיש את נפשו ואז יאכל מן הלחם וישתה מן הכוס׃
29 Որովհետեւ ա՛ն որ կ՚ուտէ ու կը խմէ անարժանաբար, կ՚ուտէ ու կը խմէ ինքնիր դատապարտութիւնը, քանի որ չի զատորոշեր Տէրոջ մարմինը:
כי האכל והשתה שלא כראוי אכל ושתה דין לנפשו יען אשר לא הפלה את גוף האדון׃
30 Այս պատճառով շատեր ձեր մէջ տկար եւ հիւանդ են, ու շատեր ալ կը ննջեն:
בעבור זאת יש בכם חולים וחלשים רבים והרבה ישנו המות׃
31 Որովհետեւ եթէ մենք մեզ դատէինք՝ չէինք դատուեր:
כי אם נבחן את נפשנו לא נהיה נדונים׃
32 Իսկ երբ կը դատուինք՝ կը պատժուինք Տէրոջմէն, որպէսզի չդատապարտուինք աշխարհի հետ:
וכאשר נדון נוסר על יד האדון למען לא נחיב עם העולם׃
33 Հետեւաբար, եղբայրնե՛րս, երբ կը համախմբուիք ուտելու համար՝ սպասեցէ՛ք իրարու:
על כן אחי בהקהלכם יחד לאכל תחכו איש אל רעהו׃
34 Իսկ եթէ մէկը անօթի է՝ թող ուտէ իր տան մէջ, որպէսզի չհամախմբուիք դատապարտութեան համար: Մնացածը պիտի պատուիրեմ՝ երբ գամ:
וכי ירעב איש יאכל בביתו פן תקהלו לאשמה ויתר הדברים אתקן בבאי׃

< ԱՌԱՋԻՆ ԿՈՐՆԹԱՑԻՍ 11 >