< رُوما 6 >
فَمَاذَا نَقُولُ؟ أَنَبْقَى فِي ٱلْخَطِيَّةِ لِكَيْ تَكْثُرَ ٱلنِّعْمَةُ؟ | ١ 1 |
Ուրեմն ի՞նչ պիտի ըսենք. արդեօք յարատեւե՞նք մեղքի մէջ՝ որպէսզի շնորհքը աւելնայ:
حَاشَا! نَحْنُ ٱلَّذِينَ مُتْنَا عَنِ ٱلْخَطِيَّةِ، كَيْفَ نَعِيشُ بَعْدُ فِيهَا؟ | ٢ 2 |
Ամե՛նեւին: Մենք՝ որ մեռած ենք մեղքին հանդէպ, ի՞նչպէս տակաւին ապրինք անոր մէջ:
أَمْ تَجْهَلُونَ أَنَّنَا كُلَّ مَنِ ٱعْتَمَدَ لِيَسُوعَ ٱلْمَسِيحِ ٱعْتَمَدْنَا لِمَوْتِهِ، | ٣ 3 |
Չէ՞ք գիտեր թէ մենք բոլորս՝ որ մկրտուեցանք Յիսուս Քրիստոսով, մկրտուեցանք անոր մահո՛վ:
فَدُفِنَّا مَعَهُ بِٱلْمَعْمُودِيَّةِ لِلْمَوْتِ، حَتَّى كَمَا أُقِيمَ ٱلْمَسِيحُ مِنَ ٱلْأَمْوَاتِ، بِمَجْدِ ٱلْآبِ، هَكَذَا نَسْلُكُ نَحْنُ أَيْضًا فِي جِدَّةِ ٱلْحَيَاةِ؟ | ٤ 4 |
Ուրեմն անոր հետ թաղուեցանք մկրտութեամբ՝ մահուան համար. որպէսզի ինչպէս Քրիստոս մեռելներէն յարութիւն առաւ՝ Հօրը փառքով, այնպէս ալ մենք ընթանանք նոր կեանքի մէջ:
لِأَنَّهُ إِنْ كُنَّا قَدْ صِرْنَا مُتَّحِدِينَ مَعَهُ بِشِبْهِ مَوْتِهِ، نَصِيرُ أَيْضًا بِقِيَامَتِهِ. | ٥ 5 |
Որովհետեւ եթէ մենք տնկակից եղանք անոր մահուան նմանութեամբ, նաեւ կցորդ պիտի ըլլանք անոր յարութեան նմանութեամբ:
عَالِمِينَ هَذَا: أَنَّ إِنْسَانَنَا ٱلْعَتِيقَ قَدْ صُلِبَ مَعَهُ لِيُبْطَلَ جَسَدُ ٱلْخَطِيَّةِ، كَيْ لَا نَعُودَ نُسْتَعْبَدُ أَيْضًا لِلْخَطِيَّةِ. | ٦ 6 |
Սա՛ գիտնանք՝ թէ մեր հին մարդը խաչուեցաւ անոր հետ, որ մեղքի մարմինը ոչնչանայ, որպէսզի այլեւս մեղքին ստրուկը չըլլանք:
لِأَنَّ ٱلَّذِي مَاتَ قَدْ تَبَرَّأَ مِنَ ٱلْخَطِيَّةِ. | ٧ 7 |
Որովհետեւ ա՛ն որ մեռած է մեղքին, արդարացած է մեղքէն:
فَإِنْ كُنَّا قَدْ مُتْنَا مَعَ ٱلْمَسِيحِ، نُؤْمِنُ أَنَّنَا سَنَحْيَا أَيْضًا مَعَهُ. | ٨ 8 |
Ուրեմն եթէ մենք մեռանք Քրիստոսի հետ, կը հաւատանք թէ պիտի ապրինք ալ անոր հետ:
عَالِمِينَ أَنَّ ٱلْمَسِيحَ بَعْدَمَا أُقِيمَ مِنَ ٱلْأَمْوَاتِ لَا يَمُوتُ أَيْضًا. لَا يَسُودُ عَلَيْهِ ٱلْمَوْتُ بَعْدُ. | ٩ 9 |
Քանի որ գիտենք թէ Քրիստոս մեռելներէն յարութիւն առած ըլլալով՝ այլեւս չի մեռնիր. ա՛լ մահը չի տիրեր անոր վրայ:
لِأَنَّ ٱلْمَوْتَ ٱلَّذِي مَاتَهُ قَدْ مَاتَهُ لِلْخَطِيَّةِ مَرَّةً وَاحِدَةً، وَٱلْحَيَاةُ ٱلَّتِي يَحْيَاهَا فَيَحْيَاهَا لِلهِ. | ١٠ 10 |
Որովհետեւ երբ ան մեռաւ, մեղքի՛ համար մեռաւ՝ մէ՛կ անգամ ընդմիշտ, եւ հիմա որ կ՚ապրի՝ Աստուծո՛յ համար կ՚ապրի:
كَذَلِكَ أَنْتُمْ أَيْضًا ٱحْسِبُوا أَنْفُسَكُمْ أَمْوَاتًا عَنِ ٱلْخَطِيَّةِ، وَلَكِنْ أَحْيَاءً لِلهِ بِٱلْمَسِيحِ يَسُوعَ رَبِّنَا. | ١١ 11 |
Նոյնպէս դուք ձեզ մեռա՛ծ սեպեցէք մեղքին, բայց ողջ՝ Աստուծոյ, մեր Տէրոջ՝ Քրիստոս Յիսուսի միջոցով:
إِذًا لَا تَمْلِكَنَّ ٱلْخَطِيَّةُ فِي جَسَدِكُمُ ٱلْمَائِتِ لِكَيْ تُطِيعُوهَا فِي شَهَوَاتِهِ، | ١٢ 12 |
Ուրեմն ա՛լ մեղքը թող չթագաւորէ ձեր մահկանացու մարմինին վրայ, որ հնազանդիք անոր ցանկութիւններուն.
وَلَا تُقَدِّمُوا أَعْضَاءَكُمْ آلَاتِ إِثْمٍ لِلْخَطِيَّةِ، بَلْ قَدِّمُوا ذَوَاتِكُمْ لِلهِ كَأَحْيَاءٍ مِنَ ٱلْأَمْوَاتِ وَأَعْضَاءَكُمْ آلَاتِ بِرٍّ لِلهِ. | ١٣ 13 |
ու ձեր մարմինին անդամները մի՛ յանձնէք մեղքին՝ անիրաւութեան գործիք ըլլալու: Հապա դուք ձեզ ընծայեցէ՛ք Աստուծոյ՝ որպէս մեռելներէն վերապրողներ, եւ ձեր անդամները ընծայեցէ՛ք Աստուծոյ՝ իբր արդարութեան գործիքներ:
فَإِنَّ ٱلْخَطِيَّةَ لَنْ تَسُودَكُمْ، لِأَنَّكُمْ لَسْتُمْ تَحْتَ ٱلنَّامُوسِ بَلْ تَحْتَ ٱلنِّعْمَةِ. | ١٤ 14 |
Արդարեւ մեղքը պիտի չիշխէ ձեր վրայ. որովհետեւ ո՛չ թէ Օրէնքի տակ էք, հապա՝ շնորհքի տակ:
فَمَاذَا إِذًا؟ أَنُخْطِئُ لِأَنَّنَا لَسْنَا تَحْتَ ٱلنَّامُوسِ بَلْ تَحْتَ ٱلنِّعْمَةِ؟ حَاشَا! | ١٥ 15 |
Ուրեմն ի՞նչ. մեղանչե՞նք, քանի որ Օրէնքի տակ չենք, հապա՝ շնորհքի տակ: Ամե՛նեւին:
أَلَسْتُمْ تَعْلَمُونَ أَنَّ ٱلَّذِي تُقَدِّمُونَ ذَوَاتِكُمْ لَهُ عَبِيدًا لِلطَّاعَةِ، أَنْتُمْ عَبِيدٌ لِلَّذِي تُطِيعُونَهُ: إِمَّا لِلْخَطِيَّةِ لِلْمَوْتِ أَوْ لِلطَّاعَةِ لِلْبِرِّ؟ | ١٦ 16 |
Չէ՞ք գիտեր թէ որո՛ւն որ դուք ձեզ իբր ստրուկ յանձնէք՝ հնազանդելու համար, ստրուկ կ՚ըլլաք անոր՝ որուն կը հնազանդիք, թէ՛ մեղքին՝ որ կ՚առաջնորդէ մահուան, եւ թէ հնազանդութեան՝ որ կ՚առաջնորդէ արդարութեան:
فَشُكْرًا لِلهِ، أَنَّكُمْ كُنْتُمْ عَبِيدًا لِلْخَطِيَّةِ، وَلَكِنَّكُمْ أَطَعْتُمْ مِنَ ٱلْقَلْبِ صُورَةَ ٱلتَّعْلِيمِ ٱلَّتِي تَسَلَّمْتُمُوهَا. | ١٧ 17 |
Բայց շնորհակալութի՛ւն Աստուծոյ, որ մեղքին ստրուկ ըլլալէ ետք՝ սրտանց հնազանդեցաք այն ուսուցումի տիպարին՝ որ աւանդուեցաւ ձեզի:
وَإِذْ أُعْتِقْتُمْ مِنَ ٱلْخَطِيَّةِ صِرْتُمْ عَبِيدًا لِلْبِرِّ. | ١٨ 18 |
Ուստի դուք՝ ազատած ըլլալով մեղքէն՝ ստրուկ եղաք արդարութեա՛ն.
أَتَكَلَّمُ إِنْسَانِيًّا مِنْ أَجْلِ ضَعْفِ جَسَدِكُمْ. لِأَنَّهُ كَمَا قَدَّمْتُمْ أَعْضَاءَكُمْ عَبِيدًا لِلنَّجَاسَةِ وَٱلْإِثْمِ لِلْإِثْمِ، هَكَذَا ٱلْآنَ قَدِّمُوا أَعْضَاءَكُمْ عَبِيدًا لِلْبِرِّ لِلْقَدَاسَةِ. | ١٩ 19 |
(մարդկային կերպով կը խօսիմ՝ ձեր մարմինին տկարութեան պատճառով.) քանի որ ինչպէս յանձնեցիք ձեր անդամները անօրէնութեան՝ ստրուկ ըլլալու անմաքրութեան եւ անօրէնութեան, այնպէս ալ հիմա ընծայեցէ՛ք ձեր անդամները սրբութեան՝ ստրուկ ըլլալու արդարութեան:
لِأَنَّكُمْ لَمَّا كُنْتُمْ عَبِيدَ ٱلْخَطِيَّةِ، كُنْتُمْ أَحْرَارًا مِنَ ٱلْبِرِّ. | ٢٠ 20 |
Որովհետեւ երբ դուք ստրուկ էիք մեղքին՝ ազատ էիք արդարութենէն:
فَأَيُّ ثَمَرٍ كَانَ لَكُمْ حِينَئِذٍ مِنَ ٱلْأُمُورِ ٱلَّتِي تَسْتَحُونَ بِهَا ٱلْآنَ؟ لِأَنَّ نِهَايَةَ تِلْكَ ٱلْأُمُورِ هِيَ ٱلْمَوْتُ. | ٢١ 21 |
Ուրեմն այն ատեն ի՞նչ պտուղ ունէիք այն բաներէն՝ որոնց համար հիմա կ՚ամչնաք. որովհետեւ անոնց վախճանը մահ է:
وَأَمَّا ٱلْآنَ إِذْ أُعْتِقْتُمْ مِنَ ٱلْخَطِيَّةِ، وَصِرْتُمْ عَبِيدًا لِلهِ، فَلَكُمْ ثَمَرُكُمْ لِلْقَدَاسَةِ، وَٱلنِّهَايَةُ حَيَاةٌ أَبَدِيَّةٌ. (aiōnios ) | ٢٢ 22 |
Իսկ հիմա, մեղքէն ազատած եւ Աստուծոյ ստրուկ եղած ըլլալով, ձեր պտուղը ունիք՝ սրբութեամբ, ու վախճանը՝ յաւիտենական կեանքը: (aiōnios )
لِأَنَّ أُجْرَةَ ٱلْخَطِيَّةِ هِيَ مَوْتٌ، وَأَمَّا هِبَةُ ٱللهِ فَهِيَ حَيَاةٌ أَبَدِيَّةٌ بِٱلْمَسِيحِ يَسُوعَ رَبِّنَا. (aiōnios ) | ٢٣ 23 |
Որովհետեւ մեղքին վարձատրութիւնը մահ է, բայց Աստուծոյ շնորհը՝ յաւիտենական կեանք է, Յիսուս Քրիստոսի՝ մեր Տէրոջ միջոցով: (aiōnios )