< تِيطُس 3 >
ذَكِّرْهُمْ أَنْ يَخْضَعُوا لِلرِّيَاسَاتِ وَٱلسَّلَاطِينِ، وَيُطِيعُوا، وَيَكُونُوا مُسْتَعِدِّينَ لِكُلِّ عَمَلٍ صَالِحٍ، | ١ 1 |
Յիշեցո՛ւր անոնց՝ որ հպատակին պետութիւններուն եւ իշխանութիւններուն, անսան պետութեան, ու պատրաստ ըլլան ամէն բարի գործի.
وَلَا يَطْعَنُوا فِي أَحَدٍ، وَيَكُونُوا غَيْرَ مُخَاصِمِينَ، حُلَمَاءَ، مُظْهِرِينَ كُلَّ وَدَاعَةٍ لِجَمِيعِ ٱلنَّاسِ. | ٢ 2 |
ո՛չ մէկուն հայհոյեն, ըլլան ո՛չ թէ կռուազան, հապա՝ ազնիւ, բոլորովին հեզութիւն ցոյց տալով ամէն մարդու:
لِأَنَّنَا كُنَّا نَحْنُ أَيْضًا قَبْلًا أَغْبِيَاءَ، غَيْرَ طَائِعِينَ، ضَالِّينَ، مُسْتَعْبَدِينَ لِشَهَوَاتٍ وَلَذَّاتٍ مُخْتَلِفَةٍ، عَائِشِينَ فِي ٱلْخُبْثِ وَٱلْحَسَدِ، مَمْقُوتِينَ، مُبْغِضِينَ بَعْضُنَا بَعْضًا. | ٣ 3 |
Որովհետեւ մե՛նք ալ ժամանակին անմիտ էինք, անհնազանդ, մոլորեալ, ու կը ծառայէինք զանազան ցանկութիւններու եւ հաճոյքներու. կը վարուէինք չարամտութեամբ ու նախանձով, հակակրելի էինք եւ կ՚ատէինք զիրար:
وَلَكِنْ حِينَ ظَهَرَ لُطْفُ مُخَلِّصِنَا ٱللهِ وَإِحْسَانُهُ - | ٤ 4 |
Բայց երբ մեր Փրկիչ Աստուծոյ քաղցրութիւնն ու մարդասիրութիւնը երեւցան,
لَا بِأَعْمَالٍ فِي بِرٍّ عَمِلْنَاهَا نَحْنُ، بَلْ بِمُقْتَضَى رَحْمَتِهِ - خَلَّصَنَا بِغُسْلِ ٱلْمِيلَادِ ٱلثَّانِي وَتَجْدِيدِ ٱلرُّوحِ ٱلْقُدُسِ، | ٥ 5 |
ան փրկեց մեզ - ո՛չ թէ մեր ըրած արդարութեան գործերով, հապա իր ողորմութեան համաձայն - աւազանին վերստին ծնունդով եւ Սուրբ Հոգիին նորոգութեամբ:
ٱلَّذِي سَكَبَهُ بِغِنًى عَلَيْنَا بِيَسُوعَ ٱلْمَسِيحِ مُخَلِّصِنَا. | ٦ 6 |
Զայն ճոխութեամբ թափեց մեր վրայ՝ մեր Փրկիչ Յիսուս Քրիստոսի միջոցով,
حَتَّى إِذَا تَبَرَّرْنَا بِنِعْمَتِهِ، نَصِيرُ وَرَثَةً حَسَبَ رَجَاءِ ٱلْحَيَاةِ ٱلْأَبَدِيَّةِ. (aiōnios ) | ٧ 7 |
որպէսզի՝ անոր շնորհքով արդարացած ըլլալով՝ ժառանգորդ դառնանք, յաւիտենական կեանքի յոյսին համաձայն: (aiōnios )
صَادِقَةٌ هِيَ ٱلْكَلِمَةُ. وَأُرِيدُ أَنْ تُقَرِّرَ هَذِهِ ٱلْأُمُورَ، لِكَيْ يَهْتَمَّ ٱلَّذِينَ آمَنُوا بِٱللهِ أَنْ يُمَارِسُوا أَعْمَالًا حَسَنَةً. فَإِنَّ هَذِهِ ٱلْأُمُورَ هِيَ ٱلْحَسَنَةُ وَٱلنَّافِعَةُ لِلنَّاسِ. | ٨ 8 |
Այս խօսքը վստահելի է, եւ կը փափաքիմ որ պնդես այս բաներուն վրայ, որպէսզի Աստուծոյ հաւատացողները ճիգ թափեն մատակարար ըլլալու բարի գործերու. այս բաները բարի են, ու մարդոց օգտակար:
وَأَمَّا ٱلْمُبَاحَثَاتُ ٱلْغَبِيَّةُ، وَٱلْأَنْسَابُ، وَٱلْخُصُومَاتُ، وَٱلْمُنَازَعَاتُ ٱلنَّامُوسِيةُ فَٱجْتَنِبْهَا، لِأَنَّهَا غَيْرُ نَافِعَةٍ، وَبَاطِلَةٌ. | ٩ 9 |
Բայց հեռո՛ւ կեցիր յիմար վէճերէն, ազգաբանութիւններէն, հակառակութիւններէն եւ Օրէնքին շուրջ եղած կռիւներէն, որովհետեւ անօգուտ են ու փուճ:
اَلرَّجُلُ ٱلْمُبْتَدِعُ بَعْدَ ٱلْإِنْذَارِ مَرَّةً وَمَرَّتَيْنِ، أَعْرِضْ عَنْهُ. | ١٠ 10 |
Հրաժարէ՛ հերձուածող մարդէն՝ առաջին եւ երկրորդ խրատէն ետք,
عَالِمًا أَنَّ مِثْلَ هَذَا قَدِ ٱنْحَرَفَ، وَهُوَ يُخْطِئُ مَحْكُومًا عَلَيْهِ مِنْ نَفْسِهِ. | ١١ 11 |
գիտնալով թէ այդպիսին խոտորած է ու կը մեղանչէ՝ դատապարտելով ինքզինք:
حِينَمَا أُرْسِلُ إِلَيْكَ أَرْتِيمَاسَ أَوْ تِيخِيكُسَ، بَادِرْ أَنْ تَأْتِيَ إِلَيَّ إِلَى نِيكُوبُولِيسَ، لِأَنِّي عَزَمْتُ أَنْ أُشَتِّيَ هُنَاكَ. | ١٢ 12 |
Երբ Արտեման կամ Տիւքիկոսը ղրկեմ քեզի, փութա՛ գալ ինծի՝ Նիկոպոլիս, որովհետեւ որոշեցի հոն ձմերել:
جَهِّزْ زِينَاسَ ٱلنَّامُوسِيَّ وَأَبُلُّوسَ بِٱجْتِهَادٍ لِلسَّفَرِ حَتَّى لَا يُعْوِزَهُمَا شَيْءٌ. | ١٣ 13 |
Փութաջանութեա՛մբ ուղարկէ Զենաս օրինականը եւ Ապողոսը, հոգ տանելով որ ոչինչ պակսի անոնց:
وَلْيَتَعَلَّمْ مَنْ لَنَا أَيْضًا أَنْ يُمَارِسُوا أَعْمَالًا حَسَنَةً لِلْحَاجَاتِ ٱلضَّرُورِيَّةِ، حَتَّى لَا يَكُونُوا بِلَا ثَمَرٍ. | ١٤ 14 |
Մերիննե՛րն ալ թող սորվին մատակարար ըլլալ բարի գործերու՝ հարկաւոր կարիքներու համար, որպէսզի անպտուղ չըլլան:
يُسَلِّمُ عَلَيْكَ ٱلَّذِينَ مَعِي جَمِيعًا. سَلِّمْ عَلَى ٱلَّذِينَ يُحِبُّونَنَا فِي ٱلْإِيمَانِ. اَلنِّعْمَةُ مَعَ جَمِيعِكُمْ. آمِينَ. | ١٥ 15 |
Կը բարեւեն քեզ բոլոր անոնք՝ որ ինծի հետ են. բարեւէ՛ հաւատքին մէջ մեզ սիրողները: Շնորհքը ձեր բոլորին հետ: Ամէն: